Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հայաստանը բանտ է` առանց փշալարերի
Մարդու իրավունքների պաշտպանություն Քաղբանտարկյալներ Եվրոպայի խորհրդի բանաձևեր և պարտավորություններ
/2010-Նոյեմբեր-19/
«Շարխաթուն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մելիսա Բրաունից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է իրենց հաջողվում միջազգային կառույցներին իրազեկել Հայաստանում մարդու իրավունքների աղաղակող խախտումների մասին: Մելիսա Բրաունը տեղեկացրեց, որ նոյեմբերի 13-14-ը ինքը և Հայաստանից ևս մի քանի իրավապաշտպաններ (Միքայել Դանիելյան, Արթուր Սաքունց, Լևոն Բարսեղյան) մասնակցել են Թբիլիսիում կայացած մարդու իրավունքներին նվիրված միջազգային սեմինարին: Միջազգային սեմինարին մասնակցել են նաև Ռուսաստանից, Բելառուսից, Հարավային Կովկասի երկրներից, եվրոպական երկրներից ժամանած իրավապաշտպաններ: Ներկա է եղել նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի ներկայացուցիչը: Հայ իրավապաշտպանները սեմինարի ժամանակ ահազանգել են անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառված բռնությունների, նոյեմբերի 9-ին «Երևան» հյուրանոցի մոտից ձերբակալված չորս երիտասարդների մասին: Իրավապաշտպաններն առաջարկել են ստեղծել Եվրախորհրդի հետ համագործակցող աշխատանքային խումբ: Սրանից զատ, նրանք առաջարկել են, որ Եվրախորհրդի կողմից սահմանվի հստակ չափանիշ, թե ովքեր են համարվում քաղբանտարկյալ: «Երբ այդ չափանիշն ամրագրվի, Արմեն Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը, մյուսները չեն հայտարարի, թե Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, քանի որ մենք չգիտենք, թե ով է համարվում քաղբանտարկյալ»,- ասաց Մելիսա Բրաունը: Իրավապաշտպաններն առաջարկել են նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձանց գործերը քննվեն արագացված կարգով: Աղբյուրը՝ http://zhamanak.com/
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների