Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Քրեակատարողական վարչության եւ Արդարադատության նախարարության հաղորդագրությունները հակասում են միմյանց
Մարդու իրավունքների պաշտպանություն Քրեակատարողական հիմնարկներ Մամլո հաղորդագրություն
/2011-Փետրվար-18/
2011 թ. փետրվարի 16-ին Քրեակատարողական վարչությունը հաղորդագրություն է տարածել ՀՀ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակած հայտարարության վերաբերյալ, իսկ 2011 թ. փետրվարի 18-ին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ի տատասխան ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականանցնող խմբի հրատապ հաշվետվության:
Այս երկու հաղորդագրություններում հերքվում է այն հանգամանքը, որ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն չունի իր ծրարները անձամբ հանձնելու իր փաստաբանին եւ ՔԿՀ-ում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար Արթուր Սաքունցին: Սակայն այս երկու հաղորդագրությունների մեջ կա էական հակասություն: Քրեակատարողական վարչության հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է՝ «...դիտորդական խմբի ղեկավար Ա.Սաքունցը նշված նամակները պահանջել է ոչ աշխատանքային օր, իսկ այդ օրերին քրեակատարողական հիմնարկների համապատասխան ստորաբաժանումները չեն աշխատում և փաստացի անհնարին է նամակնեը հանձնել, քանի որ ՀՀ օրենսդրության համաձայն դրանք պետք է հաշվառվեն համապատասխան մատյանում», իսկ ՀՀ արդարադատության նախարարության կողմից հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է. «... Ա.Սաքունցի այցելության օրը` 12.02.2011թ., Ն.Փաշինյանի դիմումների և նամակների գրանցման կամ դրանք ընդունելու մասին արձանագրություն կազմելու վերաբերյալ որևէ առաջարկ վերջիններիս կողմից չի եղել»: Կից ներկայացվում է Քրեակատարողական վարչության եւ ՀՀ արդարադատության նախարարության հաղորդագրությունները:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների