Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է անվավեր ճանաչել
Մարդու իրավունքների պաշտպանություն Արդար դատաքննության իրավունք Մամլո հաղորդագրություն
/2010-Հոկտեմբեր-26/
2010 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում դատավոր Ա. Ալավերդյանի նախագահությամբ կայացավ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ Ստեփանավան համայնքի ավագանու ոչ իրավաչափ վարչական ակտը անվավեր ճանաչելու պահանջի մասին գործով հերթական դատական նիստը:Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում էր անվավեր ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու որոշումը, որով քաղաքապետարանում պատճենահանվող որոշումների յուրաքանչյուր էջի տրամադրման համար սահմանվել էր 500 դրամ վարձավճար: Դատական նիստի ընթացքում դատավորը ներկայացրեց հայցվոր և պատասխանող կողմերի ներկայացրած գրավոր փաստարկները և կողմերին առաջարկեց հիմնավորել դրանք: Կազմակերպության ներկայացուցիչ Ա. Զալյանը հիմնավորեց հայցի պահանջը, ըստ որի Ստեփանավան համայնքի ավագանին խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52 հոդվածի 3-րդ մասը, « Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդածի 1-ին և 2-րդ մասերը: Պատասխանող կողմը, որի շահերը դատական նիստի ժամանակ ներկայացնում էր Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակից Հ. Մխիթարյանը, չկարողացավ հիմնավորել Ստեփանավանի համայնքի կողմից կայացված թիվ 19-Ն որոշման իրավաչափ լինելը: Վերջինս դատարանին գրավոր առարկություն ներկայացրեց կազմակերպության կողմից ներկայացված հայցադիմումի վերաբերյալ: Մինչդեռ դատավորը պատասխանող կողմին բացատրեց, որ այն հայցի առարկայի հետ որևէ կապ չունի: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Ա. Զալյանը նշեց, որ Ստեփանավանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առարկությանը ծանոթ չէ, քանի որ այն կազմակերպությանը չի տրամադրվել: Նշենք, որ նշված փաստաթուղթը դատավորի կողմից ևս չհրապարակվեց: Կողմերի պնդումները լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու նպատակով: Վճիռը կհրապարակվի 2010 թ. նոյեմբերի 9-ին` ժամը 17:45-ին:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների