Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Առաջին աշխատանքային քննարկումը «Նախադեպային իրավունքն արդարադատության իրականացման գործընթացում» ծրագրի շրջանակներում
Մարդու իրավունքների պաշտպանություն Մամլո հաղորդագրություն
/2011-Փետրվար-25/
2011 թվականի փետրվարի 25-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ «Նախադեպային իրավունքն արդարադատության իրականացման գործընթացում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող առաջին աշխատանքային քննարկումը: Ծրագիրը նպատակ ունի ամփոփել կազմակերպության կողմից 2000-2010 թթ. ընթացքում նախաձեռնած դատական գործերը, եւ գնահատել դրանց ազդեցությունը ՀՀ օրենսդրական փոփոխությունների եւ իրավակիրառ պրակտիկայի վրա: Ծրագրի շրջանակներում կազմակերպված առաջին աշխատանքային քննարկման նպատակն էր՝ ներկայացնել կազմակերպության կողմից 2000-2010 թթ. ընթացքում նախաձեռնած գործերը: Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին փաստաբաններ եւ իրավաբաններ, ինչպես նաեւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներ: Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց մասնակցությամբ իրականացված-իրականացվող՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից նախաձեռնած գործերը: Դրանք արձանագրվեցին եւ ամփոփվեցին հատուկ մշակված ձեւաչափի մեջ: Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից նախաձեռնած գործերի թեմաները-ոլորտները: Ներկայումս ցուցակագրվել են կազմակերպության կողմից նախաձեռնած 30 գործեր, որոնք համալրման ենթակա են եւս 10 գործերով: Մասնակիցների կողմից քննարկվեց նաեւ գործերի ամփոփման նախնական տարբերակը մեկ գործի հիմքով, որը բաղկացած է հետեւյալ բաժիններից. 1. խնդրի նկարագրություն 2. տվյալ իրավահարաբերությունները կարգավորող իրավական նորմեր 3. վերլուծություն 4. եզրահանգումներ: Գործի ամփոփման քննարկման արդյունքում որոշվեցին նաեւ գործերի ազդեցության գնահատման խնդիրները, մասնավորապես՝ գործերի ազդեցության գնահատման սխեման՝ հիմնականում բաղկացած երկու մասից. 1. կազմակերպության կարողությունների զարգացման գնահատում՝ ըստ ներկայացված գործերի 2000-2010 թվականների ընթացքում 2. ՀՀ իրավակիրառ պրակտիկայի եւ օրենսդրության բարեփոխումների վրա գործերի ազդեցության գնահատում: Գնահատման երկրորդ բաղադրիչը ներառելու է հետեւյալ դասակարգումը. 1. գործեր, որոնք ունեն նախադեպային նշանակություն՝ դրանց վերաբերյալ կայացված որոշումների իմաստով 2. գործեր, որոնք փոփոխություն են առաջացրել իրավակիրառ պրակտիկայում 3. գործեր, որոնք որեւէ փոփոխություն չեն առաջացրել, սակայն նկարագրում են տիրող իրավիճակը: Ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցով:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների