Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Հասարակական կազմակերպությունները դատապարտում են


2011 թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում, որի մասին նրան հայտնի է դարձել ոչ պաշտոնական մի աղբյուրից, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության կայքէջից:

Չորս օր անց նա ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմնի կողմից, որը Հայաստանի Հանրապետության քրեադատավարական օրենսդրությամբ չի հանդիսանում նրան մեղսագրվող արարքի նկատմամբ հետաքննություն իրականացնող մարմին:
 
Տ.Փոստանջյանը պահվել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ժամանակավոր պահման մեկուսարանում, իսկ մի քանի օր անց տեղափոխվել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ: Այս ընթացքում բազմիցս ապօրինի կերպով արգելվել են նրա տեսակցությունները ինչպես իր փաստաբանի, այնպես էլ ԱԺ պատգամավորների հետ:

Ս.թ. փետրվարի 23-ին դատարանը, բավարարելով Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննիչի միջնորդությունը, որոշում է կայացրել Տ.Փոստանջյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
 
Տ.Փոստանջյանի նկատմամբ ոչ պատշաճ գործընթացներով քրեական հետապնդում իրականացնելու և նրա վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերը հիմնավոր կասկած են հարուցում, որ այդ քայլերը միտված են խոչընդոտելու նրա քրոջ` պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ընդդիմադիր քաղաքական և հասարակական գործունեությունը` հանուն ժողովրդավար ու ազատ Հայաստանի:
 
Մենք ներքոստորագրյալ կազմակերպություններս դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների ապօրինի գործելաոճը: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Տ.Փոստանջյանի նկատմամբ իրականացվող անօրինականությունները և ձեռնպահ մնալ ընդդիմադիր գործունեություն իրականացնող անհատների կամ նրանց հարազատների նկատմամբ ուղղակի և անուղղակի բռնաճնշումներ կիրառելուց:
 
Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
 
Իզաբելլա Սարգսյան, «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
 
Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
 
Նատալյա Մարտիրոսյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
 
Լևոն Բարսեղյան, Ժուրնալիստների «Ասպարեզ» ակում
 
Մելիսա Բրաուն, Քաղաքական բանտարկյալների կանանց «Շահխաթուն» կոմիտե
 
Վարդան Հարությունյան, «Իրավունքի եւ ազատության կենտրոն»
 
Լալա Ասլիկյան, Հույս ՀԿ


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը