Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Մարդու իրավունքները ոտնահարվում են բոլոր ոլորտներում
Մարդու իրավունքների պաշտպանություն Մամլո հաղորդագրություն
/2010-Դեկտեմբեր-11/
2010 թ. դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, «Հենարան» ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս Հելսինկյան Քաղաքացական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի, Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուստամ Մախմուդյանի եւ փաստաբան Էդմոն Մարուքյանի մասնակցությամբ:Ասուլիսի ընթացքում մասնակիցները նախ շնորհավորեցին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, այնուհետեւ ներկայացրեցին մարդու իրավունքների վիճակը Հայաստանի Հանրապետությունում: Արթուր Սաքունցը, անդրադառնալով մարդու իրավունքների խախտումներին, նշեց. «Այն երկրում, որտեղ կան քաղբանտարկյալներ, որտեղ ոստիկանության բաժնում սպանում են բերման ենթարկվածին՝ Վահան Խալաֆյանին, որտեղ դպրոցում մահանում է 10-ամյա Դերենիկ Գասպարյանը եւ քրեական գործ չի հարուցվում, կամ եթե հարուցվում է ապա միջնորդությամբ քրեական գործը կարճվում է, որտեղ ՔԿՀ-ում կասկածելի հանգամանքներում մահանում է Սլավիկ Ոսկանյանը, ով մեղադրվում էր ոստիկանության աշխատակցի մոր սպանության մեջ, որտեղ տարին չլրացած զինված ուժերում կա 42 մարդկային զոհ, որտեղ խոշտանգումների դեպքերի վերաբերյալ հաղորդումներն անուշադրության են մատնվում ոչ միայն իրավական մարմինների, այլ նաեւ դատական իշխանությունների կողմից, որտեղ քաղաքացիների իրավունքները խախտվում են բոլոր ոլորտներում, ապա այդ երկրում մարդու արժանապատվությունը զրո է»: Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուստամ Մախմուդյանը մարդու իրավունքների խախտման դեպքերի պատճառներից մեկը համարում է այն, որ ենթակա եւ վերադաս պաշտոնատար անձինք միմյանց նկատմամբ անկեղծ չեն լինում: Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2010 թ. ստացել է մոտ 4000 դիմում-բողոք: Քաղաքացիները հիմնականում դժգոհում են ոստիկանության, դատարանների, քաղաքապետարանի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքներից: Փաստաբան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով նախնական կալանքի վերաբերյալ Հայաստանի պրակտիկային, ցավով նշեց, որ դատական համակարգում մասսայական բնույթ է կրում կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, իսկ գրավը որպես խափանման միջոց հազվադեպ է կիրառվում: Այնուհետեւ ավելացրեց, որ Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու բողոքարկման ընթացակարգը կրում է ձեւական բնույթ: Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությանը՝ Է. Մարուքյանը նշեց, որ 8 հոգու համար նախատեսված խցում պահում են 20 հոգու եւ դրա հիմնական պատճառ համարեց «դատարանների կողմից մասսայաբար կիրառվող նախնական դատական կալանքի արատավոր պրակտիկան»: Արթուր Սաքունցը հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբից միայն 2 հոգի ՔԿՀ մուտք գործելու վկայական ունի, եւ սեպտեմբեր ամսից խմբի մյուս անդամները սպասում են Արդարադատության նախարարության կողմից տրամադրվող վկայականներին: Լրագողի այն հարցին, թե քաղաքապետի եւ Կանդայանի միջադեպը ինչպես կվերջանար, եթե Կանդայանի փոխարեն լիներ սովորական քաղաքացի, Ա. Սաքունցը նշեց. «Ոստիկանության կողմից բռնությունները իրենց ենթակաների, քաղաքացիների նկատմամբ պատժի ենթակա չեն, Չոռնի Գագոյին հեռացրին ոչ թե որովհետև մարդ էր ծեծել, այլ որ անմիջականորեն ձեռք էր բարձրացրել նախագահականի վրա: Իսկ, օրինակ, Մանվել Գրիգորյանի որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ծեծել է ԴԱՀԿ-ի աշխատակցին, սակայն նրան պաշտոնանկ չեն արել»: Այնուհետեւ ավելացրեց. «Օսիպովը, Բազազը ամեն օր մարդ են ծեծում, սակայն նրանց դեմ քրեական գործ չի հարուցվում և պաշտոնից էլ չեն ազատվում, 2008 թ. մարտի 1-ի 10 զոհերի սպանողներին բոլորս էլ գիտենք, սակայն երկու տարի է անցել, և ոչ ոք դրա համար պատասխանատվության չի ենթարկվել»: Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանը՝ Ա. Սաքունցը նշեց, որ պաշտպանը բանակում մահացությունների, քաղբանտարկյալների հետ կապված խնդիրների վերաբերյալ ավելի խիստ մոտեցումներ պետք է ունենար եւ ավելի հետեւողական լիներ: «Վերջին մեկ տարվա ընթացքում, չնայած բավականին լավ ֆինանսավորման, պաշտպանի գրասենյակը հետեւողական աշխատանք չի տանում եւ արդյունքները համարժեք չեն»,-ավելացրեց իրավապաշտպանը: Ա. Սաքունցը մամուլի ասուլիսի վերջում նշեց, որ ազատ է այն մարդը, ով պայքարում է ազատության համար, պաշտպանված է այն մարդը, ով պաշտպանում է իր իրավունքները: Կից ներկայացվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաշվետվությունը մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների