Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Մենք մեղավոր չենք, տրակտորն իր գործն է անում»,- արդարանում էին ոստիկանության աշխատակիցները
Մարդու իրավունքների պաշտպանություն Տեղաշարժման ազատություն Հավաքների ազատություն Ոստիկանություն
/2011-Փետրվար-15/
Այսօր՝ 2011 թվականի փետրվարի 15-ին, ժամը 4:30-ի սահմաններում, Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում ոստիկանության կողմից փակված ճանապարհի հետեւանքով առաջացած ավտոշարասյունը շարժվել է դեպի Վանաձոր քաղաք, այն բանից հետո, երբ Ախուրյանի ոստիկանության աշխատակիցները հանկարծակի լքել են վերահսկվող ճանապարհահատվածը:Մինչ այդ Վանաձոր քաղաքում հավաքված վարորդները «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Ստեփան Սաֆարյանի, կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի եւ կուսակցության Վանաձորի ներկայացուցիչ Գառնիկ Սահակյանի մասնակցությամբ հանրահավաք են կայացրել: Հանրահավաքից հետո մասնակիցները ավտոմեքենաներով շարժվել են Ջաջուռից եկող ավտոշարասյանն ընդառաջ: Շիրակի մարզի Մեծ Պարնի գյուղի մոտ Վանաձորից գնացող եւ դեպի Վանաձոր եկող գյումրեցի վարորդների ավտոմեքենաները հանդիպել են իրար, միավորվել եւ մեկ շարասյունով շարժվել դեպի Վանաձոր: Վանաձոր քաղաքից մոտ 500 մետր հեռավորության վրա՝ չհասած Վանաձոր-Ստեփանավան խաչմերուկի մոտ, ավտոմեքենաներին սպասում էր ճանապարհային ոստիկանության ավելի քան չորս մեքենա, ոստիկանական համազգեստով մոտ 20 մարդ, ինչպես նաեւ քաղաքացիական հագուստներով ոստիկաններ: Մինչեւ մեքենաների շարասյունը կհասներ Վանաձոր ճանապարհի հենց այս հատվածում՝ ոստիկանների մոտ, կայանեց նաեւ ճանապարհի ձյունը մաքրող տրակտոր: Ճանապարհային ոստիկանության մեքենան եւ դրան զուգահեռ ճանապարհի կենտրոնում կանգնած տրակտորը փակեցին ողջ ճանապարհը եւ այն դարձավ անանցանելի թե՛ շարասյան մեքենաների, թե՛ Վանաձորից դուրս եկող կամ դեպի Վանաձոր եկող մեքենաների համար: Մոտ 30 րոպեի ընթացքում Վանաձոր-Սպիտակ ճանապարհի երկարությամբ գրեթե 1 կմ հատվածում առաջացավ ավելի քան 80 մեքենաների խցան, որոնց թվում էին երթուղային տաքսիներ, բեռնատարներ, զինվորական մեկ մեքենա: Այս հանգամանքն առաջացրեց ուղեւորների դժգոհությունը, որոնք ստիպված դուրս եկան մեքենաներից, փորձեցին ճանապարհի այդ հատվածը շրջանցել ոտքով: Կարճ ժամանակում ճանապարհի այդ հատվածը ողողվեց դժգոհ ուղեւորներով, երթի մասնակից վարորդներով, որոնց միացան նաեւ Լոռու մարզային ոստիկանության վարչության պետը, Վանաձորի ոստիկանության պետը, Ճանապարհային ոստիկանության Լոռու մարզի պետը: Վերջիներս բողոքում էին, թե երթի մասնակիցներն անտեղի իրարանցում են սարքել, եւ խոչընդոտում են մեքենաների եւրթեւեկությանը: Նրանց պաշտոնական պարզաբանմամբ՝ տրակտորի հետ իրենք որեւէ առնչություն չունեն, տրակտորն «իր աշխատանքն է իրականացնում»՝ ձյունից մաքրում է ճանապարհը /ի դեպ տրակտորն ամբողջ ժամանակահատվածում կանգնած էր նույն տեղում/: Մոտ 30 րոպե անց պատգամավորների հետ բանակցություններից հետո «ոստիկանապետերի» հրահանգով տրակտորը շարժվեց տեղից՝ բացելով ճանապարհը: Ճանապարհային ոստիկանության «կարգավորումների եւ ուղղորդումների» արդյունքում մոտ 20 րոպե անց նոր միայն ճանապարհը դարձավ անցանելի: Ավելի մանրամասն տեղեկությունները Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կհրապարակի վաղը՝ 2011 թվականի փետրվարի 16-ին:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների