Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Հիմնական վտանգը Տոնոյանն է


.236.Ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած  Վահան Խալաֆյանի գործով երեկվա  դատական նիստին ներկա էր  նաև Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի  Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր  Սաքունցը, ով պատասխանեց մեր  հարցերին:
 
Վերջին երկու դատական նիստերում  Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը տվեց ցուցմունքներ, որոնք նախաքննության ընթացքում չէին հնչել: Ինչով եք բացատրում այս հանգամանքը:
 
Աշոտ Հարությունյանն այսօր այնպիսի դրվագներ մանրամասն  նկարագրեց, սկսած աթոռների խառը վիճակից, դմբդմբոցից, Խալաֆյանին պահվող սենյակ մտնելիս, ոստիկանության բաժնից իր բացակայության մասին և Տոնոյանի այդ սենյակում գտնվելու փաստից: Սրանք մանրամասներ են, որոնք հաստատում է այն վարկածը, որ մենք ունեցել ենք ի սկզբանե, որ ինքնասպանություն տեղի չի ունեցել: Այսինքն տեղի են ունեցել բռնություններ և դրա հետ մեկտեղ առկա է  սպանության հանգանանքը:
 
Թե ինչով էր պայմանավորված այն հանգամանքը, որ Աշոտ Հարությունյանը նախաքննության ընթացքում նման ցուցմունքներ չի տվել պայմանավորված է նրանով, որ այնուամենայնիվ ոստիկանության համակարգի աշխատող է և չի պատկերացրել, որ իրեն կդարձնեն քավության նոխազ: Տեսնելով, որ իրեն դարձնում են քավության նոխազ և արդեն կորցնելու բան չունի, նա ընտրել է իր պաշտպանական  ռազմավարությունը:
 
Հնարավոր համարում եք, որ Ձեր նշած պաշտպանական ռազմավարությունը նպաստի Ոստիկանության Չարենցավանի բաժնում տեղի ունեցած հանցագործության բացահայտմանը:
 
Դատարանում մենք տեսնում ենք, որ ի հայտ են գալիս հանցագործությունը բացահայտելու նոր հանգամանքներ, իսկ մեր կասկածները, որ նախաքննությունը գնում է կոծկելու ուղղությամբ, ամրապնդվում է: Այսինքն, Աշոտ Հարությունյանի ասածները հակասության մեջ չեն գտնվում այն ամեն ինչի հետ, որի մասին մենք ունենք տարբեր հարցադրումներ:
 
Այս պահին էլի Աշոտ Հարությունյանը խուսափում է խոսել փոխոստիկանապետ Սամվել Տոնոյանի մասին: Տոնոյանը, ըստ էության, շատ մեծ ազդեցություն ունի: Կոնկրետ գողության մեջ մեղադրվող Դավիթ Գյուլումյանի գործերով մենք տեղեկություններ ունենք, որ նա կարող է քրեակատարողական հիմնարկի վրայով էլ անցնել և ճնշումներ գործադրել: Եվ այսպիսի հանգամանքներում Աշոտ Հարությունյանի համար ինքնապաշտպանության  պահը գալիս է, որ ասի ճշմարտությունը, բայց էլի լրիվ չի ասում:
 
Ինչն է նրան խանգարում:
 
Միանշանակ է, որ Աշոտ Հարությունյանը հստակ գիտակցում է, որ ցուցմունքներ տալով Տոնոյանի դեմ` ինքը մեծ ռիսկի է գնում և ինքը միայնակ է մնում: Նա գիտակցում է, որ այն ամեն ինչը, որ նա հիմա ասում է,  իր համար որոշակի վտանգներ է պարունակում: Այսինքն, կյանքի վտանգի հետ կապված հարցեր կան: Վտագն ումից որ ակնկալում է, հենց Տոնոյանից է, ուրիշ մեկից նրան վտանգ չի սպասվում: Օպերները Աշոտ Հարությունյանին չեն կարող սպառնալ: Հիմնական վտանգը Տոնոյանն է, ով հովանավորվում է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից, հովանավորվում է իրավապահ համակարգի կողմից, հատուկ քննչական ծառայության կողմից, դատախազության կողմից: Ստացվում է, որ Աշոտ Հարությունյանը խուսափում է այն մարդու մասին ճշմարտությունը ասել, որն իրապես սպառնալիք է:
 
Սակայն, այս դատական նիստից  հետո, եթե Աշոտ Հարությունյանի հետ ինչ որ բան պատահի, ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ալիկ Սարգսյանի վրա:
 
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նկատմամբ անհապաղ քրեական գործ պետք է հարուցվի, Հատուկ քննչական ծառայության քննիչների նկատմամբ նույնպես: Քրեական գործ պետք է հարուցվի նաև վերահսկող դատախազների նկատմամբ` կեղծ քննություն կատարելու և իրական փաստերը կեղծելու համար: Նրանց, առնվազն, պետք է հեռացնել աշխատանքից և քրեական գործ հարուցել:
 
Դատավորն ակնահյտորեն ճնշում էր գործադրում Աշոտ Հարությունյանի վրա` սահմանափակում և ոչ տեղին դիտողություններով ընդհատում նրա խոսքը` թույլ չտալով ավելին ասել: Տպավորություն չունեք, որ հակառակ դեպքում, չի բացառվում, լիարժեք ցուցմունք տար:  
 
Չեմ կարծում, եթե ասելու լիներ, ամեն դեպքում կասեր:
 
Աղբյուրը` http://www.lragir.am/armsrc/country37946.html
Հարցազրուցը` Ժաննա Ալեքսանյանի 


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը