Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Սաքունցը չի կարող այցելել Նիկոլին
Մարդու իրավունքների պաշտպանություն Քաղբանտարկյալներ Քրեակատարողական հիմնարկներ
/2010-Դեկտեմբեր-16/
ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության օրերս տարածած հայտարարությունը շատ թույլ փորձ է` հերքելու այն մեղադրանքները, որ ներկայացրել են Նիկոլ Փաշինյանն ու իր պաշտպանը: Նման համոզման է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը:Հիշեցնենք, որ ՔԿՀ վարչությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, թե ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի պաշտպանի ներկայացրած փաստերը իրականության հետ առնչություն չունեն: Արթուր Սաքունցը, անձամբ խոսելով փաստաբանի հետ, հանգել է այն եզրակացության, որ խախտվել է Նիկոլ Փաշինյանի իրավական աջակցություն ստանալու իրավունքը. «Ըստ էության փաստաբանը պետք է իր պաշտպանյալի հետ կարողանա հանդիպել այնպիսի պայմաններում, որ ազատ լինեն եւ խոսակցությունը հասանելի չլինի այլ երրորդ անձի: Իսկ այն, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը թեկուզ եղել է դռան մյուս կողմում, բայց դուռը բաց է եղել, արդեն խոսում է այն մասին, որ գաղտնապահության եւ խորհրդապահության սկզբունքը խախտվել է»: Պաշտոնական հայտարարության մեջ հերքվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի նամակագրության իրավունքի խախտման փաստը, ինչի հետ եւս համաձայն չէ Արթուր Սաքունցը: «Հերքման մեջ որեւէ խելամիտ, տրամաբանական հիմնավորում չէր ներկայացվել, որ իրապես ապահովում է Նիկոլ Փաշինյանի արտաքին կապի հետ իրավունքը: Ավելին, կասկածները՝ այդ իրավունքի խախտման վերստին ավելի խորացան»,- ասաց նա «Ա1+»-ին: Ի դեպ, իրավապաշտպանը, որ նաեւ ԱՆ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահն է, նոյեմբերի 18-ից հնարավորություն չի ունեցել այցելել Նիկոլ Փաշինյանին: «Ունեցել ենք վկայականներ, որոնցով այցելել ենք: Հիմա խումբը գոյություն ունի, բայց վկայականները չկան, որովհետեւ նախարարի կողմից պետք է լիներ հրաման խմբի անդամագրման հետ կապված եւ նոր հրամանի հիման վրա պետք է տրվեր վկայականները»,- ասաց նա: Այժմ նամակով դիմել են քրեակատարողական վարչության պետին եւ սպասում են պատասխանի: Սակայն մինչ այդ, խմբի նախկին այցելությունների հիման վրա հրատապ հաշվետվություն են ներկայացրել նախարարություն, թե ինչպես են նկատել բռնության եւ արյան հետքեր Նիկոլ Փաշինյանի հագուստի եւ այլ պարագաների վրա: «Նրանք արդեն պատասխանել են, թե դրանք չեն համապատասխանում իրականությանը: Բայց մենք գտնում ենք, որ պետք էր ներկայացնել նաեւ քննության արդյունքները՝ ինչքանո՞վ են դրանք հիմնավոր եւ օբյեկտիվ քննության առարկա դարձել: Ավելի շատ կասկածի տակ են դրվում փաստերը, քան հերքվում են այդ փաստերը»,- ասաց նա: Աղբյուրը՝ http://www.a1plus.am/am/politics/2010/12/16/sakunts-nikol
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների