Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Սաքունցն արձագանքեց Փաշինյանին
Մարդու իրավունքների պաշտպանություն Քաղբանտարկյալներ Քրեակատարողական հիմնարկներ
/2010-Դեկտեմբեր-14/
«Սա փաստաբանի եւ դատապարտյալի իրավունքների կոպիտ ոտնահարում է, որովհետեւ փաստաբանի հետ հանդիպումը պետք է լինի խորհրդապահական: Այսինքն, որեւէ այլ անձ իրավունք չունի փաստաբանի եւ նրա պաշտպանյալի հանդիպմանը ներկա գտնվել»: Henaran.am- ի հետ զրույցում անդրադառնալով «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը՝ նշել է իրավապաշտպան, ՔԿՀ-ներում մոնիտորինգ իրականացնող դիտորդական խմբի ղեկավար Արթուր Սաքունցը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ «Արթիկ» ՔԿՀ վարչակազմը եւ ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունը չեն ապահովում Սահմանադրությամբ նախատեսված իր իրավունքների և ազատությունների իրացման հնարավորությունը: ՔԿՀ ղեկավարությունը թույլ չէր տվել լրագրողին առանձին հանդիպել իր փաստաբան Վահե Գրիգորյանի հետ: Բացի այս, Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ զրկված է արտաքին աշխարհի հետ նամակագրական կապից: «Արտաքին աշխարհի հետ կապի դադարեցումը լինում է միայն քննիչի որոշման հիման վրա եւ ոչ կամայական: Այն, ինչ կատարվում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ակնհայտորեն նրա իրավունքների ոտնահարում է ՔԿՀ կողմից»,- Henaran.am- ի հետ զրույցում շարունակեց Արթուր Սաքունցը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՔԿՀ-ներում մոնիտորինգ իրականացնող խմբի անդամները ՔԿՀ մուտք գործելու վկայականներ չունեն, ուստի չեն կարող այցելել «Արթիկ» ՔԿՀ եւ տեղում իրավիճակն ուսումնասիրել: «Այդ հարցի վերաբերյալ մենք Քրեակատարողական վարչությունում հանդիպում ենք ունեցել եւ պարզել, որ դա պետք է լինի նախարարի հրամանով: Նախարարի հրամանը չի եղել, երկարաձգվել է», -տեղեկացրեց Արթուր Սաքունցն ու հավելեց, որ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գեւորգ Մալխասյանին լրացուցիչ նամակ է հղվել` ՔԿՀ մուտք գործելու վկայական տրամադրելու եւ վկայականների ժամկետները երկարաձգելու վերաբերյալ: «Ըստ էության նախարարության եւ ՔԿՀ ընթացակարգային հարաբերությունների պատճառով մենք չենք կարողանում վկայականներ ստանալ»,-ասաց իրավապաշտպանը: Henaran.am-ի հարցադրմանը, թե արդյոք միտում կա այս ամենի մեջ, Արթուր Սաքունցը պատասխանեց, որ ձեռնպահ կմնա մեկնաբանություններից, քանի որ տվյալ պահին իսկապես տեխնիկական խնդիրներ կան` խմբի հին անդամների վկայականները տրվում է 5 տարի ժամկետով, եւ ժամկետը լրացել է, իսկ խմբի նոր անդամների հրամանը նախարարությունը պարտավոր է մինչեւ դեկտեմբերի 25-ը տալ: «Եթե դեկտեմբերի 25-ից հետո կրկին ժամկետը չերկարաձգվի, ես այլ մեկնաբանություն կտամ»,-հավելեց իրավապաշտպանը: Հիշեցնենք, որ առանց այդ վկայականների, 9 հոգանոց խմբի անդամները զրկված են ՔԿՀ մուտք գործելու հնարավորությունից: Աղբյուրը՝ http://henaran.am/full_news.php?id=6948
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների