Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Մարդու իրավունքները բանակում


96522011 թ. փետվարի 22-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գրասենյակի /ԺՄԻԳ/ եւ Գործընկերություն հանուն բաց հասարակության  աջակցությամբ Երեւանում տեղի ունեցավ քննարկում զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության եւ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որտեղ ներկայացվեց նաեւ միջազգային լավագույն փորձը:  

Հանդիպմանը մասնակցում էին կառավարության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Գերմանիայից, Իռլանդիայից ռազմական ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր քննարկում էին ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց անցած տարի բանակում մահվան 42 դեպքի մասին՝ ընդգծելով, որ դեպքերից միայն 10-ի վերաբերյալ է ՊՆ պաշտոնական հաղորդագրություն տարածել, միաժամանակ նշելով, որ մահվան դեպքերի հիմնական մասը կանոնադրական հարաբերությունների խախտման հետեւանք են: «Մենք ընկնում ենք տարբեր համայնքներ, որ բանակում գրանցված դեպքերի մասին տեղեկատվություն հայթայթենք»,- ասում է Արթուր Սաքունցը՝ ավելացնելով, որ լավ չէ, երբ միայն տուժող կողմից ստացած տեղեկատվության վրա է հասարակությունը կարծիք և վերաբերմունք ձևավորում։

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը ներկայացրերց այս բնագավառում օրենսդրական նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ ներկայումս մշակվում է ՀՀ Զինված ուժերում կարգապահական կանոնագիրը  եւ կարեւորեց ՀՀ-ում զինվորական օմբուդսմենի ինստիտուտի  ներդրումը: 

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսն ընդգծեց զինված ուժերի կարեւոր դերը երկրի անվտանգության ապահովման մեջ:

Արձագանքելով հնչեցված տեսակետներին` «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» հայկական մասնաճյուղի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը իր խոսքում, մասնավորապես, ասաց.- «42 զոհ, 18-20 տարեկան: Ես գտնում եմ, որ կա ընդամենը մեկ հարց` դա մարդկային կյանքն է: Մնացած ցանկացած բացատրություն, հասկացություններ, կոչեր կառուցողական աշխատանքի` դրանք կարող են լինել ածանցյալ, հնարավոր միջոցներ»:

Ըստ Սաքունցի՝ ՀՀ Զինված ուժերի առջև ծառացած հիմնական մարտահրավերները 3-ն են՝ բանակը պետք է զերծ մնա քաղաքականությունից և չօգտագործվի քաղաքական նպատակներով, բանակը պետք է անվտանգ լինի իր ներսում ծառայողների համար, բանակը չպետք է դառնա կոռուպցիայի կամ եկամուտի աղբյուր ուսադիր կրողների համար։ Խոսելով ԶՈւ նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մասին՝ Սաքունցը նկատում է, որ համակարգը փակ է, «գաղտնիքները շատ են», և հասարակությունը իրազեկված չէ ԶՈւ համակարգում կատարվող ոչ մի գործընթացից, որը հակասում է ժողովրդավարության չափանիշներին։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու փաստաբանները, որոնք ներգրավված են կոնկրետ գործերում ներկայացրերին ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումներ, ընդգծեցին համապատասխան հետաքննության բացակայությունը եւ այն փաստը, որ շատ դեպքերում պաշտպանության նախարարությունը չի տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն եւ չի տարածում տեղեկատվություն մահվան դեպքերի առնչությամբ:

«Անհրաժեշտ է անհանդուրժող լինել բանակում բռնությունների, սպանությունների ու ինքնասպանությունների նկատմամբ», ասաց ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, ռազմական հարցերով փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը:  


/2011-Դեկտեմբեր-12/ «Հայհոյանքը փաստի սով է»

 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը