Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Ոստիկանությունը խախտում է ազատ տեղաշարժի իրավունքը
Մարդու իրավունքների պաշտպանություն Տեղաշարժման ազատություն Ոստիկանություն Հայտարարություններ
/2011-Փետրվար-15/
Այսօր առավոտյան ժամը 10:00-ին Գյումրի քաղաքում վրացական պետհամարանիշներով շահագործվող ավտոմեքենաների վարորդները պետք է մեկնեին Վանաձոր` մասնակցելու ժամը 12:00-ին կազմակերպված բողոքի ակցիային՝ ուղղված ՀՀ մաքսային օրենսդրության վերջին փոփոխությունների դեմ: Այն նախաձեռնել են Վանաձորի այն վարորդները, որոնց ավտոմեքենաները եւս վրացական պետհամարանիշներով են: Սակայն ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են մեքենաների շարժը դեպի Վանաձոր: Վարորդները, այնուամենայնիվ, ուշացումով` ժամը 11:20-ին, ուղեւորվել են Վանաձոր: Արդեն Ջաջուռ գյուղի մոտ պարզվել է, որ ճանապարհը փակ է ոստիկանության աշխատակիցների կողմից: Ինչպես տեղեկացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, շուրջ հիսուն մեքենաների շարժը միակողմանիորեն Գյումրիից Վանաձոր դադարեցվել է: Ախուրյանի ոստիկանության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Գալստյանը հայտնել է հավաքվածներին, որ իրենք ունեն համապատասխան հրաման փակել ճանապարհը եւ թույլ չտալ վրացական պետհամարանիշներ ունեցող մեքենաներին ուղեւորվել Գյումրիից Վանաձոր ակցիային մասնակցելու նպատակով: Սաքունցի այն հայտարարությանը, որ վերջինի գործողությունները հակաօրինական են, Գալստյանը պատասխանել է, որ դրանք օրինաչափ են եւ ինքը պատրաստ է պատասխանատվություն կրել իր գործողությունների համար: Ժամը 1:30-ի դրությամբ բողոքի ակցիան դեռեւս շարունակվում է:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների