Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Սաքունցը ուզում է վերահսկե՞լ ՀՔԾ-ին


23984Վարչական դատարանում այսօր ավարտվեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը ընդդեմ Հատուկ քննչական ծառայության:

Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պահանջել էր իրեն տրամադրել 2009 թ. հունվարի 1-ից 2010 թ. մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում քրեական գործերի մասին փաստաթղթերի պատճենները: ՀՔԾ-ն, սակայն, մերժել է` պատճառաբանելով, որ Արթուր Սաքունցի ղեկավարած կազմակերպությունը նշված տեղեկատվությունը ստանալու համար պատշաճ եւ իրավասու անձ չէ:

Բացի այդ, ինչպես դատարանում նշեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, ՀՔԾ-ն նաեւ կարծում է, որ Արթուր Սաքունցն այդպիսով փորձում է վերահսկել իրենց աշխատանքը: Ի դեպ, պատասխանող կողմը դատական ոչ մի նիստի չի մասնակցել: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արտակ Զեյնալյանը` նիստին բացակայելն իրավաչափ է, սակայն այստեղ դատարանի նկատմամբ հարգալից վերաբերմունքի խնդիր կա։

Միաժամանակ, ՀՔԾ-ն դատարանին ներկայացրած իր մերժումն հիմնավորող փաստաթղթերում անուշադիր է եղել ձեւակերպումների հարցում` դրանով անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հայցորդի նկատմամբ: «Կարծես թե համոզմունք կա ՀՔԾ-ի մոտ, որ իրենց դեմ որոշում չի կայացվի»,-եզրակացրել է Զեյնալյանը։

Դատարանում հիմնվելով ՀՀ Սահմանադրության, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վրա` նա ընդգծեց, որ ՀՔԾ-ն կազմակերպությանը պատասխանել է` խախտելով հնգօրյա ժամկետը ու մերժման համար ներկայացրել անհիմն պատճառաբանություններ, օրինակ այն, որ Արթուր Սաքունցի պահանջած փաստաթղթերը պարունակում են գաղտնիության սկզբունք եւ հիմնավորված չէ դրանց օգտագործման նպատակը:

«Տեղեկատվություն փնտրողը պարտավոր չէ բացատրել, թե ինչի համար է այն իրեն պետք։ Թե ինչպես է պարոն Սաքունցն այն օգտագործելու, դա իր իրավունքն է, բայց վստահեցնում եմ, որ նա այն կօգտագործի ի շահ հանրության: Ի դեպ, այդ փաստաթղթերի նկատմամբ ոչ հետաքննություն, ոչ էլ նախաքննություն է իրականացվում, հետևաբար դրանք իրենցից գաղտնիք չեն ներկայացնում»,- ասում է Արտակ Զեյնալյանը։ Նրա վստահեցմամբ` դրանք այնպիսի փաստաթղթեր են, որոնք կարող է ունենալ ինչպես դատավարության մասնակից 2 կողմերը, այնպես էլ ցանկացած այլ անձ: «Խնդիրը կարծում եմ այն է, որ ՀՔԾ-ն դեռ չի գիտակցում, որ մարդը, նրա իրավունքները, արժանապատվությունը, բարձրագույն արժեք են»,-նշել է Զեյնալյանը։

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք պետական մարմինների հանցագործությունները քննող ՀՔԾ-ն, մերժելով Արթուր Սաքունցի պահանջը, ինչ-որ տեղեկություն է փորձում թաքցնել, նա պատասխանեց. «Եթե նրանք այդ որոշումները տրամադրեն, ապա կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցի, որ նրանք թաքցնելու բան չունեն»։

Դատարանը վճիռը կհրապարակի 2010 թ. հոկտեմբերի 19-ին:

Աղբյուրը՝ http://www.a1plus.am/am/politics/2010/09/29/zeinalyan-saqunts


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը