Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Փաշինյանի վերաքննիչ բողոքի դատական նիստի «բյուրոկրատական խնդիրը» հարթվեց, նիստը` ընդմիջվեց /լրացված/


4_4_1«Արթիկ» ՔԿՀ-ում շուտով կվերսկսվի  Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքի քննությունը:

 Նիկոլ Փաշինյանը պահանջում է վերանայել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի կայացրած որոշումը` կապված  իր անազատության ժամկետի հաշվարկի հետ :
Ինչպես Henaran.am-ին փոխանցեց «Արթիկ» ՔԿՀ-ում գտնվող իրավապաշտպան, ՔԿՀ-ներում մոնիտորինգ իրականացնող դիտորդական  խմբի ղեկավար Արթուր Սաքունցը` Նիկոլ Փաշինյանը դատարանին միջնորդել է ընդմիջում նշանակել` իրեն անհրաժեշտ փաստաթղթերը խցից վերցնելու համար, որոնք իրեն թույլ չեն տվել վերցնել:

Դատարանը բավարարել է միջնորդությունը:  Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանն էլ 20 րոպե ժամանակ է խնդրել` պաշտպանյալի հետ խորհրդակցելու համար: Արթուր Սաքունցի խոսքով, դատական նիստի մեկնարկին «բյուրոկրատական խնդիր» է ծագել:

Դատապարտյալի փաստաբաններին ու կնոջը թույլատրվել է մտնել դատական նիստերի դահլիճ, իսկ նիստին ներկա գտնվող լրագրողների մի մասի համար խոչընդոտ է ստեղծվել, թե նրանք նախապես գրանցված չեն: Խնդիրը լուծվել է եւ նիստին ներկա գտնվել ցանկացողները մտել են դահլիճ:

Երկարատեւ ընդմիջումից հետո դատական նիստը վերսկսվել է: Ինչպես Henaran.am-ին տեղեկացնում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ողջ օրը ծախսվել է այն բանի վրա, որ խցից համապատասխան փաստաթղթերը բերվեն եւ հանձնվեն փաստաբաններին:

«Փորձ էր արվում ՔԿՀ հիմնարկի ներկայացուցչի կողմից բանավեճի առարկա դարձնել այն հարցը, որ նամակների մի մասը պաշտպանությանը չեն վերաբերվում, բայց որուէ խելամիըտ հիմնավորում դա չէր կարող ունենալ»,-նշեց Արթուր Սաքունցը` հավելելով, որ պաշտպանական կողմն ինքն է որոշում, թե որ նյութերը պետք է օգտագործի: Դատարանը երկրորդ անգամ վերահաստատել է Փաշինյանին փաստաթղթերից օգտվելու հնարավորություն տալու իր որոշումը:

Դատական նիստը կրկին հետաձգվել է` այս անգամ փաստաբանների ձեռքի տակ եղած  նոր նյութերին ծանոթանալու եւ ԵԴ պատասխանին ծանոթանալու հիմնավորմամբ: Ամենայն հավանականությամբ հաջորդ դատական նիստը տեղի կունենա այս շաբաթվա ընթացքում:

Աղբյուրը՝ http://henaran.am/full_news.php?id=8968



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը