Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հերթական նվիրատվությունը Վանաձոր համայնքի բյուջեի հաշվին
Մարդու իրավունքների պաշտպանություն Տեղական ժողովրդավարություն Հայտարարություններ
/2010-Հոկտեմբեր-26/
2010 թ. հոկտեմբերի 26-ին Վանաձորի ավագանու նիստում հերթական անգամ գույքի անվարձահատույց տրամադրման մասին որոշում կայացվեց: Որոշմանը կողմ քվեարկեցին 9 ավագանու անդամ, դեմ` 3, ձեռնպահ` 2: Որոշման համաձայն` Վանաձորի ֆուտբոլի մարզադաշտը և Տարոն 4 թաղամասում մոտ 44.000 քմ մակերես ունեցող տարածքներն անվարձահատույց հանձնվեցին Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիային: Որպես որոշման հիմնավորում` Վանաձոր համանքի ղեկավարի և ավագանու կողմից ներկայացվեց Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից մարզադաշտի վերանորոգման, վերակառուցման և Տարոն 4 թաղամասում ֆուտբոլի մարզադաշտեր կառուցելու համար ֆինանսական ներդրումների փաստը: Ավագանու անդամները և Վանաձորի քաղաքապետը հաշվի չառան այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան ներդրում է իրականացնում ՈւԵՖԱ-ի կողմից տրամադրված միջոցների հաշվին: Նշված միջոցները, ՈՒԵՖԱ-ի սկզբունքների համաձայն, տրամադրված են ոչ թե անհատական կամ խմբային շահերի, այլ համայնքի մակարդակում ֆուտբոլի զարգացման համար: Մինչդեռ, տվյալ պարագայում մասնավորեցումն իրականացվում է ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցների հաշվին, որն իր առջև ուրիշ խնդիրներ է դրել: Փաստացի, մարզադաշտը և համայնքի հողատարածքը սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիային հատկացնելու փաստը ևս հակասում է ՈւԵՖԱ-ի սկզբունքներին: Հերթական անգամ համայնքի ավագանին կայացնում է որոշում, որով համայնքի գույքի անվարձահատույց տրամադրումը զրկում է համայնքի բյուջեն լրացուցիչ դրամական միջոցներով համալրելուց և համայնքային մակարդակում սպորտի զարգացման երաշխիքներից: Հիշեցնենք, որ 2009 թվականի հունիսի 25-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայր ընդդեմ Վանաձորի քաղաքապետի և Վանաձոր համայնքի ավագանու՝ Վանաձոր համայնքի ավագանու կողմից 2009 թվականի ապրիլի 23-ին ընդունված թիվ 29 որոշումը (Վանաձորի ավագանու գույքի անվարձահատույց ՀՀ էլեկտրական ցանցերի Դեբեդ մասնաճյուղին տրամադրման մասին որոշում) առոչինչ ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը մերժել է բողոքը ընդունել, պատճառաբանելով, որ կազմակերպությունը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն, իրավունք չունի բողոքարկել հանրային շահին վերաբերող որոշումները: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի այս հոդվածի սահմանադրականությունը կազմակերպությունը վիճարկել է ՀՀ սահմանադրական դատարանում: Իր որոշման մեջ սահմանադրական դատարանը գտել է, որ հասարակական կազմակերպությունները պետք է ունենան հանրային շահի դատական պաշտպանության իրավունք: Օգտվելով այս հնարավորությունից` ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախաձեռնելու է դատական գործընթաց` նպատակ ունենալով այս որոշումը ևս դատական կարգով ճանաչել անվավեր:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների