Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Մարտի մեկը պրծար, հիմա էլ էս էր»
Մարդու իրավունքների պաշտպանություն Խոշտանգումներ Արդար դատաքննության իրավունք Ոստիկանություն
/2010-Նոյեմբեր-22/
Մինչ դատավճռի հրապարակումն այսօր դատարանում պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Մորես Հայրապետյանի պաշտպան Գայանե Անտոնյանը, ով իր ճառում հիմնականում անդրադարձ կատարեց Չարենցավանի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության նախկին պետ Աշոտ Հարությունյանի` դատարանում հնչեցրած «ստահոդ» հայտարարություններին: Գայանե Անտոնյանը, սակայն, չանդրադարձավ Աշոտ Հարությունյանի կողմից իր պաշտպանյալի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, որ դեպքից անմիջապես հետո դանակը տեսել էր հենց Մորես Հայրապետյանի ձեռքում: Փաստաբանի խոսքով, քանի որ իր պաշտպանյալը նախաքննության և դատաքննության ընթացքում ընդունել է իր մեղքը, այն է, չի կարողացել կանխել Խալաֆյանի ինքնասպանությունը, ուստի դատարանում ներկայացրեց մեղմացուցիչ հանգամանքներ, մասնավորապես, նախաքննական մարմնին օժադակել է հանցագործությունը բացահայտելու հարցում: Ըստ էության, Մորես Հայրապետյանի պաշտպանի ճառը բովանդակությամբ չէր տարբերվում մեղադրական ճառից, իսկ իր պաշտպանյալի մասով պատիժ նշանակելու հետ կապված Գայանե Անտոնյանը խոսքն ամփոփեց այսպիսի ձևակերպմամբ: «Դատավարության ամբողջ ընթացքը Մորես Հայրապետյանի համար ծանր փորձաշրջան էր: Նրան այլևս պետք չէ ուղղվելու և հետևություններ անելու համար ժամանակ սահմանել, մանավանդ որ, շուրջ մեկ ամիս նա անարդարացի գտնվել է կալանքի տակ, աջակցել է հանցագործության բացահայտմանը, պատրաստ է նաև հարթել հանցագործությամբ պատճառված վնասը»: Ոչ ոստիկանության օպեր լիազոր Մորես Հայրապետյանը և ոչ էլ նրա պաշտպանը չէին արձագանքել նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի` դատարանում հնչեցրած ուղղակի մեղադրանքին, որ Մորես Հայրապետյանն է դանակը մտցրել Խալաֆյանի որովայնը: Այսօր Արտակ Զեյնալյանը միջնորդեց դատարանին վերաորակել և խստացնել մեղադրանքը հենց օպեր լիազորի մասով: Ի դեպ, Գայանե Անտոնյանի ճառի ընթացքում Աշոտ Հարությունյանի հայրը մի քանի անգամ ռեպլիկներ նետեց Մորես Հայրապետյանի հասցեին, թե «դու ես դանակը մտցրել Խալաֆյանի փորը»: Այսօր ճառով հանդես եկավ նաև Աշոտ Հարությունյանը, ով չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը և հայտարարել, որ տեղի ունեցածն ինքնասպանություն չէ: Նա ևս մեկ անգամ պնդեց, որ Մորես Հայրապետյանի ցուցմունքների հիման վրա իրեն ներկայացված մեղադրանքը սուտ է: Նա իր ճառում պարբերաբար մեղադրանքներ էր հնչեցնում մեղադրող կողմի հասցեին` իր և իր պաշտպանի վկայակոչած ապացույցներն անուշադրության մատնելու համար: Նա ևս մեկ անգամ անդրադարձավ մահվան սենյակում կատարվածին, իր լսած «դմբդմբոցին ու էս ինչ արեցիք» արտահայտությանը, ինչին հակադարձեց մեղադրող Կորյուն Փիլոյանը: «Երբեք չի ասում, որ որևէ մեկն ինձ ասեց, որ էս ինչը նրան խփեց և այս ապացույցների առկայության պայմաններում Աշոտ Հարությունյանը գտնում է, որ ինքնասպանություն չէ»: Մեղադրող Փիլոյանը ցավ հայտնեց նաև, որ քրեական հետախուզության նախկին պետը միակը չէ, ով այդպես է գտնում: «Զեյնալյան Արտակն էլ է գտնում, որ ինքնասպանություն չի եղել: Ինչու, ինչ է կատարվում ըստ էության», հարցնում էր մեղադրողը և ինքն էլ պարզաբանեց հարցը. «գործիք են դարձրել և տուժողի իրավահաջորդին, և ամբաստանյալ Աշոտ Հարությունյանին, իրենց նպատակներն իրականացնելու համար», հայտարարեց Փիլոյանը` չնշելով, թե ում նկատի ունի: Մեղադրողի «գործիք» որակմանը շատ բուռն արձագանքեցին ոչ միայն Խալաֆյանները, այլև Հարությունյանները: Վահան Խալաֆյանի հորեղբայրը` Հմայակ Խալաֆյանը հակադարձեց մեղադրողին. «Մենք գործիք չենք, կոմպրոմիսի ու գործարքի գնացող մարդիկ չենք ես ձեզ հավաստիացնում եմ պարոն Փիլոյան», բորբոքված ասաց Խալաֆյանը: Հիմնական ելույթներից հետո ռեպլիկով հանդես եկավ փաստաբան Սեդա Սաֆարյանը: «Իմ պաշտպանյալի վրա են թողել նաև այն մեղքը, թե իմ պաշտպանյալի գործողությունների հետևանքով արատավորվեց ոստիկանությունը: Պիտի հիշեցնեմ, որ երբ ոստիկանությունը մարտի մեկին դուրս էր գալիս ժողովրդի դեմ արդեն արատավորված էր…»: Մեղադրող Կորյուն Փիլոյանը ընդհատեց Սաֆարյանի խոսքը` ռեպլիկով. «Դա էր Ձեր նպատակը»: Դատական նիստի ավարտից հետո կրքերը դեռ չէին հանդարտվել և դրանք շարունակություն ունեցան: Խալաֆյաններին խոցել էր մեղադրողի գործիք բնորոշումը: «Մարտի մեկը պրծար, հիմա էլ էս էր», Փիլոյանի հասցեին նետեց Հմայակ Խալաֆյանը: Կրքերը չէին հանդարտվում նաև դատարանից դուրս: Աշոտ Հարությունյանի մայրն ասում էր, որ Վահան Խալաֆյանի գլխին աթոռով խփել է Չարենցավանի փոխոստիկանապետ Սամվել Տոնոյանը: Մայրն ասում էր այն, ինչը չասաց որդին ամբողջ դատավարության ընթացքում, ում խոսքին և սպասում էին Խալաֆյանները: Այսօր դատական նիստի ավարտից հետո, դատարանի դահլիճում այդ առիթով Խալաֆյանները մեղադրական խոսքեր ասացին Աշոտ Հարությունյանի հասցեին: Աղբյուրը` http://www.lragir.am/armsrc/right41051.html
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների