Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
Մարդու իրավունքների պաշտպանություն Խոշտանգումներ Ոստիկանություն Հայտարարություններ
/2010-Սեպտեմբեր-18/
2010 թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Չարենցավանի ոստիկանության բաժնում Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքների մեկնաբանությունների վերաբերյալՀՀ ոստիկանապետը ինչպես 2010 թ. ապրիլի 14-ին՝ մինչ Վահան Խալաֆյանի դիահերձում կատարելը, մինչ փորձաքննությունների իրականացումը եւ եզրակացությունների ստացումը, մինչ նախաքննության ավարտը, այնպես էլ հիմա՝ մինչ դատաքննության ավարտը եւ դատարանի վճռի հրապարակումը, հայտարարում եւ պնդում է, որ Վահան Խալաֆյանը ինքնասպանություն է գործել: Հարցազրույցում պարոն ոստիկանապետը. 1. չի բացառում ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից «պայմանների, գործարքների առաջարկության հանգամանքը», 2. վերստին կասկածի տակ է դնում Վահան Խալաֆյանի նկատմամբ բռնությունների փաստը, 3. բացառելով Վահան Խալաֆյանին սպանելու որեւէ պատճառի առկայության հնարավորությունը` չի ներկայացնում նաեւ ինքնասպանություն գործելու որեւէ պատճառ, 4. ավելին՝ ոստիկանապետը որեւէ նշանակություն եւ դեր չի տալիս դատաքննությանը, դատարանին, եւ մարդուն մեղավոր ճանաչելու հիմնական փաստաթուղթը համարում է մեղադրական եզրակացությունը: ՀՀ ոստիկանապետի սույն մեկնաբանությունը որակում ենք որպես դատարանի հեղինակությունը եւ նշանակությունը նսեմացնող, վարկաբեկող վերաբերմունք եւ գտնում ենք, որ դատաքննության ընթացքում բացահայտվել են բազմաթիվ նոր հանգամանքներ, էական նշանակություն ունեցող փաստեր, որոնք ՀՀ հատուկ քննչական ծառայությունը անտեսել է նախաքննության ընթացքում: Մասնավորապես՝ 1. ոստիկանության ավագ օպեր Մորիս Հայրապետյանի ձեռքին արյունոտ դանակի գտնվելու փաստի մասին քրեական բաժնի պետ Աշոտ Հարությունյանի ցուցմունքը, 2. աշխատասենյակում, որտեղ գտնվել է Վահան Խալաֆյանը, գույքի, աթոռների խառնիխուռն, թափված լինելու հանգամանքը, այսինքն՝ դիմադրության, քաշքշուկի մասին վկայող փաստի հրապարակումը դատաքննության ընթացքում, 3. Վահան Խալաֆյանին եւ մյուսներին ոստիկանության բաժին բերման ենթարկելու արձանագրություններում նշված ժամկետների անհամապատասխանելիությունը իրականությանը, 4. Մորիս Հայրապետյանի Ազգային անվտանգության ծառայության շենքում գտնվող «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանքը կրելու եւ Աշոտ Հարությունյանի՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվելու հիմնավորվածության բացակայությունը: Այս եւ մյուս էական նշանակություն ունեցող նոր հանգամանքները գտնում ենք՝ իրենց պատասխանները կստանան դատաքննության ընթացքում, եւ դատարանը կիրականացնի օբյեկտիվ, համակողմանի եւ ամբողջական դատաքննություն, կարձակի օրինական վճիռ՝ ուղղելով նախաքննության մարմնի եւ մեղադրող կողմի թերությունները, բացերը, չենթարկվելով որեւէ ճնշման, այդ թվում՝ իրավապահ մարմինների կողմից:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների