Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Դատական նիստ ՀՀ սահմանադրական դատարանում


2010 թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում /հասցեն` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 10/ տեղի կունենա դատական նիստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի`«խախտվել» բառից հետո «նրա» արտահայտությունը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: 

Գործի էությունը կայանում է նրանում, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Վանաձոր համայնքի ավագանու որոշմամբ համայնքի սեփականությանը պատկանող կիսակառույցը նվիրատվությամբ տրամադրվելու վերաբերյալ, մինչդեռ ՏԻՄ օրենսդրությամբ համայնքի սեփականությունը նվիրատվությամբ տրամադրելը հանդիսանում է օրենքի խախտում:

Կազմակերպությունը խախտումը վերացնելու համար հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Դատարանը գործը վարույթ չի ընդունել՝ պատճառաբանելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կարող են բողոքարկել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունները, անգործությունը, վարչական ակտերը միայն այն դեպքում, եթե դրանցով խախտվել են կամ կարող են խախտվել նրանց  իրավունքները եւ ազատությունները:

Տվյալ պարագայում դատարանը եզրակացրել է, որ կազմակերպության որեւէ իրավունք ավագանու որոշման արդյունքում չի խախտվել: Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ  յուրաքանչյուր ոք համարվում է համայնքի սեփականատեր, հետեւաբար՝ շահագրգիռ անձ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այնուհետև դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ վարչական դատարանի կողմից դրված սահմանափակումը դատական պաշտպանությամբ վերանայելու և տվյալ նորմը ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելու պահանջով:



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը