Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Քննիչի մահը պատահական չէ՞ր


Երեւանի քննչական վարչության քննիչ Տիգրան Սահակյանի մահը իրավապաշտպան Արթուր Սաքունցը պատահական չի համարում: Ավագ լեյտենանտը, ով պաշտոնական վարկածով` զոհվել է ավտովթարից, երեկ կեսգիշերին Պաշտպանության նախարարության շենքի մոտ, մարտի 1-ի քրեական գործով քննիչ է:
«ՀՀ-ում, ցավոք սրտի, ամեն ինչ ունի քաղաքական ենթատեքստ, այդ թվում` նաեւ հոկտեմբերի 27-ի հետ կապված ցմահ դատապարտվածների տարօրինակ մահերը: Պատահական ոչինչ չի լինում»,- այսօր հայտարարեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Ըստ իրավապաշտպանի` նրանց նկատմամբ է իրականացվում մահափորձ, ովքեր շատ լավ տիրապետում են որոշակի ինֆորմացիայի եւ լուրջ վտանգ կա, որ այդ ինֆորմացիան կարող է սպրդել:

«Ի՞նչ է Մհերյանինն էլ է պատահական, Վռամ Գալստյանի՞նն էլ: Մեկը հոսանքահարումից է մահանում, մեկը` ավտովթարից, մեկին էլ սպանում են օրը ցերեկով»,- ընդգծեց նա:

Իրավապաշտպանը անդրադարձավ նաեւ Ադրբեջանի կողմից գերևարված Մանվել Սարիբեկյանի ինքնասպանության փաստին եւ ՀՀ Պաշտպանության նախարարության արձագանքին:

Հայտարարելով, որ երիտասարդի մահվան պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի վրա` ՊՆ-ը ընդգծել էր. «Արդեն որերորդ անգամ Ադրբեջանը հանցավոր քայլերի է գնում՝ չարժանանալով միջազգային իրավասու կառույցների պարսավանքին: Հենց այդ անպատժելիության զգացողությունն է սպանել միջազգային նորմերով չպաշտպանված մեր հայրենակցին»:

«Սա հենց այն գնահատականն է, որ պետք է տրվի նաեւ ՀՀ իշխանություններին: Նրանք, պատասխանատվության չենթարկելով մարտի 1-ի` հստակ հանցագործություն կատարողներին, նպաստում են անպատժելիության մթնոլորտի ձեւավորմանը, սեփական քաղաքացիների նկատմամբ էլ կիրառվում են բռնություններ»,- ասաց Արթուր Սաքունցը:

Նրա կարծիքով` Հայաստանը հետընթաց է ապրել` ԵԽԽՎ-ի կողմից չարժանանալով համարժեք գնահատականի` պարտավորությունների չկատարման առումով: Իսկ այդ պահանջները, ըստ Արթուր Սաքունցի, ինչքան գնացել, այնքան մեղմացել են:

Աղբյուրը` http://www.a1plus.am/am/social/2010/10/6/arthur-squnc



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը