Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Զինծառայողները դժգոհում են
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինծառայողների իրավունքներ
/2010-Սեպտեմբեր-10/
Արդեն մոտ մեկ ժամ է, ինչ Արարատի մարզում գտնվող թիվ 58837 զորամասում, որտեղ զինվորական ծառայություն են անցկացնում պայմանագրային հիմունքներով զինծառայողներ (այն հանրությանն ավելի շատ հայտնի է որպես «Զանգակատան զորամաս»), դժգոհություն է բարձրացել: Զորամասի հարեւանությամբ ապրող տների բնակիչները, ովքեր միրգ ու բանջարեղեն են վաճառում, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ զինվորները բողոքում են, որ եթե մինչ այսօր իրենց թույլ էին տալիս տնից սնունդ, ծխախոտ ու հագուստ բերել, հիմա զորամասի ղեկավարությունն արգելել է դա եւ նշել, որ զինվորները պետք է օգտվեն զինվորական ճաշարանից ու հանդերձանքից: Սա հանգեցրել է նրան, որ զինվորների շրջանում լուրջ բողոք է առաջացել: Ներկա պահին զորամասում են գտնվում ՀՀ պաշտպանության նախարարության եւ կորպուսի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Պայմանագրային զինծառայողներները տեղի ունեցածի մասին տեղյակ են պահել նաեւ իրավապաշտպան Արթուր Սաքունցին: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրեն հասած տեղեկություններով, գնդի հրամանատարի եւ հրամանատրի տեղակալի միջեւ ինչ-որ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո նման պահանջ է առաջադրվել զինծառայողներին: «Եթե մինչեւ այժմ զինծառայողները իրենց համար սնունդ, հագուստ ու ծխախոտ են գնել սեփական միջոցներով, դա նշանակում է, որ նրանց ըստ կարգի, հատկացվող սնունդն ու մնացած պարագաները ինչ-որ տեղ են գնացել, յուրացվել են: Թե ում կողմից, դեռ պարզ չէ: Գուցե հենց սա է, որ դժգոհության պատճառ է դարձել»,-նկատեց իրավապաշտպանը եւ հավելեց, որ փորձելու է պարզել տեղի ունեցածի արմատները: Ի դեպ, NEWS.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Պաշտպանության նախարարությունից: ՊՆ-ի լրատվական ծառայությունում տեղյակ չէին միջադեպի մասին եւ խոստացան տեղեկություն փոխանցել երկու ժամից: Աղբյուրը` http://www.news.am/arm/news/30430.html
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների