Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Զեկույց. 2010 թվականի ընթացքում հայկական բանակում մահվան 42 դեպք է տեղի ունեցել


965423Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է 2010 թվականին բանակում տեղի ունեցած մահացությունների վիճակագրությունը:

Հասարակական կազմակերպության պնդմամբ, անցած տարվա ընթացքում բանակում մահվան 42 դեպք է տեղի ունեցել` որոնցից միայն 10-ի վերաբերյալ է պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություններ տարածել:

Փետրվարի 22-ին Երեւանում «Մարդու իրավունքների պաշտպանությունը բանակում» թեմայով կլոր սեղանի ժամանակ ներկայացնելով իրենց զեկույցը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարեց, որ դեպքերի մեծամասնությունը կանոնադրական հարաբերությունների խախտման հետեւանք են:

Քննարկմանը մասնակցող հասարակական սեկտորի ներկայացուցիչները պնդում էին, որ բանակում սպայական կազմին հովանավորում են, զերծ են պահում պատասխանատվությունից, բանակում կա անպատժելիության մթնոլորտ:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վիրաբ Խաչատրյանը արձագանքեց, թե չի կարծում, որ բանակում տիրում է անպատժելիության մթնոլորտ: Նա նաեւ պնդեց, որ իրենց կառույցը այսօր քաջ գիտակցում է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը, ասաց` դա վստահությունն ամրապնդելու միջոց է:

Զինվորական ծառայության ընթացքում մահացած ժամկետային զինծառայող Սերգեյ Մանուկյանի ընտանիքի փաստաբան Տիգրան Մուրադյանը երիտասարդի մահվան կոնկրետ դեպքի մասին խոսեց:

«Սպաները այնքան են հալածել, նվաստացրել եւ ծեծի ենթարկել այդ զինվորին, որ նա ինքնասպանության է դիմել: Զինվորը մահացել է, սակայն սպաներից մեկը մինչ օրս ազատության մեջ է», - ասաց փաստաբանը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը արձագանքեց. - «Նման դեպք չի եղել, երբ որ մեղավոր անձինք պատասխանատվության չենթարկվեն: Թե ինչ ուղղությամբ է գնացել քննությունը, ինչ հանգամանքներ են ի հայտ եկել, ես չեմ ուզում այսօր այստեղ քննարկել, քանի որ ծառայության էթիկան ինձ դա թույլ չի տալիս»:

Քննարկմանը ներկայացվեցին մի քանի զինծառայողների մահվան դեպքեր, դրանց վերաբերյալ հնչեց պաշտպանության նախարարության ներկայացուցիչների տեսակետը, հասարակությանը բանակի հետ համագործակցության կոչ արվեց:

Արձագանքելով հնչեցված տեսակետներին` «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» հայկական մասնաճյուղի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը իր խոսքում, մասնավորապես, ասաց. - «42 զոհ, 18-20 տարեկան: Ես գտնում եմ, որ կա ընդամենը մեկ հարց` դա մարդկային կյանքն է: Մնացած ցանկացած բացատրություն, հասկացություններ, կոչեր կառուցողական աշխատանքի` դրանք կարող են լինել ածանցյալ, հնարավոր միջոցներ»:

Աղբյուրը՝ http://www.azatutyun.am/content/article/2317209.html


/2011-Դեկտեմբեր-12/ «Հայհոյանքը փաստի սով է»

 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը