Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Կամ Տոնոյանին «պատին դեմ կտաք», կամ` ոստիկանության համակարգը «վարի» կտա
Մարդու իրավունքների պաշտպանություն Խոշտանգումներ Արդար դատաքննության իրավունք Ոստիկանություն
/2010-Սեպտեմբեր-06/
Ոստիկանության Չարենցավանի բաժնում ապրիլի 13-ին «ինքնասպանություն» գործած Վահան Խալաֆյանի եւ նրան «ինքնասպանության հասցնելու» մեջ մեղադրվողներից ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Աշոտ Հարությունյանի դեպքը, մեր տեղեկություններով, իսկական քաոս է առաջացրել ոստիկանական համակարգում: Նվազել են պետերի, վերադասների` անօրինական հրամաններ կատարող ոստիկանների թիվը: Նրանք զգուշանում են, որ մի օր էլ իրենք կարող են հայտնվել Աշոտ Հարությունյանի կարգավիճակում` կատարելով վերադասների ապօրինի բերման ենթարկելու հրահանգները, եւ հետո պատասխան տալ ուրիշների արածների համար: Կալանավորված Ա.Հարությունյանը եւ ստորագրությամբ բաց թողնված նրա բախտակից ենթակաները, նաեւ վկաներից ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի օպեր գծով տեղակալ Սամվել Տոնոյանը դատարանում նշեցին, որ մինչեւ Վահան Խալաֆյանի մահվան պահը մտել-դուրս են եկել այդ սենյակ: Բոլորին աշխատանքից ազատեցին, մեղադրանք առաջադրեցին, բացի Սամվել Տոնոյանից: Վերջինս, ի դեպ, Աշոտ Հարությունյանի հարազատներին դեպքից հետո ասել էր, որ ինքն է «լխկել» Վահանին (այդ մասին սեպտեմբերի 2-ին տեղեկատվություն տարածվեց նաեւ մի քանի ԶԼՄ-ներով): Ուրեմն Տոնոյանն ինչո՞ւ է մինչ օրս ազատության մեջ: Երկրորդ` երբ սույն գործով որպես վկա ցուցմունք տալու համար դատարան եկավ Սամվել Տոնոյանը, Վահանի հարազատները զայրացած բղավում էին, որ Տոնոյանը բազմիցս կերել է իրենց տան հացը, Վահանի արյունն էլ խմել: Ի դեպ, նախկինում Տոնոյանն ու Վահանի հայրը մտերիմ են եղել, վերջինիս մահից հետո շարունակվել է Տոնոյանի մտերմությունն այդ ընտանիքի հետ: Հարց` ե՞րբ է խզվել այդ կապը եւ ինչո՞ւ: Ինչի՞ հետ է կապված եղել Վահանի եւ ՔՀ բաժնի աշխատակիցների միջեւ դեպքից մոտ մեկ տարի առաջ, Վահանի հոր հուշաղբյուրի մոտ տեղի ունեցած քաշքշուկը... Պատասխաններ չկան: Երրորդ` Աշոտ Հարությունյանը դատարանում ասաց, որ Վահանը, ի տարբերություն գողության մեջ կասկածվող եւ դեպքի օրը ոստիկանություն բերման ենթարկված մյուս անձանց, չի եղել ոստիկանության տեսադաշտում, ուրեմն ինչո՞ւ են Վահանին ապօրինաբար բերման ենթարկել նրանց ընտանիքի մտերիմ Սամվել Տոնոյանի հրահանգով. արդյո՞ք ոչ վերջինիս «դաշտում» ու կանոններով Վահանի հետ անձնական հաշիվներ մաքրելու համար, իսկ գողության կասկածանքով բաժին բերելը պարզապես պատրվակ է եղել: Գուցե նաեւ դա է պատճառը, որ Վահանը ցուցմունք չի տվել, եւ նրան փորձել են ուժով ու հայհոյանքներով ինչ-որ բան պարտադրել, սակայն նա թույլ չի տվել եւ պատասխանել է հայհոյանքով (նրան ճանաչողներն ասում են, որ չէր հանդուրժի վիրավորանքը): Եվ դա, ամենայն հավանականությամբ, չեն ներել ոստիկանությունում, այդ թվում` ընտանիքի բարեկամ Տոնոյանը, ով գուցե եղել է տվյալ իրավիճակը ստեղծող գլխավոր մեղավորը: Այստեղ ուղղակի Ա.Հարությունյանի բախտը չի բերել. Էջմիածնից վերադառնալուց հետո նա հայտնվել է ոչ ճիշտ տեղում եւ ոչ ճիշտ ժամանակին: Նա մտել է սենյակ, որտեղ եղել է Վահանը եւ սկսել անպատվել: Դատարանում ասաց, որ իր աշխատակից Մորիս Հայրապետյանին է դա ուղղված եղել, քանի որ Վահանից ցուցմունք վերցնելու համար ոչինչ չի արել, չնայած մյուսներն արդեն ցուցմունք էին տվել, ու իբր արդեն գտնվել էր գողոնը: Գուցե անպատիվ խոսքերի հասցեատերը իսկապես Մորիսն է եղել, սակայն պատճառը երեւի ոչ թե նրա անգործությունն է եղել, այլ անօրինական, բռնի գործողությունները: Ի վերջո, պատասխան տվողը նաեւ ինքը` քրեականի պետն էր լինելու, եթե մի բան պատահեր: Աշոտի` սենյակից դուրս գալուց հետո շարունակվել են այդ անօրինությունները, դրա համար էլ նա դմփդմփոց է լսել, իսկ երբ վերադարձել է նույն սենյակ, տեսել է Մորիսին` սպանության դանակը ձեռքին, Վահանը` ընկած, իսկ սենյակի աթոռները խառնված ու ընկած. «Այդտեղ պայքար էր եղել», - դատարանում ասաց Աշոտ Հարությունյանը: Ու նրան պարզապես քավության նոխազ են դարձնում` ոչ չարենցավանցի լինելու համար: Այս գործով երեկ նշանակված դատական նիստը հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 10-ը: Պատճառը Ա.Հարությունյանի առողջական վիճակի կտրուկ վատացումն էր: Կանչով նախ դատարան էր շտապել շտապօգնություն ծառայության քույրը, ինչից հետո Հարությունյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը խնդրեց հետաձգել դատական նիստը, քանի որ իր պաշտպանյալը ընդհանուր թուլություն է զգում, դժվարությամբ է կողմնորոշվում: Նա նաեւ ասաց, որ 4 օր առաջ է սկսվել այդ վիճակը, այսինքն` նախորդ նիստից հետո: Հիշեցնենք, որ այդ նիստի ժամանակ Ա.Հարությունյանն իր ցուցմունքներում փաստացի հերքեց ինքնասպանության վարկածը եւ հասկացնել տվեց, թե ով կարող է լինել մարդասպանը: Նիստը նախ հետաձգվեց 30 րոպեով եւ դատարան հրավիրվեց նաեւ շտապօգնության բժիշկը: Դատը վերսկսելուց հետո նախագահող Մեսրոպ Մակյանը ընթերցեց Ա.Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկի տված տեղեկանքը: Ըստ այդմ` ամբաստանյալի մոտ առկա է ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, լեզուն խոնավ է, փառակալած, թույլ ցավով, աղիները մեկ օր չեն գործել, ճնշումը` 140-100, դիսբակտերիոզի սրացում, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում: Աշոտ Հարությունյանի հարազատները մտավախություն ունեն, որ շահագրգիռ անձինք կարող են նրան ֆիզիկապես վերացնել: Ա.Հարությունյանի տիկնոջից` Արաքս Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե իր ամուսինը երբեւէ ունեցե՞լ է աղեստամոքսային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ. կինը պատասխանեց, որ երբեւէ նման բան չի եղել, սակայն չբացառեց, որ նյարդային լարվածության ֆոնի վրա կարող է նաեւ նման բան պատահել: «Առողջության հետ կապված` ինքը երբեւէ խնդիրներ չի ունեցել», - նշեց ամբաստանյալի կինը: Նա համոզված է, որ Վ.Խալաֆյանի «ինքնասպանությունը» բարդում են իր ամուսնու վրա. «Դա է իրականությունը... Ի՞նչ եք կարծում` եթե ինքը ինչ-որ բան արած լիներ, մեզ` բոլորիս պետք է բերեր, հավաքեր այստե՞ղ, որ տեսներ, թե մեզ ինչպես են վիրավորո՞ւմ, հա՞: Ո՛չ, ինքը այնքան արժանապատիվ մարդ ա, այնքան ինքնասիրություն ունի, որ եթե ինչ-որ բան արած լիներ, առաջինը ինքը կասեր, եւ առաջին քար նետողը ես էի լինելու»: Հ.Գ. «Ինքնասպանության» վարկածը ի սկզբանե առաջ քաշելով, Ս.Տոնոյանին միանգամից հովանավոր կանգնելով, մյուս երեք ամբաստանյալներին բաց թողնելով` նախաքննական մարմինը սխալ է թույլ տվել. դա ավելի ակնհայտ է դարձնում քննության կողմնակալությունը: Եվ եթե Ա.Հարությունյանին մի բան պատահի` իսկապես փլվելու է ոստիկանական համակարգը: Ոստիկանները չեն վստահելու ոչ մի վերադասի, կոլեգայի, պաշտոնները թափուր են մնալու եւ չեն կատարվելու նույնիսկ իշխանությանը ապօրինի եղանակներով պաշտպանելու հրամանները: Ու էլի իշխանությունն է անպաշտպան մնալու: Եվ որպեսզի դա տեղի չունենա, հովանավորները պետք է հրաժարվեն Սամվել Տոնոյանից, մյուսներից ու թողնեն, որ յուրաքանչյուրը պատասխան տա իր արածի համար: Այդ դեպքում Հարությունյանը գուցե համաձայնի մնացածի հետ կրել պատիժը` ոչ իր արածի համար, ինչպես ինքն է ասում: Այդպես երեւի թե մի քիչ ազնիվ կլինի: Աղբյուրը` http://www.zhamanak.com/article/15927/
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների