Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Շաբաթ-կիրակի բանտերը փակեք
Մարդու իրավունքների պաշտպանություն Քրեակատարողական հիմնարկներ Տեղեկատվության և խոսքի ազատության իրավունք
/2011-Փետրվար-17/
Այսպես, 2011-ի հունվարի 9-ին, կիրակի օրը, դիտորդական խումբը «Արթիկ» ՔԿՀ այցելության ժամանակ պարզել է, որ Նիկոլ Փաշինյանը փակ ծրարով առնվազն 10 նամակ է հասցեագրել «Հայկական ժամանակ» թերթի խմբագրություն, որոնցից ոչ մեկը չի ուղարկվել և պահվել է «Արթիկ» ՔԿՀ վարչակազմի մոտ: Դիտորդական խումբը պահանջել է գործող կարգի համաձայն` Արթիկ ՔԿՀ-ն ստանա և գրանցի նամակներն ուղարկելու նպատակով, որից հետո նամակները հասել են «Հայկական ժամանակ» թերթի խմբագրություն, և որոնք հինգ օր հետո տպագրվել են: Սակայն սրանից հետո էլ դիտորդական խումբը շարունակ ահազանգեր է ստացել, որ Նիկոլ Փաշինյանի նամակները չեն վերցնում դատապարտյալներից, որից հետո դիտորդական խումբը վերստին այցելում է, պարզում, որ Նիկոլ Փաշինյանի մոտ գտվող 5 ծրարավորված նամակները վարչակազմը հրաժարվում է ստանալ: Դիտորդական խումբը աշխատակիցներից գրանցամատյան է պահանջում, սակայն պատճառաբանում են, որ մատյանը գտնվում է չհրկիզվող պահարանում և հնարավոր է չէ այդ պահին նամակ ստանալ և գրանցել գույքամատյանում: Արթուր Սաքունցը անձամբ փորձել է կապ հաստատել Արդարադատության նախարարի հետ, սակայն այս փորձը դատապարտված է եղել անհաջողության, քանի որ քարտուղարուհին այդպես էլ չի միացրել հեռախոսը` պատճառաբանելով` զբաղված է, կամ դուրս եկավ: «Երեկ ՔԿՎ իր հայտարության մեջ նշել է, որ հունվար ամսին ինը նամակ է Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվել, որոնցից մեկը մեր կատարած այցելության ժամանակ հունվարի 9-ին էր փոխանցվել, մնացած ութը` Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի ներկայությամբ ընդունված նամակներն են, ինչը վկայում է այն մասին, որ վարչակազմի կողմից Նիկոլ Փաշինյանի նամակները ընդունվում են միայն կամ դիտորդական խմբի ներկայությամբ, կամ մարդու իրավունքների կոմիսարի ներկայությամբ», ասել է Արթուր Սաքունցը: Դիտորդական խմբի անդամ Էդմոն Մարուքյանն էլ, անդրադառնալով ՔԿՎ երեկվա մամլո հաղորդագրությանը, որտեղ ասված է` խնդիրը քաղաքականացնում են, ասել է. «Մենք այս պատասխանները գնահատում ենք ոչ թե իրավական, այլ քաղաքական հարթությունում, այսինքն` քաղաքական հայտարարությունների ներքո պատասխաններ են տրվում»: Արթուր Սաքունցի խոսքով, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն ակնհայտորեն զբաղված է ապատեղեկատվությամբ (մեղմ ասած), երկրորդ` ակնհայտորեն իր հայտարարությամբ փորձում է ՔԿՀ կողմից ապօրինությունը`իրավական խնդիրը դարձնել քաղաքական` անհեթեթ պատճառաբանությամբ, թե իբր շաբաթ -կիրակի չեն աշխատում. «Ես հարց եմ տալիս. եթե աշխատակազմը շաբաթ-կիրակի չի աշխատում, ուրեմն ՔԿՀ-ն փակեք, վարչակազմը թող գնա տուն, դատապարտյալները` նույնպես, երկուշաբթի հավաքվեք շարունակեք աշխատանքը, սա ուղղակի աբսուրդի վերջին աստիճանն է», նկատել է Արթուր Սաքունցը: Բացի այդ, նա նշել է, որ իրենց` Նիկոլ Փաշինյանին այցից հետո խցում կատարվել է խուզարկություն, այսինքն` վարչակազմը մտածել է, որ դիտորդական խումբը կարող է դատապարտյալին ինչ-որ բան փոխանցել, ինչը, ըստ Արթուր Սաքունցի, ակնհայտորեն ճղճիմ գործելակերպ է, որով փորձ է արվում ստվեր գցել դիտորդական խմբի գործունեության վրա: Աղբյուրը` http://www.lragir.am/armsrc/right-lrahos44257.html
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների