Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը վերացվեց
Մարդու իրավունքների պաշտպանություն Ընտրական իրավունքներ Արդար դատաքննության իրավունք
/2010-Օգոստոս-28/
2010 թ. օգոստոսի 28-ին ՀՀ վճռաբեկ դատարանը վերացրեց ՀՀ վերաքննիչ դատարանի՝ կամայականորեն ստեղծած դատական պաշտպանություն ստանալու արգելքը՝ վերացնելով ՀՀ վերաքննիչ դատարանի բողոքն առանց քննության թողնելու որոշումը, գործը ուղարկվել է նույն դատարան՝ նոր կազմով քննության:
2010 թ. հունվարի 13-ին կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 2010 թ. հունվարի 10-ին ԱԺ պատգամավոր լրացուցիչ ընտրությունների ժամանակ թիվ 10/14 եւ 10/15 ընտրատեղամասերում անօրինական գործողությունների մասին: Ներկայացված հաղորդումը ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են կազմակերպության անդամները: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կողմից քննության ավարտից հետո կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում՝ հանցագործության բացակայության հիմքով: Կազմակերպությունը, չստանալով վերը նշված որոշումը, բազմաթիվ բողոքներ եւ նամակներ է ներկայացրել որոշումը՝ հանցագործության մասին հաղորդումը ներկայացնող անձին տրամադրելու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կազմակերպության դիմումները մերժվել են այն պատճառաբանությամբ, որ որ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործը հարուցվել է, ոչ թե ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա, այլ կազմակերպության ղեկավարի հաղորդած նյութերի ԶԼՄ-ների կողմից հրապարակումների հիման վրա: 2010 թ. ապրիլի 12-ին դիմում է ներկայացվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործությունը վերացնելու, քրեական գործ հարուցելու եւ քրեական հետապնդումները դադարեցնելու պահանջի մասին: 2010 թ. ապրիլի 18-ին Կենտրոն եւ Նորք մարաշ իրավասության դատարանի կողմից մերժվել է կազմակերպության դիմումը, որի կապակցությամբ կազմակերպությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ դատարանը սույն գործի վարույթ չընդունելը պարզաբանում է՝ կազմակերպության կողմից ներկայացված բողոքը եղել է ժամկետանց:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների