Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Վանաձորի քաղաքապետարանը պատասխանել է
Մարդու իրավունքների պաշտպանություն Արդար դատաքննության իրավունք Տեղական ժողովրդավարություն
/2011-Հունվար-26/
2011 թ. հունվարի 25-ին Վանաձորի քաղաքապետարանը պատասխան է ուղարկել ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայր՝ Վանաձորի համայնքի ավագանու որոշմամբ նվիրված գույքի օրինականությունը հիմնավորելու վերաբերյալ:Հիշեցնենք, որ 2010 թ. դեկտեմբերի 13-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայր՝ Վանաձորի համայնքի ավագանու 2010 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 75 որոշումը առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին: Որոշման համաձայն` Վանաձորի ֆուտբոլի մարզադաշտը և Տարոն 4 թաղամասում մոտ 44.000 քմ մակերես ունեցող տարածքներն անվարձահատույց հանձնվում է Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիային: Կազմակերպությունը որոշումը բողոքարկել էր, այն հիմնավորմամբ, որ ավագանին համայնքին պատկանող գույքը նվիրաբերելու լիազորությամբ օժտված չէ: Այն կարող է միայն օտարվել վաճառքի ձեւով: Ուստի, նվիրատվության վերաբերյալ որոշումն օրինական չի կարող համարվել: Վանաձորի քաղաքապետարանն իր պատասխան հայցադիմումում հիմնավորել է նվիրատվության վերաբերյալ որոշման օրինականությունը: Մասնավորապես՝ հայցադիմումի պատասխանում նշել է, որ սեփականության իրավունքի վկայականով տարածքը հանդիսանում է համայնքի սեփականությունը եւ հղում է կատարել քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածին, որով սահմանվում է. «Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող եւ այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում՝ իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման եւ տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով»: Մինչդեռ կազմակերպությունը գտել է, որ տվյալ պարագայում, Վանաձոր համայնքի ավագանու 2010 թվականի հոկտեմբերի 26-ի վիճարկվող որոշմամբ խախտվել է Վանաձորի համայնքի բնակիչների համայնքային սեփականության իրավունքը. նրանք ապօրինաբար զրկվել են իրենց համայնքային մարզադաշտից, այդ իսկ պատճառով դիմել է դատարան: Դատարանը կորոշի, թե արդյոք իրավաչափ է եղել ավագանու որոշումը: Կից ներկայացվում է ՀՀ Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի պատասխանը:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների