Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՀԿ-ների հայտարարությունը ԱԼԳ ազգային պլատֆորմի վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանություն Հայտարարություններ
/2011-Հունվար-12/
Արեւելյան գործընկերության ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի ՔՀՀ Հայաստանի ազգային պլատֆորմի «ՀԱՊ» Նախաձեռնող խմբի անդամների հայտարարությունը:
Մենք՝ ներքոստորագրյալներս, - hավատարիմ մնալով 2010թ. հոկտեմբերի 21-ի մեր հայտարարությանը, - կիսելով ՔՀՀ Հայաստանի ազգային պլատֆորմի մի շարք կազմակերպությունների՝ 2010թ. նոյեմբերի 4-ի եւ ՔՀՀ ղեկավար մարմնի անդամներ Աբգար Եղոյանի ու Բորիս Նավասարդյանի՝ 2010 թ. դեկտեմբերի 17-ի հայտարարություններում արտահայտված գնահատականներն ու առաջարկությունները, - դիտարկելով ԱլԳ ծրագրերի իրականացումը եւ այդ գործընթացում քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը՝ որպես կարեւորագույն խնդիր, - վերահաստատելով մեր պատրաստակամությունը՝ աջակցել առողջ հիմքերի վրա Հայաստանում ՔՀՀ ազգային պլատֆորմի կայացմանը, - կարեւորելով ԱլԳ առաջնայնություններին համահունչ՝ ՀԱՊ ընդլայնումը, - պնդելով, որ 2010 թ. սեպտեմբերի 16-ից ի վեր ԱլԳ ՔՀՀ ՀԱՊ համակարգող խորհուրդն ընդունել է մի շարք անհիմն, իր լիազորություններից դուրս եւ ՀԱՊ կանոնակարգին չհամապատասխանող որոշումներ, - նկատի ունենալով ՔՀՀ ՀԱՊ համակարգող խորհրդի այդպիսի որոշումների եւ անընդունելի աշխատաոճի պատճառով ի վեր ՀԱՊ համակարգող խորհրդի կազմից մի շարք անդամների հեռանալու իրողությունը, - անհամաձայնություն հայտնելով համակարգող խորհրդի կողմից ՀԱՊ կանոնակարգի խախտմամբ ազգային պլատֆորմի համալրման գործընթացի վերաբերյալ, - ելնելով նրանից, որ ՔՀՀ ՀԱՊ համակարգող խորհրդի առանձին անդամներ խախտել են ճգնաժամային իրավիճակից դուրս գալուն միտված մի շարք պայմանավորվածություններ՝ անհնարին դարձնելով ՀԱՊ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը, - համարելով, որ ՔՀՀ ՀԱՊ համակարգող խորհրդում եղանակ ստեղծող անձանց գործելակերպն ապակառուցողական եւ անառողջ մթնոլորտ է ստեղծել պլատֆորմում եւ խոչընդոտում է ՀԱՊ կայացմանը, - տեղեկանալով, որ ընդհանուր ժողովի նախապատրաստության ընթացքում ՔՀՀ ՀԱՊ համակարգող խորհրդի ներկայացուցիչները շփոթության մեջ են գցել հրավիրվող կազմակերպություններին, - տեղյակ եւ համամիտ լինելով ՀԱՊ անդամ բազմաթիվ կազմակերպությունների դիրքորոշումներին, մասնավորապես՝ այն առաջարկությանը, ըստ որի` ՀԱՊ ընդհանուր ժողովը պետք է հրավիրվեր ՔՀ 1-ին եւ 2-րդ համաժողովների մասնակիցներից կազմված կազմկոմիտեի կողմից, քանի որ հենց նրանց ջանքերով է ձեւավորվել ՔՀՀ Հայաստանի ազգային պլատֆորմը եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հաջողությամբ ներկայացվել է ՔՀ 2-րդ համաժողովում, Հայտարարում ենք. 1. չենք ընդունում ՀԱՊ համակարգող խորհրդի թերի եւ ՀԱՊ անդամ բազմաթիվ կազմակերպությունների վստահությունը կորցրած կազմի՝ ՀԱՊ ընդհանուր ժողով հրավիրելու եւ ՀԱՊ համալրում իրականացնելու իրավասությունը, 2. չենք ճանաչում ՀԱՊ ընդհանուր ժողովի անվան տակ 2010 թ. դեկտեմբերի 25-ին անցկացված հավաքի որոշումները, 3. ափսոսանքով արձանագրում ենք, որ Հայաստանի հասարակական կազմակերպությունների սեկտորին այս փուլում չհաջողվեց կառուցել ՔՀՀ ազգային պլատֆորմ՝ ամուր եւ առողջ ինստիտուցիոնալ հիմքերի վրա, 4. ստեղծված իրավիճակից միակ ելքը համարում ենք ազգային պլատֆորմի շրջանակներում ցանկացած ընտրության, ղեկավար մարմինների ձեւավորման եւ իրավասությունների իրականացման, անդամության եւ համալրման ֆորմալ գործընթացների դադարեցումը, 5. անհրաժեշտ ենք համարում պլատֆորմի գործունեության շեշտը տեղափոխել բովանդակային դաշտ՝ կազմակերպելով քննարկումներ եւ ԱլԳ նպատակների իրագործմանն ուղղված այլ միջացառումներ, որոնց նախաձեռնողները կարող են լինել հայաստանյան քաղաքացիական հասարակության ցանկացած կազմակերպություն եւ դրանց միավորումներ, 6. վերստին ընդգծում ենք Քաղաքացիական հասարակության 1-ին եւ 2-րդ համաժողովների մասնակիցների հատուկ պատասխանատվությունը հայաստանյան ՔՀԿ դաշտում արդյունավետ եւ բովանդակային գործունեության իրականացման խնդրում: Հռիփսիմե Կիրակոսյան,Սեւծովյան ՀԿ-ների միջազգային միություն «Առաքելություն Հայաստան ԲՀԿ» Ստեփան Գրիգորյան, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոն Գեւորգ Տեր-Գաբրիելյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբ Սոնա Այվազյան, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն Լեւոն Բարսեղյան, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ Նունե Սարգսյան, Ինտերնյուս ԶԼՄ-ների աջակցության ՀԿ Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտե Կարեն Նազարյան, Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Սվետլանա Ասլանյան, Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն Հ. Գ. Խոր վշտով ենք համակված մեր սիրելի գործընկեր, ճանաչված հասարակական գործիչ, Սպառողների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպության նախագահ, ՔՀՀ Հայաստանի ազգային համակարգող Աբգար Եղոյանի մահվան կապակցությամբ եւ մեր անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին ու հարազատներին:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների