Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Կառավարությունը գերանդին ձե՞ռքն է առել
Մամլո հաղորդագրություն
/2010-Սեպտեմբեր-23/
Հասարակական կազմակերպությունների գործունեությունը վերահսկող տեսչություն ստեղծելու մասին կառավարության որոշումը անակնկալ էր ՀԿ-ների համար:Այսօր ԱԺ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը հասարակական կազմակերպությունների եւ Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ մեկտեղ քննարկեց նոր տեսչություն ստեղծելու մասին կառավարության որոշումը: Հանրային խորհրդի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանի համար կառավարության որոշումը նշանակում է «գերանդին ձեռքը մտնել ծլարձակող դաշտ»: Նրա կարծիքով կառավարությունը ճիշտ կաներ նախ ՀԿ-ների զարգացմանը աջակցող տեսչություն ստեղծեր, եւ հետո նրանց վերահսկեր: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ուսումնասիրելով կառավարության որոշումը, եկել է համոզման. «Այս որոշմամբ կառավարությունը փորձում է մեզ դարձնել ավելի վերահսկելի: Որոշումը թույլ է տալիս ինչ-որ 10-րդական ակտ չկատարելու համար ցանկացած պահի կասեցնել հասարակական կազմակերպության գործունեությունը»: Իրավապաշտպանը նաեւ գտնում է, որ կառավարությունը ստեղծում է տեսչություն, որի լիազորությունները սահմանված չեն օրենքով, այսինքն հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին: Այսօրվա քննարկմանը ներկա էր նաեւ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, որի կարծիքով` այսօր Հայաստանին պակասում է ոչ թե հասարակական կազմակերպությունների, այլ ստեղծագործական միությունների մասին օրենքը: «Հայաստանում գործում են 4 հազարից ավելի հասարակական կազմակերպություններ, իսկ ստեղծագործական կազմակերպությունները ընդամենը 7-ն են: Մենք այն հենասյուներն ենք, որոնք այս երկրին տալիս են բարգավաճում»,- ասաց պարոն Աղամյանը: «Ստեղծագործողների միության մասին» օրենքի նախագիծը պատրաստ է, եւ Նկարիչների միության նախագահը խոստացավ, որ այն շատ շուտով կդնեն քննարկման: Աղբյուրը` http://www.a1plus.am/am/social/2010/09/23/sakunts-aghamyan
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների