Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Կոչ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովին
Մարդու իրավունքների պաշտպանություն Հայտարարություններ
/2010-Հոկտեմբեր-14/
Մի խումբ հասարակական կազմակերպություններ նամակ են հղել եվրոպական կազմակերպությունների ղեկավարներին: Բաց նամակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նախագահին ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի անդամներին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիային «Միջազգային ամնիստիա» կազմակերպությանը «Հյուման ռայթս ուոչ» կազմակերպությանը Մենք` ներքոստորագրյալ ՀՀ հասարակական կազմակերպություններս, մեր խոր հիասթափությունն ու տարակուսանքն ենք հայտնում ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների` Երևան կատարելիք, դեռ ս.թ. հունիսի 22-ին հանձնաժողովի կողմից արտոնված այցի հերթական հետաձգման կապակցությամբ: Չնայած նրան, որ ՀՀ իշխանությունները կոպտորեն խախտում են ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության և օրենքի գերակայության ոլորտներում իրենց միջազգային պարտավորությունները, մասնավորապես` շարունակում են ակնհայտորեն անտեսել Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի կողմից ընդունված վերջին չորս բանաձևերի հիմնական պահանջները, ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովը շարունակում է ՀՀ իշխանությունների նկատմամբ ցուցաբերել անընդունելի փափկություն: Հանդուրժելով համազեկուցողների այցն իրականացնելու դիմումի մերժումը ՀՀ իշխանությունների կողմից, ինչը պայմանավորված է միմիայն 2008 թ.-ի նախագահական ընտրություններից ի վեր կատարված հանցագործությունների համար պատասխանատվությունից հերթական անգամ խուսափելու վերջիններիս ձգտումով` հանձնաժողովը փաստորեն դառնում է խաղալիք ՀՀ իշխանությունների ձեռքերում և նպաստում է նրանց անպատժելիության խորացմանը: Ավելին, համազեկուցողների Հայաստան կատարելիք այցի շուրջ ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանի ընթացքում ծավալված քննարկումները և այցի հետաձգման պատճառաբանությունները ստիպում են մեզ կասկածել մոնիթորինգի ընթացակարգի իմաստավորվածության և հանձնաժողովի անաչառության վերաբերյալ: Սույնով մենք մեկ անգամ եւս կոչ ենք անում հանձնաժողովին չենթարկվել ՀՀ իշխանությունների ճնշումներին, ներկայացնել համազեկուցողների այցն անհապաղ իրականացնելու պահանջ և հասնել այդ պահանջի իրականացմանը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Մենք պլյուս» ՀԿ «Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների