Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Իշխանությունները կրկին մերժել են հեռարձակել՝ չնայած դատարանի որոշման առկայությանը
Մարդու իրավունքների պաշտպանություն Հայտարարություններ
/2010-Դեկտեմբեր-17/
/Նյու Յորք/ - «Հայաստանը մերժել է «Ա1+» անկախ հեռուստաընկերությանը եթեր տրամադրել՝ անկախ այն հանգամանքից, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել, որ նախկին մերժումները խախտել են ազատ արտահայտման իրավունքը»- այսօր հայտարարել է Human Rights Watch կազմակերպությունը:«Այսօրվա որոշումը մեկ այլ հետընթաց է Հայաստանում ազատ արտահայտման եւ տեղեկատվության ազատության բնագավառում»,-ասել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի հետազոտող Գիորգի Գոգիան: «Պարզ է, որ քննադատությունը եթերից հեռու պահելը ավելի կարեւոր է այս կառավարության համար, քան իր միջազգային իրավական պարտականությունները»: «Ա1+»-ը, որը հայտնի է որպես կառավարության քաղաքականությունը քննադատող անկախ հեռուստաընկերություն, եթերազրկվել է 2002 թ-ին, երբ իր արտոնագիրը չեղյալ համարվեց, սակայն շարունակեց գործարկել նորությունների հայտնի կայքը եւ օն-լայն հեռուստակայանը: Այդ ժամանակվանից ի վեր այն 12 անհաջող փորձ է կատարել հեռարձակման նոր արտոնագիր ձեռք բերելու համար: 2010 թ-ի դեկտեմբերի 16-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը /ՀՌԱՀ/, որը հանդիսանում է Հայաստանում հեռարձակման արտոնագիր տրամադրող մարմին, 13-րդ անգամ մերժեց «Ա1+»-ին: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են նախագահի կողմից նշանակված անձինք: 2008 թ-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց որոշում այն մասին, որ Հայաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ անընդհատ մերժելով հեռուստակայանի հեռարձակման դիմումները: Դատարանը գտել է, որ հեռարձակման արտոնագրերի տրամադրման հարցը կարգավորող օրենքները չեն պաշտպանում արտոնագիր տրամադրող մարմնի քմահաճ որոշումներից, եւ որ «Ա1+»-ին արտոնագիր տրամադրելու մերժումը անօրինական էր: Հանձնաժողովի դեկտեմբերի 16-ի հանդիպումը առաջինն էր 2008 թ-ին նոր արտոնագրերի հետաձգման մասին հայտարարությունից հետո: Եվրոպական դատարանի որոշումից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունները հետաձգեցին արտոնագրերի տրամադրումը, մինչեւ որ հեռուստատեսությունն ու ռադիոն անալոգային համակարգից կանցնեին թվայինի, որը նախատեսված էր 2010 թ-ին: Արտոնագրերի տրամադրման հետաձգումը շատ տեղական եւ միջազգային դիտորդների կողմից դիտարկվեց որպես կառավարության հետագա ջանքեր՝ եթերից հեռացնելու «Ա1+»-ին: Ակնկալելով թվային հեռարձակման անցնելուն՝ հունիսին կառավարությունը հապճեպորեն ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենք, որը լիովին չի լուծում քաղաքացիական հասարակության եւ Հայաստանի միջազգային գործընկերների կողմից արտահայտված մտահոգությունները: ՀՀ նախագահին ուղղված հունիսի նամակում Human Rights Watch-ը մտահոգություն էր հայտնել, որ նոր օրենքը կնվազեցնի լրատվամիջոցների թիվը, ինչպես նաեւ տարբեր տեղեկությունների եւ կարծիքի հանրային մատչելիությունը: Լրատվամիջոցների նոր օրենքը նվազեցրեց հեռուստաընկերությունների թիվը՝ հասցնելով այն 22-ից 18-ի եւ չկարողացավ լուծել այն մտահոգությունները, որ օրենքը չի ապահովում բազմակարծություն արտոնագրի տրամադրումը կարգավորող մարմնի անդամների ընտրության եւ նշանակման հարցում: «Ենթադրվում էր, որ թվային հեռարձակման անցումը պետք է հնարավորություններ ընձեռեր Հայաստանում լրատվամիջոցների բազմազանության համար», -ասել է Գոգիան: «Կառավարությունը երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի ապացուցի, որ իր արարքները համապատասխանում են իր պարտավորություններին»: Դեկտեմբերի 16, 2010 http://www.hrw.org/
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների