Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Նամակ խմբագրությանը


a-i789«Ժամանակ» օրաթերթի 25.08.2010թ. համարում «Արմեն Աշրաֆյանը «մխտռո՞ւմ է» կոռուպցիայի դեմ պայքարը» հոդվածին ի պատասխան տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ պաշտոնյան իսկապես ծնունդով Լեռնապատ գյուղից է, սակայն հոդվածում ներկայացվող Կամո, Սամվել, Գյուլվարդ, Նարինե, Արմեն, Արամայիս, Միշա Աշրաֆյանները պաշտոնյայի բարեկամները չեն:

Լեռնապատ համայնքում կան մի քանի ազգություններ (Աբազյան, Հակոբջանյան, Բաբայան, Աշրաֆյան եւ այլն): Աշրաֆյանները համայնքի բնակչության շուրջ երեսուն տոկոսն են կազմում ու եթե կրում են այդ ազգանունը, դեռ չի նշանակում, թե վերոհիշյալ պաշտոնյայի բարեկամն են: Մյուս կողմից` օգնություն տրամադրում է ոչ թե գյուղապետը, այլ այդ իրավունքը ՏԻՄ օրենքի 16 հոդվածի 20 կետով վերապահված է ավագանուն: Լեռնապատ գյուղում բոլոր օգնությունները տրամադրվել են ավագանու որոշումներին համապատասխան, որոնք ենթակա են պարտադիր կատարման համայնքի ղեկավարի կողմից, իսկ որոշումների օրինականությունը մշտապես ստուգվում է մարզպետարանի կողմից:

Հոդվածում իբրեւ փաստ ներկայացվում է, որ մահացած մարդիկ օգնություն են ստացել, որը բացահայտ զրպարտանք է: Մեռած մարդը չէր կարող դիմում գրել գյուղապետին, իսկ ավագանին էլ մեռած մարդուն օգնություն չէր տրամադրի: Լրագրողին կեղծ տեղեկություն տվող այդ մարդիկ արդեն տասնյակ բողոք-զրպարտագրեր են հղել տարբեր ատյաններ, որի հետեւանքով գյուղապետարանում կատարվել են ստուգումներ Լոռու մարզպետարանի, ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի եւ վերահսկողության վարչության, ՀՀ սոցապ նախարարության կողմից. կազմված են ակտեր, որոնցում խախտումներ չեն արձանագրվել:

Լ.Ղումաշյանին տրված տեղեկանքը օրինական է, ուստի պետությանը վնաս չի պատճառվել. այդ մասին կա նաեւ մասնագիտական եզրակացություն (այդ մասին տեղեկությունը տարածել էր ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը.- Է.Մ.):

Ինչ վերաբերում է Ա.Սաքունցի տարածած զրպարտությանը, թե գյուղապետը յուրացրել է 11 միլիոն դրամ, այդ բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ, եւ շուրջ վեց ամիս է` քննության են ենթարկվում համայնքի բնակիչները, որոնց ստացած օգնությունները Սաքունցը միտումնավոր ներկայացնում է որպես յուրացում: Հարյուրավոր մարդիկ` տարբեր ազգություններից օգնություն են ստացել, մինչդեռ հոդվածից տպավորվում ես, թե օգնություն են ստացել միայն Եղիազարյան եւ Աշրաֆյան ազգանունը կրողները: Սաքունցի շահագրգռությունը բացահայտվում է նաեւ այն փաստով, որ նա հրապարակայնորեն ցուցումներ է տալիս նախաքննական մարմնին` դադարեցնելու համայնքի ղեկավարի լիազորությունները:

Այնպես որ, Լեռնապատ համայնքի մի քանի անգրագետ ու բանսարկու բնակիչների զրպարտանքներով սնվող Սաքունցը փորձում է ազդել նախաքննության ընթացքի վրա` ԶԼՄ-ների միջոցով սադրանքների ենթարկելով նախաքննական մարմնին եւ այլ պաշտոնյաների:

Լեռնապատի գյուղապետ` Վ.Եղիազարյան

Աղբյուրը` http://www.zhamanak.com/article/15887/


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը