Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Թոմաս Համմարբերգը ժամանել է Հայաստան. Վերջը խեր ըլնի


65145ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ վերջապես ժամանել է Հայաստան եւ, ինչպես ցույց տվեց վերջինիս առաջին օրվա հանդիպումների գրաֆիկը, Երեւանից Համմարբերգը կմեկնի ինֆորմացիայով գերհագեցած: Հարցն այն է, թե հետո պարոն Համմարբերգը ինչպես կօգտագործի այդ ինֆորմացիան:

Երեկ առավոտյան Համմարբերգը հանդիպել է Պնախարար Սեյրան Օհանյանին, ինչից հետո ընդունել է հայաստանյան մի քանի իրավապաշտպանների. Արթուր Սաքունց, Միքայել Դանիելյան, Ստեփան Դանիելյան, Ավետիք Իշխանյան, Արտակ Կիրակոսյան: Ընդ որում, իրավապաշտպանների հետ Համմարբերգը հանդիպել է երկու անգամ. երկրորդ հանդիպումը նվիրված էր բացառապես բանակի հետ կապված խնդիրներին: Առաջին հանդիպման ժամանակ հիմնականում խոսել են իրավապաշտպանները, որոնք Համմարբերգի առաջ մի քանի հարց են բարձրացրել. մարտիմեկյան սպանությունների չբացահայտված լինելը, ԶԼՄ-ների հետ կապված խնդիրներ եւ մասնավորապես լրագրողների դեմ կատարված բռնությունները, քաղբանտարկյալների հարց:

Իրավապաշտպանները խոսել են նաեւ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի ներգրավվածության մասին եւ շեշտել, որ այդ փաստը առայսօր ոչ մի արձագանք չի գտել ԵԽ-ի կողմից: Իրավապաշտպանները նաեւ նշել են, որ, ճիշտ է, մարտի մեկից անցել է արդեն 3 տարի, եւ այսօրվա իրավիճակը չի կարելի համեմատել մարտիմեկյան իրավիճակի հետ, այդուհանդերձ ներքաղաքական լարվածությունը չի թուլացել, եւ դրա առաջին պատճառը մասնավորապես, մարտիմեկյան սպանությունների չբացահայտվածությունն ու քաղբանտարկյալների առկայությունն է: Խոսք է եղել նաեւ հավաքների ազատության մասին, իրավապաշտպանները հատկապես շեշտել են, որ սիմվոլիկ նշանակություն ունեցող Ազատության հրապարակը շարունակում է փակ մնալ ընդդիմության համար, որ ԵԽԽՎ կողմից Հայաստանի հարցով ընդունված 1609 բանաձեւը, ըստ էության, շարունակում է մնալ չկատարված:

Իրավապաշտպանների հետ Համմարբերգի հանդիպման ժամանակ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ իջեւանել էր Համմարբերգը, բողոքի ակցիա էր կազմակերպել «Քաղբանտարկյալների եւ քաղհալածյալների պաշտպանության կոմիտեն»: Ակցիայի ավելի քան հազար մասնակիցներ պահանջում էին քաղբանտարկյալների ազատ արձակումը, իսկ պիկետից հետո տեղի ունեցավ երթ. երթի մասնակիցները ԵԽ գրասենյակի ներկայացուցչի միջոցով Համմարբերգին հանձնեցին նախկին քաղբանտարկյալների նամակը: «2008թ. մարտի 1-ին իշխանության իրականացրած արյունալի ջարդից եւ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններից անմիջապես հետո (ինչը Դուք բնութագրեցիք որպես «քաղաքական վենդետա») միջազգային հանրությունը, մասնավորապես ի դեմս ԵԽԽՎ-ի բանաձեւերի, ԵՄ նախագահության հայտարարությունների, դա համարել է քաղաքական հետապնդում ու պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը: Մենք քաջ տեղեկացված ենք, նաեւ ականատեսն ենք եղել այդ ուղղությամբ մասնավորաբար Ձեր` Մարդու իրավունքների ԵԽ հանձնակատարի անկեղծ եւ արդյունավետ ջանքերին: Ցավոք, այդ ջանքերի տրամաբանական խորացում չեղավ, եւ Հայաստանում դեռ այսօր էլ քաղբանտարկյալներ կան: ...Ուստիեւ կոչ ենք անում` գործի դնելով ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի Ձեր ողջ ազդեցությունն ու հնարավորությունները, հասնել քաղբանտարկյալ մեր ընկերների անհապաղ ազատ արձակմանը` մեզ ազատելով հոգեկան տառապանքից, ԵԽ անդամ Հայաստանը` քաղբանտարկյալներ պահելու խայտառակությունից, Եվրոպան` դա հանդուրժելու ամոթից»,- մասնավորապես գրված է քաղբանտարկյալների նամակում, որի տակ ստորագրել է 42 հոգի:

Երեկ Թոմաս Համմարբերգը հանդիպել է նաեւ «Ա1+» եւ ԳԱԼԱ հեռուստաընկերությունների ղեկավարների հետ, որից հետո մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը նորից ընդունել է իրավապաշտպաններին. այս անգամ արդեն Համմարբերգին հետաքրքրել են բացառապես բանակում տիրող խնդիրները` կոռուպցիա, մահացության բարձր ցուցանիշներ, բռնություններ, ոչ կանոնադրական հարաբերություններ: Երեկոյան արդեն Թոմաս Համմարբերգը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Առաջին նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են քաղբանտարկյալների ազատ արձակմանը, Մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը, մարտիմեկյան իրադարձություններին բանակի ներգրավմանը, մամուլի եւ հավաքների ազատությանն առնչվող խնդիրներ: Իսկ արդեն առաջին նախագահի հետ հանդիպումից հետո Համմարբերգը հանդիպել է մարտիմեկյան սպանդի զոհերի հարազատներին: Այսօր Համմարբեգը պետք է հանդիպի քաղբանտարկյալների հարազատներին, ինչպես նաեւ կմեկնի «Արթիկ» ՔԿՀ` հանդիպելու քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին:

Աղբյուրը՝ http://chi.am/news/110119/11011906.htm
Քրիստինե Խանումյան



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը