Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Հակակոռուպցիոն քաղաքականություն եւ լավ կառավարում


752010 թ. հոկտեմբերի 17-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում «Հակակոռուպցիոն քաղաքականություն եւ լավ կառավարում» թեմայով:

Հանդիպումը վարեց արտաքին քաղաքականության մասնագետ,  դասախոս, մշակութային հաղորդակցման, ժողովրդավարության եւ կառավարման ու տնտեսական զարգացման փորձագետ Ռոբերտ Սմոլիկը, ով Հայաստան է ժամանել ԱՄՆ դեսպանատան հրավերով:

Հանդիպման նպատակն էր հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ փորձի փոխանակումը:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը, գրասենյակի իրավաբանները, հանրային պաշտպաններ, փաստաբաններ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանները ներկայացրեցին կազմակերպության փորձը` ուղղված կոռուպցիայի հետևանքով տուժած քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությանը: Այս ոլորտի հետ կապված իրենց փորձը ներկայացրեցին նաեւ հանդիպման մյուս մասնակիցները:

Մասնակիցները ներկայացրեցին կոռուպցիոն դրսևորումների կանխարգելմանն ուղղված հետևյալ միջոցառումները` աշխատավարձերի բարձրացում, օրենսդրության փոփոխություն և օրենքների ճիշտ կիրառելիություն սոցիալապես անապահով քաղաքացիների նկատմամբ, քաղաքացիական կամք, ժողովրդավարական ընտրությունների անցկացում:

Հանդիպման մասնակցիներից մեկը նշեց. «Օրենքը հարուստների համար է, իսկ պատիժը աղքատների», մյուսն էլ ավելացրեց, որ անհրաժեշտ է կոռուպցիայի դեմ պայքարել ոչ միայն ներքին օղակներում, այլ վերին:

Ռոբերտ Սմոլիկը հանդիպման վերջում նշեց. «ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կանգնած է ճիշտ ուղու վրա և սեղմում է ճիշտ «կոճակները», չնայած իմ փորձից ելնելով` ճիշտ ուղղու վրա կանգնելու համար անհրաժեշտ է առնվազն մեկ սերնդափոխություն»:

Նա նաեւ նշեց, որ կոռուպցիայի դեմ տարվող պայքարում կարեւոր է հետեւողականությունը:

76


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը