Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Զինծառայողները կդիմեն դատարան
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինծառայողների իրավունքներ Զինված ուժեր
/2010-Սեպտեմբեր-08/
Պաշտպանության նախարարությունն ԱԺ է ուղարկել «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի» նախագիծ, որի շուրջ երեկ ԱԺ-ում գլխադասային` պաշտպանության հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ:Այս օրենքի նախագծով առաջին անգամ օրենսդրորեն պետք է կարգավորվեն զինծառայողների եւ հրամանատարական կազմի իրավասությունները, իրավունքները, իրավախախտումների եւ դրանց համար սահմանված տույժերի կիրառման կարգը. մինչ կանոնագրքի ուժի մեջ մտնելը այս իրավահարաբերությունները բանակում կարգավորվել եւ կարգավորվում են կառավարության 1996 թվականի 247 որոշմամբ: Ինչ վերաբերում է մյուս իրավահարաբերություններին, ապա դրանք սահմանվում եւ կարգավորվում են բանակին առնչվող այլ օրենքներով: Օրենքի դրույթներից մեկով ամրագրվում է, որ ՀՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանը ակնհայտ հակասող հրամանների կատարումից զինծառայողը կարող է խուսափել` այդ մասին համապատասխան զեկուցագիր ներկայացնելով իրեն անմիջական հրաման տվողից ավելի վերադաս հրամանատարին: Իսկ որ հրամանը ակնհայտ ապօրինի է, զինծառայողը, ըստ օրինագիծը մշակողների, պետք է իմանա «ներքին համոզմունքի կամ իր գիտելիքի հաշվին»: Բնականաբար, զինծառայողն իրավունք չունի վիճարկել հրամանը, այսինքն` զեկուցագիր ներկայացնել, եթե մարտական հերթապահության մեջ է: Հաջորդ նորամուծությունն այն է, որ զինծառայողը կարող է դատական ատյաններում վիճարկել վերադաս հրամանատարության սահմանած տույժերն ու պատիժները: Աբսուրդ է պատկերացնել, որ զինծառայողին ժամանակ եւ հնարավորություն կտրվի լքել զորամասը, փաստաթղթեր հավաքել ու դիմել դատարան` ընդդեմ հրամանատարակազմի: Օրենքի նախագծով մտնում է նոր հասկացություն` «կարգապահական վաշտ», որով իբր վերացվում է կարգապահական կալանքը` «գաուբվախտը»՝ որպես այդպիսին, իսկ այն փոխարինվում է կարգապահական վաշտում անցկացվող խստացված ծառայությամբ: Նկատենք, որ աշխարհագրորեն դրանք պետք է գտնվեն ռազմական ոստիկանության տարածքում, իսկ սա, իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ, նշանակում է, որ դե յուրե կալանքը կփոխարինվի փաստացի կալանքով: Վերջնական քննարկումը կկազմակերպվի վաղը` սեպտեմբերի 9-ին, Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ փորձաքննությունից առաջ: Աղբյուրը՝ http://www.hraparak.am/2010/09/08/zincarayoxnere-kdimen-dataran/
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների