Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Վերաքննիչ դատարանը սկսեց Խալաֆյանի գործով 4 բողոքների քննությունը
Մարդու իրավունքների պաշտպանություն Խոշտանգումներ Արդար դատաքննության իրավունք Ոստիկանություն
/2011-Փետրվար-04/
Վերաքննիչ քրեական դատարանը հինգշաբթի օրը սկսեց Վահան Խալաֆյանի գործով միանգամից 4 վերաքննիչ բողոքների քննությունը:2010 թվականի ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժին հրավիրված, ապա, հարազատների պնդմամբ, սպանված, իսկ պաշտոնական վարկածով` ինքնասպան եղած 24-ամյա Վահան Խալաֆյանի գործով առաջին ատյանի դատարանի վճռից դժգոհ են բոլոր կողմերը: Գործով տուժող կողմը` Վահան Խալաֆյանի իրավահաջորդը, Վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել առաջին ատյանի դատավճիռը եւ Չարենցավանի ոստիկանության Քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ, 8 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Հարությունյանին դատապարտել ոչ թե Վահան Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու, այլ նրա նկատմամբ բռնություններ կիրառելու համար: Տուժող կողմը պահանջում է նաեւ խստացնել օպերլիազոր Մորես Հայրապետյանի պատիժը` պայմանական ազատազրկումը փոխարինելով ազատազրկմամբ, եւ չեղյալ համարել օպերլիազորներ Գարիկ Դավթյանին եւ Գագիկ Ղազարյանին արդարացնող որոշումը: Վերջիններիս արդարացնող վճիռը բեկանելու պահանջով Վերաքննիչին է դիմել նաեւ գործով մեղադրող կողմը: Աշոտ Հարությունյանն իր հերթին պահանջում է քրեական գործը վերադարձնել առաջին ատյանի դատարան եւ քննել նոր կազմով: Նրա պաշտպան Սեդա Սաֆարյանի խոսքով` «մինչեւ Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքները հստակորեն չորոշվեն, Աշոտ Հարությունյանին նման հոդվածով դատապարտելը ուղղակի անհեթեթություն է»: Վերաքննիչ դատարանին պահանջներ է ներկայացրել նաեւ օպերլիազոր Մորես Հայրապետյանը: Նա պահանջում է կարճել իր նկատմամբ քրեական հետապնդումը: Հիշեցնենք, Աշոտ Հարությունյանը դատարանում հայտարարել էր, թե Մորես Հայրապետյանը անզգուշորեն մահ է պատճառել Վահան Խալաֆյանին: Նա նաեւ ասել էր, որ տեսել է դանակ` Մորես Հայրապետյանի ձեռքին: Վերաքննիչ դատարանը կայացրել է որոշում, ըստ որի` 4 բողոքները միասին պետք է քննել վճռաբեկության կարգով, այսինքն` առանց ապացույցները մանրամասն հետազոտելու: Այդ որոշման մեջ նաեւ նշված է, թե նոր ապացույցներ հետազոտելու միջնորդություններ չեն եղել: Մինչդեռ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի խոսքով, իրենք միջնորդել են Վերաքննիչ դատարանում հետազոտել նոր ապացույցներ, մասնավորապես` հարցաքննել ոստիկանության Չարենցավանի բաժնի նախկին պետին եւ նրա տեղակալին` մինչ օրս պաշտոնավարող Սամվել Տոնոյանին, բացի այդ` կատարել քննչական փորձարարություն եւ ստուգել վարկածը, թե ինչպես կարող էր Վահան Խալաֆյանը ոստիկանության բաժնում վերցնել դանակը, ապա ոստիկանների ներկայությամբ դանակով երկու անգամ հարվածել ինքն իրեն: Դատարանում տուժող կողմը այս միջնորդությունները համադրեց Վերաքննիչ դատարանի որոշմանը եւ հայտարարեց, թե դատավորներ Աիդա Հովհաննիսյանը, Եվա Դարբինյանը եւ Սերգեյ Չիչոյանը կողմնակալ են` այսպիսով բացարկ հայտնելով դատավորներին: Աշոտ Հարությունյանը եւ նրա պաշտպանը միացան տուժողի միջնորդությանը: Մեղադրող Հարություն Հարությունյանը խնդրեց չընդունել բացարկը: Մեղադրողների հետ համամիտ էր Մորես Հայրապետյանը, նա նույնպես խնդրեց մերժել բացարկի միջնորդությունը: Դատարանը մերժեց դատավորներին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը: Ապա տուժող կողմը բացարկ հայտնեց նաեւ մեղադրողներին` դատախազներ Կորյուն Փիլոյանին եւ Հարություն Հարությունյանին` նշելով, որ նախաքննություն իրականացնող մարմինը հաշվի է առել միայն Վահան Խալաֆյանի ինքնասպան լինելու վարկածը, ինչը տուժող կողմը արժանահավատ չի համարում: Դատարանը մերժեց նաեւ դատախազներին ներկայացված բացարկը, այնուհետեւ նիստը հետաձգեց մինչեւ փետրվարի 22-ը: Աղբյուրը՝ http://www.azatutyun.am/content/article/2296823.html
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների