Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Նախաքննությունը անցել է թերություններով


2011 թ. մարտի 10-ին,  ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում տեղի ունեցավ դպրոցում վիճաբանության արդյունքում մահացած Դերենիկ Գասպարյանի քրեական գործի վարույթը կարճելու մասին գործի դատաքննությունը:

Դատական նիստին մասնակցում էին տուժողի իրավահաջորդ Դ.Մկրտչյանը, իրավահաջորդի ներկայացուցիչ  Ա.Զալյանը, Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Վարդանյանը, Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչ Հ.Մկրտչյանը:

Նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդ Ա.Զալյանի կողմից ներկայացվց են 12 կետից բաղկացած թերությունների շարք, որոնք չեն բացահայտվել նախաքննության ընթացքում:

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում չի բացահայտվել՝  
  
•    Դ.Գասպարյանի դասղեկի դասասենյակից բացակայելու ժամանակը, գտնվելու վայրը
•    Դ.Գասպարյանին ծեծի ենթարկելու ժամը, ծեծի ենթարկելուց հետո դպրոցի հավաքարարների վրա հասնելու ժամանակը, ծեծի ենթարկելու և հիվանդանոց տեղափոխելու ժամանակահատվածը
•    դպրոցում բուժկետի առկայության եւ միջադեպի պահին բուժկետի համապատասխան աշխատակցի գտնվելու վայրը, եւ եթե տվյալ պահին Դ.Գասպարյանին համապատասխան բուժօգնություն տրամադրվեր, հնարավո՞ր էր արդյոք փրկել կյանքը: 

Ա.Զալյանը, թվարկելով խախտումները, հավելել է նաեւ, որ իրականացված նախաքննությամբ  և փորձագետի եզրակացությամբ չեն պարզաբանվել հետևյալ հարցերը.

     1. ի՞նչ պատճառով կարող էին առաջանալ Դ.Գասպարյանի ներքին օրգանների փոփոխությունները
     2. նեքին օրգանների փոփոխությունների առաջացումից որքա՞ն ժամանակ անց է վրա հասել մահը
     3. մինչև մահը ներքին օրգանների փոփոխություններից հետո որքա՞ն ժամանակ է Դերենիկ Գասպարյանը կենդանի մնացել
     4. ի՞նչ միջամտության դեպքում հնարավոր կլիներ փրկել նրա կյանքը
     5. կենդանության օրոք նրա մոտ առկա հիվանդությունների ի՞նչ տեսակ
զարգացումներ են եղել և որքա՞ն ժամկետներում կարող էին մահվան պատճառ հանդիսանալ:

Գործով վերահսկողություն իրականացնող դատախազը եւ նախաքննություն իրականացնող քննիչը ի պատասխան ներկայացուցչի կողմից ներկայացված հարցերին նշեցին, որ նախաքննությունը կատարվել է պատշաճ, ներկայացուցչի կողմից ներկայացրած դիմում-բողոքները դարձել են քննության առարկա, իսկ ներկայացված հիմնավորումներն անհիմն են:

Դատական նիստից հետո դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի 2011 թ. մարտի 18-ին՝ ժամը 14:00-ին:



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը