Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Վիճարկվում է քաղաքապետի որոշումը
Մարդու իրավունքների պաշտպանություն Արդար դատաքննության իրավունք Շահերի պաշտպանություն Տեղական ժողովրդավարություն
/2011-Փետրվար-16/
2011 թ. փետրվարի 16-ին ՀՀ Լոռու մարզի վարչական դատարանում տեղի ունեցավ նախնական դատական նիստ` Կարինե Այվազյանն ընդդեմ Վանաձորի քաղաքապետի:Հայցվոր կողմը պահանջում է վերացնել Ռուբեն Հովհաննիսյանին քիմկոմբինատի տնակային ավանի թիվ 44 և 43 հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վանաձորի քաղաքապետի 2003 թվականի թիվ 933 որոշումը մասամբ` Սպանդարյան 1-3-13 տնակի տարածքի մասով: Դատական նիստը վարում էր դատավոր Ա.Ալավերդյանը, նիստին մասնակցում էին հայցվոր Կարինե Այվազյանի ներկայացուցիչ Է.Մարուքյանը, քաղաքապետի ներկայացուցիչ Ա.Ավագյանը: Դատական նիստին պատշաճ կերպով ծանուցվել, բայց չէր ներկայացել երրորդ անձը` Ռուբեն Հովհաննիսյանը, ով գնել է այդ տարածքը: Նախնական դատական նիստի ընթացքում կողմերը ներկայացան պարզաբանումներով և միջնորդություններով: Հայցվոր կողմի ներկայացուցիչ Է.Մարուքյանի կողմից ներկայացվեց միջնորդություն` հաջորդ դատական նիստին որպես վկաներ հրավիրել աճուրդի մասնակիցներ Ռուբեն Հովհաննիսյանին և Ռուդոլֆ Պողոսյանին աճուրդի օրինականությունը պարզելու համար: Դատավորի կողմից միջնորդությունը բավարարվեց: Քաղաքապետարանի ներկայացուցիչ Ա.Ավագյանն ապացույցներ ներկայացնելու համար միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգել, որպեսզի «Լոռի TV¦-ից ստանա անհրաժեշտ տեղեկություններ` աճուրդի վերաբերյալ համապատասխան հայտարարության հեռարձակման մասին: Դատավորը բավարարեց միջնորդությունը: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստանձնել է տնակային ավանի բնակիչների շահերի պաշտպանությունը, ովքեր տուժել են Վանաձորի քաղաքապետի եւ ավագանու որոշումներից:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների