Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Խորհուրդը կոչ է անում շարունակել աջակցությունը
Մարդու իրավունքների պաշտպանություն Հայտարարություններ Տեղեկատվության և խոսքի ազատության իրավունք
/2011-Մարտ-12/
«Ա1+» հեռուստաընկերությանն աջակցող «ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հայտարարությունը«Հոգաբարձուների խորհուրդը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու գործունեությունը «Ժողովրդական հեռուստատեսություն» ստեղծելու ուղղությամբ, աջակցում է եւ փնտրում է աջակիցներ՝ հասարակական պահանջարկին հարիր հեռուստաեթեր ունենալու համար: Խորհուրդն ափսոսանքով արձանագրում է, որ հազարավոր քաղաքացիների ցանկությունը՝ աջակցել «Ա1+»-ի վերադարձին եթեր եւ ի դեմս նրա՝ ունենալ հանրային պահանջներին համապատասխանող հեռուստաալիք, չիրականացավ։ 2010 թ. դեկտեմբերյան մրցույթները ոչ միայն չնպաստեցին հեռուստաեթերի որակի բարելավմանը, այլեւ եղած խնդիրներն ավելի խորացան: Հարկ ենք համարում նշել եթերային հայերենի աղետալի վիճակը, արտասահմանյան հեռուստահաղորդումների անտաղանդ ու ցածրորակ պատճենումները, վարանոտ ու լղոզված տեղեկատվությունը, պրոֆեսիոնալիզմի եւ անկեղծ ինքնագնահատականի պակասը: Մեր ազգային ինքնության հաստատմամբ եւ առաջադեմ քաղաքակրթական արժեքների պահպանմամբ նախանձախնդիր ժողովրդավարական պետության կայացման գործում մենք կարեւորում ենք ազատ եւ անկախ ԶԼՄ-ների դերը: Ստեղծված իրավիճակում հոգաբարձուների խորհուրդը եւ «Ա1+»-ը ձգտում են այլընտրանքային, այդ թվում արբանյակային եւ ինտերնետային հեռուստահեռարձակման օգտագործմամբ լրացնել տեղեկատվական դաշտում առկա բացը, ապահովել լրատվության բազմակարծություն, օպերատիվություն եւ անաչառություն: Մենք ծրագրում ենք մոտ ժամանակներս ներկայացնել հայաստանյան հեռուստաեթերի ռազմավարական եւ բովանդակային քաղաքականությունը, ինչպես նաեւ հեռարձակման տեխնոլոգիական լուծումներն ամփոփող հայեցակարգ՝ բոլորիս համար օրախնդիր այս հարցում ակնկալելով ոչ միայն մասնագիտական շրջանների, այլ նաեւ ամբողջ հասարակայնության լայն աջակցությունն ու մասնակցությունը: Խորհուրդն ընդգծում է, որ այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է հանրության նյութական, բարոյական եւ մտավոր աջակցությունը: Կոչ ենք անում միանալ «Ժողովրդական հեռուստատեսության» աջակցության՝ շարունակվող դրամահավաքին։ Մենք երախտապարտ կլինենք նաեւ ծրագրային քաղաքականությանը եւ հեռուստահեռարձակմանն առնչվող այլ խնդիրներին վերաբերող ձեր առաջարկությունների համար: «Ա1+» հեռուստաընկերությանն աջակցող «ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը խոստանում է անել ամեն ինչ, որպեսզի «Ժողովրդական հեռուստատեսությունը» բոլոր առումներով համապատասխանի հանրության ակնկալիքներին»,-ասված է հայտարարության մեջ։
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների