Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Քրգործը չկարճված` Վանոն անցել է հակահարձակման
Մարդու իրավունքների պաշտպանություն Կոռուպցիայի կանխարգելում Արդար դատաքննության իրավունք
/2011-Հունվար-28/
Գյուղապետը կոնկրետ Գևորգ Մելքոնյանին մեղադրում է այն բանի համար, որ նա մեզ հայտնել է. «Ըստեղ ապօրինի հանք ա դրել բազալտի... Հանցավոր համաձայնության գալով նախկին տնօրենի հետ` ինչ-որ Հարությունյան Սամվելի, մեծ գումարներ ա վերցրել»: Գյուղապետը դա որակում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, որով վնաս է հասցվել իր պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին: Գյուղապետ Վանո Եղիազարյանը նշում է, որ հողամասի վարձակալության գումարները Սամվել Հարությունյանից առձեռն չի ստացել, այլ` բանկային փոխանցումներով: Գյուղապետը նաև վիրավորվել է Գևորգ Մելքոնյանի հետևյալ արտահայտությունից. «Մենք ուզում ենք իմանալ` ընդեղ արածողը Սամվելն ա՞ լինելու, գյուղապե՞տը, թե՞ ավագանին»: Նույն հոդվածում Գևորգ Մելքոնյանը նրան անվանել է նաև անգրագետ: Այդ ամենի դիմաց գյուղապետը համագյուղացի Գևորգ Մելքոնյանից պահանջում է հրապարակային ներողություն, հերքում` «Ժամանակ» օրաթերթի միջոցով, և պատասխանողից բռնագանձել դատական ծախսերը` բռնագանձում տարածելով նրա գույքի վրա: Ինչ վերաբերում է համագյուղացի Ղարիբ Միտիչյանից ստացած վիրավորանքին, ապա ըստ գյուղապետի հայցադիմումի` խոսքը վերաբերում է Ղարիբ Միտիչյանի որդու` Մեսրոպ Միտիչյանի կողմից Լեռնապատ համայնքին պատկանող հողամասի վրա կառուցած ինքնակամ շինությանը: Դրա առնչությամբ Ղարիբ Միտիչյանը «Ժամանակ»-ի նույն հոդվածում հայտնել է. «Այդ տան փաստաթղթերը գյուղապետը պահել ու չի տալիս»: Մինչդեռ, ըստ գյուղապետի, նման փաստաթղթեր գոյություն չունեն, և Միտիչյանի հայտարարությունը որակել է զրպարտություն: Այս և մի քանի այլ արտահայտությունների համար, հայցվորը պատասխանողից պահանջում է 3 միլիոն դրամ` իրեն զրպարտելու և վիրավորելու համար, ինչպես նաև հրապարակային ներողություն և հերքում` նույն թերթի միջոցով: Գյուղապետի հայցերով պատասխանող ճանաչված Ղարիբ Միտիչյանը, Գևորգ Մելքոնյանը, ինչպես նաև Կամսար Թամարյանը գրությամբ դիմել են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին` պաշտպանության ակնկալիքով: Դիմումում մասնավորապես նշել են. «Լեռնապատցիներն արդեն մեկ տարի է, որ իրենց դիմում-բողոքներով դիմել են հանրապետության բարձրաստիճան ղեկավարներին` ՀՀ նախագահին, վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին, Լոռու մարզպետին ու Լոռու մարզի դատախազին` Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի կատարած բազմաթիվ օրինախախտումների մասին: Մենք այժմ մեր մտահոգությունն ենք Ձեզ հայտնում այն պատճառով, որ չնայած արդեն մեկ տարի է, ինչ գյուղապետի դեմ հարուցվել է քրեական գործ, սակայն նա մինչև այժմ շարունակում է պաշտոնավարել` թույլ տալով նոր օրինախախտումներ: Ավելին, օգտվելով մարզպետի, մարզի դատախազի, մարզի քննչական բաժնի աշխատակիցների դիտավորյալ անգործությունից ու հովանավորությունից` գյուղապետը անցել է հակահարձակման և դատական գործեր է հարուցել իրենից բողոքողների դեմ` մեղադրելով մեզ զրպարտության մեջ: Ինչ զրպարտության մասին է խոսքը, եթե այդ «զրպարտությունների» հիման վրա դատախազությունում քրեական գործ է հարուցվել գյուղապետի դեմ: Հետաքրքիր է իմանալ, թե գյուղապետը դատախազությանը ինչո՞ւ նույնպես դատի չի տալիս»: Հիշեցնենք, որ Վանո Եղիազարյանը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով 11 միլիոն դրամ յուրացնելու մեջ, բայց նա շարունակում է պաշտոնավարել: Ի դեպ, հետաքրքիր է, որ գյուղապետ Վանո Եղիազարյանը նաև Արթուր Սաքունցին է դատի տվել նույն հիմքերով, բայց արդեն «Վանաձորյան խճանկար» թերթին տված հարցազրույցում կոռուպցիոն հանցագործությունների շարքում նաև Լեռնապատի գյուղապետի կատարած անօրինությունները հիշատակելու համար: Իրավապաշտպանից ևս գյուղապետը դատարանով պահանջում է ներողություն և հերքում հրապարակել «Վանաձորյան խճանկարով» և 2 միլիոն դրամ բռնագանձել հօգուտ իրեն` զրպարտության համար: Առաջիկայում «Ժամանակ»-ը կլուսաբանի նաև այս դատաքննությունները` հասկանալու համար` գյուղապետն իսկապե՞ս հովանավորվում է, թե՞ ոչ: Աղբյուրը՝ http://www.1in.am/arm/armenia_right_8033.html Էլմիրա Մարտիրոսյան
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների