Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Արթուր Սաքունց. Դա բնորոշ է վաղ միջնադարի ինկվիզիցիային
Մարդու իրավունքների պաշտպանություն Հանդուրժողություն Մտքի, խղճի և կրոնի ազատություն
/2011-Փետրվար-03/
Իրեն գոնե Սահմանադրությամբ ժողովրդավարական հռչակած և Եվրոպայի խորհրդին տասը տարվա անդամակցության փորձ ունեցող երկրում որքանո՞վ է նորմալ այս երևույթը, և ինչու՞ է այն անտարբերության մատնվում ՀՀ իշխանությունների կողմից: Եվ սա այն դեպքում, երբ ընդդիմության` հանրահավաքների մասին իրազեկող թռուցիկներ բաժանող երիտասարդներին ոստիկանության բաժիններ քարշ տալը, կալանավորելն ու նրանց շինծու քրեական հոդվածներով դատելը սովորական երևույթ են դարձել մեր առօրյայում: Իրավապաշտպան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցի ժամանակ հիշեց, որ 2006 թ., երբ ինքը պաշտպանում էր Եհովայի վկաների իրավունքները, «Մեկ ազգ» կոչվող կուսակցության ներկայացուցիչներն իրեն էլեկտրոնային հասցեով նամակ էին ուղարկել` «Մա՛հ Արթուր Սաքունցին» վերտառությամբ: Նրա կարծիքով, այդօրինակ թռուցիկներ տարածելու նպատակն է ճնշել և անհանդուրժող վերաբերմունք ձևավորել կրոնական տարբեր կազմակերպությունների, ինչպես նաև այն լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ, ովքեր պաշտպանում են խղճի ազատությունը և պայքարում խտրականության դրսևորումների դեմ: Արթուր Սաքունցը նշեց, որ այդ քայլերը նպատակ ունեն նաև ապահովելու Հայ առաքելական եկեղեցու մոնոպոլ դիրքը հայ իրականության մեջ: Իրավապաշտպանը այդ թռուցիկները տարածելը բնութագրեց որպես կրոնական ծայրահեղություն: Նա կարծում է, որ այդ թռուցիկներ տարածողները պետք է հայտնաբերվեն և ենթարկվեն պատասխանատվության: Ըստ իրավապաշտպանի՝ հակառակ Սահմանադրության կրոնական, քաղաքական անհանդուրժողականություն քարոզող այդ թռուցիկների տարածումը ցույց է տալիս, որ մեր երկրում առկա է խոր ճգնաժամ: «Կրոնական մոնոպոլիզմը դրսևորվում է նաև քաղաքականության մեջ: Ինչպես միջնադարում կաթոլիկ եկեղեցին էր ձգտում իր մենիշխանությունը հաստատել քաղաքական, տնտեսական և հոգևոր ոլորտներում, այնպես էլ այսօր այդպես է վարվում Հայ առաքելական եկեղեցին: Դա վաղ միջնադարի ինկվիզիացիային բնորոշ գործելակերպ է »,- ասում է մեր զրուցակիցը: Նրան մտահոգում է, որ այդ երևույթները համարժեք վերաբերմունքի չեն արժանանում ՀՀ իշխանությունների կողմից: Արթուր Սաքունցին մտահոգում է, որ անցյալ տարի Վանաձորում ապրիլի 24-ին մարդիկ ջահերով երթ էին անում «Մա՛հ թուրքերին» վանկարկելով, և այդ երթն անողներին ուղեկցում էին պետավտոտեսչության մեքենաները: Աղբյուրը՝ http://1in.am/arm/armenia_politics_8594.html
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների