Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Զինվորները կպատժվե՞ն
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինծառայողների իրավունքներ Զինված ուժեր
/2010-Սեպտեմբեր-08/
Վերջին ժամանակաշրջանում հայկական բանակում զինվոր- հրամանատար ոչ կանոնակարգային հարաբերությունների հետեւանքով տեղի ունեցած ողբերգալի դեպքերից հետո հասարակության մեջ անհանգստություն եւ ԶՈՒ նկատմամբ անվստահություն ձեւավորվեց:Հավանաբար հենց այդ անվստահությունը հարթելու նպատակով է, որ ՀՀ Կառավարության կողմից խորհրդարան ներկայացվեց «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի մի նախագիծ, որի շուրջ ԱԺ-ում երեկ խորհրդարանական լսումներ անցկացվեցին: Նախագիծն, ըստ էության, պետք է հստակեցնի զինծառայող-հրամանատար հարաբերությունները, մինչդեռ, իրավապաշտպանների խոսքով` օրենքի այդ նախագիծը կարող է առաջացնել հակառակ էֆեկտը. ավելի կսահմանափակվեն զինծառայողների իրավունքները, իսկ հրամանատարները իրենց գործողություններում շատ ավելի ազատ կլինեն: Նախագիծը առաջին հայացքից շատ տպավորիչ է, թեեւ առանձնապես չի տարբերվում հին կանոնադրությունից: Օրինակ, եթե նախկինում որեւէ զորամասի հրամանատար ինքը կարող էր որոշել, թե ինչպես պատժել կարգապահական խախտում թույլ տված զինծառայողին, ապա կանոնագրքի ընդունումից հետո զինծառայողների նկատմամբ կիրառվելու են պատժի հստակ տեսակներ, ամրագրվելու է, որ հրամանատարները չեն կարող զինծառայողներին տալ օրենքին եւ Սահմանադրությանը ակնհայտ հակասող հրամաններ: Օրենքի նախագծում արձանագրված է նաեւ ԶՈՒ-ում բարոյահոգեբանական մթնոլորտ ձեւավորելու անհրաժեշտությունը, որը պետք է մտնի հրամանատարի պարտականությունների մեջ: Վերոնշյալ օրենքի նախագծի քննարկումը ԱԺ-ում երեկ անցավ բավական թեժ մթնոլորտում: Քննարկմանը մասնակից ՊՆ, ՌՈ ներկայացուցիչները ներկաներին փորձում էին համոզել, որ կանոնագիրքը բոլորովին նոր իրավիճակ կստեղծի ՀՀ ԶՈՒ-ում: Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով օրենքի նախագծի ամենամտահոգիչ կետն այն է, որ նախատեսվում է, որ կարգապահական մեկուսարանների (գաուբվախտ.-հեղ.) հաշվին պետք է ստեղծվեն կարգապահական վաշտեր, որոնք պետք է գտնվեն Ռազմական ոստիկանության հսկողության տակ, ավելին, զինծառայողները մեկուսացվելու են հենց ՌՈ-ի մեկուսարաններում: Ըստ իրավապաշտպանի, 1-ից 10 օր կարգապահական վաշտում գտնվելով` զինծառայողը գտնվելու է կալանքի տակ. «Զինծառայողը գտնվելու է իրավապահ մարմինների հսկողության տակ, ինչը ըստ էության ոչնչով չի տարբերվելու կալանավորումից»: Օրենքի նախագծում նշված է նաեւ, որ իրենց նկատմամբ ապօրինի կերպով կիրառված պատիժը զինծառայողները կարող են բողոքարկել դատարանում, սակայն թե որ դատարանում` ընդհանուր իրավասության, թե վարչական, նշված չէ: Ի պատասխան այս մտահոգությանը, ՊՆ իրավաբանական վարչության պետի տեղակալ Սասուն Սիմոնյանը ասաց, որ իրավաբանական տեսանկյունից նախագծի մեջ որոշ կետեր դեռ պետք է շտկվեն, իսկ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը իր հերթին նշեց, որ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ զինծառայողը չպետք է հնարավորություն ունենա բողոքարկել հրամանատարի բոլոր հրամանները եւ որոշումները: «Պատկերացնում եք, եթե պատերազմ լինի, եւ այդ ժամանակ զինվորը սկսի բողոքարկել իր ղեկավարի ամեն խոսքը»,- ասաց Կարապետյանը եւ ավելացրեց, որ օրենքի նախագծի հիմնական նպատակը ԶՈՒ-ում խորհրդային տարիներից ձեւավորված «գողական» հարաբերությունների վերացումն է: «Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» հ/կ-ի նախագահ Արման Դանիելյանի խոսքով, հնարավոր չէ հիշել գոնե մեկ դեպք, երբ զինծառայողը բողոքարկած լիներ հրամանատարի հրամանը կամ իրեն կարգապահական տույժի ենթարկելու որոշումը, քանի որ զինծառայողները խուսափում են նման քայլ անելուց: Արման Դանիելյանը քննարկման մասնակիցների ուշադրությունը հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ կարգապահական վաշտը իրենից ներկայացնելու է մի խուց, որտեղ հավաքվելու են մեծ քանակությամբ կարգազանց զինծառայողներ. «Դժվար չէ պատկերացնել,թե ինչ կլինի, երբ մի քանի կարգազանց զինծառայողներ բերվեն եւ մեկ խցում տեղավորվեն»: Այս հարցին շատ բուռն արձագանքող Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը. «Անընդհատ վատ ենք մտածում: Կարաք չէ՞, լավ բան մտածեք»: Երեկվա քննարկման ընթացքում իրավապաշտպան Արթուր Սաքունցը խոսեց նաեւ զինված ուժերում զինծառայողների նկատմամբ կիրառվող բռնությունների եւ ծեծի մասին, որին արձագանքեց քննարկմանը ներկա Ռազմական ոստիկանության պարետային ծառայության պետ Յուրի Բաղդասարյանը. «Անընդհատ ասում եք` դաժան վերաբերմունք: Ես միանշանակ ասում եմ, որ ռազմական ոստիկանությունում նման բան չկա, կալանավորված, կարգապահական տույժի ենթարկված զինվորներին մեզ մոտ ծեծի չեն ենթարկում»: Օրենքի սույն նախագծի հաջորդ լսումը տեղի կունենա օգոստոսի 9-ին, ինչից հետո պարզ կդառնա դրա ճակատագիրը: Ամենայն հավանականությամբ նախագծի հետ կապված առաջարկությունները ԱԺ-ն կներկայացնի Կառավարությանը, ինչից հետո վերջինը դրա մեջ որոշ շտկումներ կմտցնի: Աղբյուրը՝ http://www.armtimes.com/16203
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների