Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Նոր գրանտները՝ Վրաստանին, իսկ Հայաստանը կմնա կոտրած տաշտակի առաջ


87«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամը (Millenium Challenge Corporation) նորից գումարներ կտրամադրի Վրաստանին` իր առջև դրված ծրագրերը լավագույնս իրականացնելու համար: Նշենք, որ Վրաստանը 2005 թ. արդեն ստացել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայից գրանտային գումար` 295,3 դոլարի չափով:

 Իսկ ահա այս տարի լրանում է Հայաստանում ՀՄՀ-ի ծրագրերի իրականացման ժամկետը, և, ամենայն հավանականությամբ, հիմնադրամից նոր ֆինանսավորման սպասելիքները անիրատեսական են, քանզի դեռևս 2009 թ. մարտին հիմնադրամը որոշել էր մասամբ կասեցնել Հայաստանին հերթական դրամաշնորհի տրամադրումը: «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով եղել է նաև «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի Հայաստան ծրագրի շահառուների խորհրդի անդամ:

- Պարո՛ն Սաքունց, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հնարավորությունները ՀՄՀ-ից նոր ֆինանսավորում ստանալու առումով:

- Միանշանակ դադարեցնելու են, ավելին` ես զարմանում եմ, որ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամը մինչև հիմա շարունակում է ֆինանսավորել Հայաստանին: Պետք էր ոչ թե մասնակիորեն, այլ ընդհանրապես այն դադարեցնել, քանզի, ըստ էության, բավականին լուրջ պրոբլեմներ կան թե՛ ժողովրդավարության առումով, թե՛ տնտեսական արտադրության և մրցակցության և թե՛ քաղաքական ազատությունների առումով: Հազարամյակների մարտահրավերների չափորոշիչների հետ կապված՝ Հայաստանը շատ լուրջ խնդիրներ ունի: Այդ  պատճառով արդեն իսկ հիմնադրամը մասնակիորեն դադարեցրել էր ֆինանսավորումը, բայց դրանից հետո իշխանությունները որևէ եզրակացության չեն հանգել և որևէ քայլ չեն արել, որպեսզի իրավիճակը փոխվի, պարզ է, որ Հայաստանը որևէ հույս չպետք է ունենա, թե ֆինանսավորումը կշարունակվի:

- Մեր հարևան Վրաստանն արդեն երկրորդ գրանտն է ստանում ՀՄՀ-ից, իսկ Հայաստանի հարցը չափազանց բարդ է, անգամ 2009-ին մասնակիորեն կասեցվել էր ֆինանսավորումը: Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը:

- Տնտեսական ազատության առումով այն փաստը, որ Հայաստանի ներկայացուցիչներն ավելի շահավետ են համարում իրենց բիզնեսը տեղափոխել Վրաստան, ինքնին ցայտուն փաստ է՝ համեմատելու համար Հայաստանի և Վրաստանի իրավիճակը: ՀՄՀ-ի ծրագրերի իրականացման արդյունավետության առումով, մասնավորապես ճանապարհաշինության տեսանկյունից, Վրաստանն այնքան ակնհայտ արդյունքներ է ցույց տվել, օրինակ՝ Թբիլիսի-Ախալքալաք, Թբիլիսի-Գորիս ճանապարհների ներկայիս վիճակը: Վրաստանն, ըստ էության, որևէ խնդիր չպետք է ունենա «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետ, քանզի տնտեսական մրցակցության, կոռուպցիայի մակարդակի առումով անհամեմատ բարվոք վիճակում է և Հայաստանի հետ համեմատելն անգամ անիմաստ է, և բնականաբար Վրաստանին աջակցելն իմաստ ունի:

- Հայաստանի իշխանությունները ևս խոսում են ճանապարհաշինության մասին և մի շարք ծրագրեր են ներկայացնում: Ձեր գնահատմամբ, ՀՄՀ-ի տրամադրած գումարների շրջանակներում Հայաստանում ինչպե՞ս են  իրականացվել ճանապարհաշինական աշխատանքները:

- Ես չգիտեմ, թե ճանապարհաշինության առումով Հայաստանն ինչ ծրագրեր է իրականացրել, որովհետև երբ Հայաստանի տարբեր բնակավայրեր ենք գնում, ճանապարհներին մենք չենք տեսնում էական փոփոխություններ:

- Իսկ եթե կանխատեսումները իրականություն դառնան, և 2011-ին «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը ամբողջովին դադարեցնի ֆինանսավորել Հայաստանին, ինչքանո՞վ կտուժի երկիրը և կառավարությունը, արդյո՞ք Հայաստանը կարող է ֆինանսավորման այլ ճանապարհներ գտնել:

- Մեր կառավարությունը բացարձակապես որևիցե կերպ կապված չէ թե Հայաստանի տնտեսության և թե երկրում առկա մնացած խնդիրների հետ: Այս կառավարությունն ինքնաբավ համակարգ է` իր համար պլաններ է մշակում, ինքն էլ այդ պլանները կատարում ու գերակատարում: Այս տեսակետից կառավարությունը ընդհանրապես տուժելու խնդիր չունի, ժողովուրդն ու մեր տնտեսությունը կտուժի: Ավելին, անգամ ՀՄՀ-ի տրամադրած միջոցների լինել չլինելն էլ չի կարող փրկել Հայաստանի տնտեսությունը` այն արդեն իսկ տուժած է, քանզի չի պահպանվում մասնավոր սեփականության իրավունքը, տնտեսական մրցակցության փոխարեն գոյություն ունեն օլիգարխիկ հարաբերություններ: Նման օլիգարխիկ համակարգում ինչ միջոցներ էլ ներդրվեն, ոչ մի զարգացում էլ չի լինի, ընդամենը մի քանի օլիգարխ էլ ավելի են հարստանալու: Հայաստանում տիրում է Իվան Գրոզնու ժամանակները, երբ ամեն ինչ պետական էր, իսկ առանձին ենթակառուցվածքներ տնօրինում էին Գրոզնու կատարածուները:

- Պարո՛ն Սաքունց, Միացյալ Նահանգները շատ լավ գիտի, թե ինչպիսի իրավիճակ է Հայաստանում և որ Հայաստանի իշխանությունները լիովին չեն իրականացնում իրենց առջև դրված ծրագրերը: Ձեր կարծիքով, այդ ամենը քաջ գիտակցելով՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ն շարունակում գումարներ տրամադրել Հայաստանին:

Հիմնական պատճառն այն է, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում, որպեսզի ռուսական ազդեցությունը Հայաստանում վերջնականապես ամբողջանա: Սա միջոց է տնտեսական լծակներով Հայաստանին հետ պահելու ռուսական ստրկությունից:

Աղբյուրը` http://1in.am/arm/armenia_interview_6162.html



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը