Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

«Զրպարտիչներին, գուցե նաեւ ձեզ հրավիրեմ պատասխանատվության»


a-78i9Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանը կարծում է, որ մեր հոդվածներից նախաքննական մարմինը ճնշվում է:

Մեզ հետ զրույցում նա ասաց. «...ԶԼՄ-ների միջոցով ազդել նախաքննության վրա, կարծում եմ, տեղին չէ: Մարդիկ գրել են բողոքներ, ասենք, գրում են` Աշոտ Միտիչյանը ստացել է օգնություն: Սա բացահայտ զրպարտություն է: Աշոտ Միտիչյանը, կա գրավոր հայտարարություն, որ երբեւէ գյուղապետարանից օգնություն չի ստացել: Կամ, ասենք, դուք գրում եք այդ այլանդակ վերնագրով հոդվածը` «Վանոն ուզողին տվել ա...» (պարոն գյուղապետին խնդրեցինք` կեղտոտ մտքով չհասկանալ, խոսքը` օգնություն տված փողերի մասին է.- Է.Մ.):

...Օգնություն ես չեմ տալիս, գյուղապետը օգնություն տվող չի, համայնքի սեփականությունը տնօրինում է համայնքի ավագանին, փողը համարվում է համայնքի սեփականությունը: Ավագանին գյուղապետին ներկայացրած դիմումների հիման վրա, քննարկում է առանձին-առանձին, կայացնում է որոշումներ, դրանք առաքվում են մարզպետարան, որն իրականացնում է վարչական վերահսկողություն: Գյուղապետը պարտավոր է կատարել ավագանու որոշումները, եթե դրանք չեն հակասում ՏԻՄ եւ այլ օրենքներին: Օրինականությունը ստուգում է մարզպետարանի իրավաբանը: Եթե հակասում են այլ օրենքների, անմիջապես մարզպետարանի գրությամբ որոշումը հետ է գալիս, եւ իմ տասը տարվա պրակտիկայում այդպիսի մի որոշում է եղել: Ոչ, զրպարտիչից, բանսարկուից վախենալու բան չունեմ: Ընդամենը 30-40 հոգի են, նրանց կազմակերպիչն էլ Կամսար Թամարյանն է կամ նրա եղբայր Սամվել Թամարյանը...»: Թե ինչի հետ է կապված այդ լարվածությունը` պարոն Եղիազարյանը պատասխանեց. Թամարյանն ապօրինի զբաղեցրած տարածք ունի, ինչը քրեորեն պատժելի արարք է, եւ որպեսզի այդ կառույցը գյուղապետարանը չքանդի, իր դեմ թիմ են ձեւավորել: Ինչ վերաբերում է մնացածներին, ապա «Ղարիբ Միտիչյանը, մինչեւ գյուղապետարանի շենքը կառուցելը, գյուղապետարանում աշխատել է որպես պահակ, պաշտոնապես հայտարարում եմ` կատարելով գողություններ այստեղից»: Հարցին, թե կա՞ նման քրեական գործ, ասաց` ոչ, եւ հորդորեց. «Փոխարենը գնացեք հարցրեք, թե որտեղից է կառուցել տղայի տունը, եւ պահանջել դրա փաստաթղթերը»: Ի դեպ, Միտիչյանն ասում էր, որ այդ տան փաստաթղթերը գյուղապետը պահել ու չի տալիս: Նաեւ հաստատեց փաստը, որ իր ձեռքի տակ կա վարչական ակտ` Ղարիբ Միտիչյանի կողմից պետությանը 40.000 դրամ վնաս պատճառելու եւ գումար պահանջելու մասին: Հարցին, թե ինչպե՞ս է լինում, որ կարիքավորները դիմում են գյուղապետարան, բայց օգնություն չեն ստանում, իսկ իր հարազատներն ու բարեկամները նույնիսկ մի քանի անգամ են ստանում եւ մեծ գումարներով, գյուղապետն ասաց, որ լավ կլիներ` այդ մարդիկ բողոք գրելու փոխարեն, մի սիրուն դիմում գրեին: Ասաց, որ նաեւ համայնքի բնակիչների տոհմածառերն է կազմում եւ գիտի, թե ով ումից քանի պորտ է հեռու` հետագայում գիրք հրատարակելու համար: «Աշրաֆյանին դնենք մի կողմ. շահարկում են, թե բոլոր Եղիազարյաններն օգնություն են ստացել: Իսկ ինչի պիտի չստանան», - հարցրեց գյուղապետը եւ նշեց, որ համայնքի բնակիչները` անկախ ազգությունից, սեռից, տարիքից հավասար են իրենց համար: Խտրականություն չեն դնում` Սահմանադրությանը համապատասխան: Եթե դիմում գրողն իր կամ մի ուրիշ պաշտոնյայի բարեկամն է` ինչպես կարող է այդ դիմումը չմակագրել եւ չդնել ավագանու քննարկմանը, որն էլ որոշում է կայացնում: «Գործել եմ օրենքի շրջանակներում», - պնդեց գյուղապետը` ավելացնելով, որ օգնություն ստացողը օրդերում, իր ձեռքով գրում է` ստացա 50.000 դրամ ու ստորագրում, գրում իր անձնագրի համարը: «Հիմա դուք գրում եք` «Մեռած մարդիկ օգնություն են ստացել», մեռած մարդու անձնագրրի համարը ո՞նց պետք ա օրդերում լրացվի, ով պետք ա նրա փոխարեն գրի», - հարցրեց զրուցակիցս: Բացատրեցի, որ դա անլուծելի խնդիր չէ. պարոն Եղիազարյանը մոռացել է, որ ընտրությունների ժամանակ լիքը մեռած մարդիկ «եկել, քվեարկել, անձնագրի տվյալներն էլ լրացրել ու գնացել էին»: Պատասխանս նրան դուր չեկավ, եւ նա հակադարձեց. «Ուրեմն, ձեր կարծիքով, մենք այստեղ նստած` կեղծիքներով ենք զբաղվա՞ծ... Դա հնարավոր չէ. ավագանին հո հիմա՞ր չի` մեռած մարդուն օգնություն տա... Ես հո հիմա՞ր չեմ` մեռած մարդուն գերեզմանից հանեմ, բերեմ ստեղ օգնություն տամ»: Ասում են, որ ցանկացել եք վաճառել գյուղի երեխաներին դպրոց տանելու համար նվեր ստացված ավտոբուսը, բայց չեք հասցրել: «Ոչ թե չեմ հասցրել, այլ բարեբախտաբար գնորդ չի հայտնվել, հակառակ դեպքում պիտի վաճառեի: Դա ոչ թե իմ ցանկությունն էր, այլ երկու տարի ավտոբուսը չէր շահագործվում` ավտոբուսի վարորդ չլինելու պատճառով... Այժմ ավտոբուսը վերանորոգված է (ըստ գյուղապետի` չշահագործելուց փչացել էր.- Է.Մ.), սարքին վիճակում է, մարտից սկսած աշխատում է... Ինչ վերաբերում է ծախելուն, ոչ միայն ավտոբուսն էր որոշվել` վաճառել, այլ նաեւ համայնքի այն գույքը, որի պահպանության խնդիր կա», - ասաց գյուղապետը:

Հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է համայնքը հետաքրքրություն տածում իրենց համար ձեռք բերված բիլիարդի, թենիսի սեղանի, հանրային նշանակության «դվուխսպալնի» մահճակալների հանդեպ, ինչի՞ համար է այն նախատեսված. ում տուն չթողնեն` գալու է այդտե՞ղ քնի: «Դվուխսպալնի չի, երկու փոքր մահճակալ ա», - ասաց գյուղապետը` նշելով, որ դրանք կարող են ծառայել, ասենք, ստուգման եկող հյուրերի համար: Գյուղացիներն ասացին, որ բիլիարդ խաղալն արժե 1500 դրամ, եւ որ դա գյուղապետի որդու բիզնեսն է. «Բացահայտ սուտ է: Դուռը բաց` երեխեքը մտնում խաղում են: Այժմ փակված է դուռը, կի չկա, մի ամիս ենք շահագործել: Իմ տղան մի օր ընկերների հետ եկավ, խաղացին, կին ջարդեցին, հիմա ամեն խաղացող 100 դրամ հավաքում են, որ գնան կի առնեն: Հետո տեսա ընդեղ ծխում, բան են անում, արգելեցի... Կարող եմ կիերը վերանորոգել, բերել, բայց հիմա, քանի որ շանտաժներ կան, փակել եմ եւ նաեւ հավանաբար այսպիսի մտադրություն ունեմ` կնվիրեմ, ավագանու որոշմամբ, Ղարաբաղի ինչ-որ համայնքի կամ ուղղակի կօտարեմ, կվաճառեմ»: Ի դեպ, մեր այցելության պահին դուռը փակ էր, իսկ գյուղապետարանում թենիս ու բիլիարդ խաղացող որեւէ երիտասարդ չկար:

Ինչ վերաբերում է գյուղապետարանի վրա տեղադրված տեսագրող սարքերին, ապա գյուղապետը դա տեղադրել է որպես պահակների փոխարինիչ` իրազեկվելու համար, թե ինչ է կատարվում գյուղապետարանի երկու հարկերում, քանի որ նախկինում համակարգիչ են հափշտակել: Համայնքի բյուջեն 30-40 միլիոն է, եւ դրա մի մասը պետբյուջեից տրամադրվող դոտացիաներ են, իսկ մյուս մասը գոյանում է հողի հարկից, համայնքի գույքի օտարումներից:

Վերջում սպառնալիքի ակնարկներ ուղղելով բոլոր նրանց, ում պատճառով նախաքննական մարմինը հետաքրքրություն է դրսեւորել իր նկատմամբ, գյուղապետը նշեց. «...Ես ուղղակի սպասում եմ էս նախաքննությունն ավարտվի, էս մարդիկ իմանան, որ ես հանցագործ չեմ, հետո նոր սկսեմ այդ գործողությունները կատարեմ (տուգանելով կամ ինչ-որ բան քանդելով` պատժել)»: Հարցին, թե նախաքննական մարմինը ձեզ զեկուցո՞ւմ է, թե ում նկատմամբ պատժիչ ինչ գործողություններ է ձեռնարկում, ասաց. «Ես դիմել եմ ե՛ւ գլխավոր դատախազություն, ե՛ւ մարզի դատախազին, որ էս բողոքների մեջ հնչում են զրպարտություններ, եւ ես պահանջում եմ այդ մարդկանց զրպարտության, սուտ մատնության համար պատասխանատվության ենթարկել... Բողոքում են` թե գյուղապետը օրը ցերեկով բացահայտ կաշառք է վերցնում (գազ քաշելու համար): Հիմա դա զրպարտությո՞ւն է, թե՞ ոչ: Սրա համար քրեական օրենսգրքում պատիժ է նախատեսվում: Հիմա երբ որ այս ամեն ինչը կանցնի` նրանց, գուցե նաեւ Ձեզ` թերթի զրպարտությունների համար, կհրավիրեմ դատարան, պատասխանատվության»:

Հ.Գ. Կարծում ենք` պարոն Եղիազարյանը դատախազությանը մոռացել է, քանի որ դատախազությունում է երեք հոդվածով քրգործ հարուցվել եւ տեղեկությունը տարածվել, ուստի նրանցից պետք է սկսել, որ բնակիչների բողոքների մեջ որոշակի ճշմարտություն են տեսել եւ քրգործի հարուցումն ի սկզբանե չեն մերժել:

Աղբյուրը` http://www.zhamanak.com/article/15889/


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը