Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

SIDU-ն այս անգամ Ստամբուլում

Մամլո հաղորդագրություն     /2010-Հոկտեմբեր-07/

725SIDU-ն միջմշակութային երկխոսությանը նվիրված միջազգային սեմինար է, որը տեղի է ունենում ամեն տարի եւ ամեն անգամ տարբեր երկրներում՝ փորձելով միավորել ընդհանուր հարցերը եւ հաշվի առնել տեղական եւ սովորաբար շատ արդի խնդիրները:

 Մասնակիցները փորձառու երիտասարդ ակտիվիստներ են, որոնք ներգրավված են ծրագրերում՝ նպատակ ունենալով փոխել իրենց հասարակություններին դեպի ավելի ժողովրդավարական եւ մարդու իրավունքներ հարգող հասարակության: Հիմնական նպատակն էր՝ հնարավորություն տալ յուրաքանչյուրին արտահայտվելու, տեսնելու տարբեր մշակույթների նմանատիպ փորձը՝ ստեղծելով բազմամշակութային իրավիճակ:  Սա նաեւ հնարավորություն է հզորացնելու ՀՔԱ միջազգային ցանցը եւ աջակցելու այս սեմինարի մասնակիցների միջեւ ընդհանուր ծրագրերի իրականացմանը եւ համագործակցությանը կազմակերպությունների միջեւ: Ծրագրերն ու գործունեությունը ներառում է հիմնականում գործողություններ, որոնք առնչվում են Հարավ-արեւելյան Եվրոպային, Սեւծովյան եւ Կովկասի տարածաշրջաններին: 

Այս տարվա հիմնական թեմաներն էին՝ միջմշակութային երկխոսությունը, ժողովրդավարությունը եւ հասարակություններում փոքրամասնությունների տեղը, միգրանտների իրավունքները, սոցիալական իրավունքների պաշտպանությունը, տնտեսական, մշակութային իրավունքները, խտրականությունը: Սեմինարը ներառում էր փորձագետների պրեզենտացիաներ, քննարկումներ, ֆիլմերի ցուցադրում, եւ այս ամենը փոխադարձ շփումների, փորձի փոխանակման ոչ ֆորմալ կրթության մոտեցմամբ: 

Ստամբուլյան SIDU-ն, որին մասնակցում էին նաեւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները, սկսվեց մասնակիցների՝ երկրներում ժողովրդավարացմանը խոչընդոտող հիմնական խնդիրների ներկայացմամբ, որը լայն առումով ընդհանրություն էր եւ որը առավել խորը քննարկման առիթ հանդիսացավ, եւ մասնակիցները քննարկեցին ժողովրդավարության հիմնարար սկզբունքները:

Սեմինարի ընթացքում, մասնակիցները աշխատեցին ցանցի քարտեզավորման վրա՝ փորձելով գտնել կապերը անհատների եւ կազմակերպությունների միջեւ: Եւ բավականին երկար, հաճելի ու զվարճալի քննարկումներից հետո կատարվեց աշխատանքը, եւ մասնակիցները, հավանաբար, գտան պատասխաններ հետեւյալ հարցերի համար. ինչու՞, ու՞մ համար եւ ինչպե՞ս պետք է կատարել ցանցի քարտեզավորումը: 

«Քրդական հարցը» Թուրքիայում քննարկման թեմաներից մեկն էր, եւ շեշտը հիմնականում դրվեց քրդական բնակչության նկատմամբ կառավարության եւ քաղաքացիական հասարակության պատասխանատվության վրա՝ ըստ երեք մակարդակների. մինչ ժխտումը, ժխտումը եւ դրանից հետո ընկած հարցերը: Մասնակիցներին ներկայացվեց գնչուների խնդիրները եւ Եվրոպայում եւ դրանից դուրս միգրացիոն քաղաքականությունը՝ մարդու իրավունքների խախտումները եւ թե ինչպես է Եվրամիությունը խնդրում երրորդ երկրին մասնակցել իր քաղաքականության մեջ: Բոլորը խոսեցին հայտնի «շենգենյան վիզայի» մասին իրենց փորձի վերաբերյալ եւ թե որքան դժվար ու անտրամաբանական կարող է լինել այդ հարցը:

Գրեթե ամեն օր մասնակիցները ընդգրկվում էին խմբային աշխատանքներում եւ հնարավորություն էին ունենում դիտել ֆիլմեր եւ այնուհետեւ քննարկել դրանք: Մի շատ կարեւոր քննարկում տեղի ունեցավ ՀՔԱ-ի, որպես ցանցի եւ դրա ապագայի վերաբերյալ. ինչպես կարող է նոր սերունդը ներգրավվել ցանցում, ՀՔԱ-ի տեսլականը, ինչպես կարող է ՀՔԱ-ի 20-ամյակի տարեդարձը հնարավորություն լինել աշխատելու այդ հարցերի շուրջ: «Բոլորը պետք է ստանձնեն պատասխանատվություններ», սա խնդրի լուծման համար առաջարկներից մեկն էր: ՀՔԱ ցանցի համանախագահող Բերնարդ Դրեանոյի ներկայացրած պատմությունը ՀՔԱ-ի մասին իրապես ոգեշնչող էր եւ թվում էր, որ նոր սերունդը առավել քան պատրաստ է: 

SIDU-ն, բացի ցանցի երիտասարդներին միավորելու իր ամենամյա դերից, այս տարի ուներ հատուկ նշանակություն, քանզի 20-ամյակի կապակցությամբ հավաքվել էին ՀՔԱ հիմնադիրները եւ դրա գործունեության մեջ կարեւոր դեր ունեցած մարդիկ: Սերունդների այս միավորումը ոչ միայն եզակի հնարավորություն էր նշելու տարեդարձը, այլեւ խորհելու ՀՔԱ ցանցի անցյալի, ներկայի եւ ապագայի մասին:  

752 785


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը