Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Գեւորգ Կոտինյանի մահվան գործով ձերբակալվել են 4 զինծառայողներ
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինծառայողների իրավունքներ Զինված ուժեր
/2011-Փետրվար-11/
Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում Գեւորգ Կոտինյանի մահվան գործով հինգշաբթի օրը ձերբակալվել են 4 զինծառայողներ:Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից, ձերբակալված շարքայիններ Տարոն Սուվարյանը եւ Վահե Աղաջանյանը կասկածվում են Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` «զինծառայողների փոխհարաբերություների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից», ինչպես նաեւ 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 9-րդ եւ 14-րդ կետերով` «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով` անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահը»: Նույն գործով ձերբակալվել է կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանը, որը կասկածվում է Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նաեւ 38-359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` նշված հանցագործությանը օժանդակելը, 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 9-րդ,14-րդ կետերով, եւ 375 հոդվածի առաջին մասով` «իշխանության չարաշահումը եւ իշխանության անգործությունը»: Ձերբակալվել է նաեւ ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանը, ով կասկածվում է 375 հոդվածի առաջին մասով: Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից փոխանցեցին նաեւ, որ նշանակվել է Կոտինյանի դիակի դատաբժշկական փորձաքնություն, ինչպես նաեւ դատահոգեբուժական, դատաքիմիական, դատահետքաբանական, հողագիտական եւ դատաբժշկական փորձաքննություններ: Հարցաքննվել են գործով որպես վկա անցնող մի շարք անձինք: 19-ամյա զինծառայող Գեւորգ Կոտինյանը մահացել է փետրվարի 6-ին: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի օրը հաստատեց, որ զինծառայողը սպանվել է դաժան ծեծի արդյունքում: Աղբյուրը՝ http://www.azatutyun.am/archive/news/latest/2031/2031.html
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների