Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Դա ինքնասպանություն չէր
Մարդու իրավունքների պաշտպանություն Խոշտանգումներ Արդար դատաքննության իրավունք Ոստիկանություն
/2010-Օգոստոս-28/
Ինչպեսև նախորդ, այնպես էլ այսօրվա դատական նիստում Հարությունյանը պնդեց ու հիմնավորեց, որ տեղի ունեցածը ինքնասպանություն չէ. «Ինքնասպանության գնացողը իրեն դանակով հարվածելուց առաջ շորը չէր բարձրացնի, երկու հատ իրեն չէր քաշի, երկու հատ իրեն չէր խփի` մեկը 3, մյուսը` 12 սմ խորությամբ: Այն վնասվածքները, որ առաջացել էին Խալաֆյանի մարմնի վրա, ինքն անձամբ չէր կարողանա անել: Ու ոչ մեկ դրան ուշադրություն չի ուզում դարձնել», դիմելով դատավարության կողմերին հայտարարեց Հարությունյանը: Նա դատարանում պատմեց, որ Մորիս Հայրապետյանը թաքցնում է Վահան Խալաֆյանին իրական ծեծողներին և գործարքի գնալով նախաքննական մարմնի հետ չի նշում դեպքի իրական հանգամանքները: Պնդեց նաև, որ օպեր լիազորը սուտ ցուցմունքներ է տվել իր դեմ: Հիշեցնենք, որ Մորիս Հայրապետյանի ցուցմունքների հիման վրա է մեղադրանք առաջադրվել Աշոտ Հարությունյանին: Մեղադրող կողմի հարցին, թե ինչու պիտի Մորիս Հայրապետյանը սուտ ցուցմունք տար, Աշոտ Հարությունյանը պատասխանեց.– «Ինքը դրանով կոծկել է այն հանգամանքը, որ ինքը իր գործողություններով մահ է պատճառել Վահան Խալաֆյանին: Ես ասում եմ` անզգուշությամբ մահ է պատճառել ոստիկանը քաղաքացուն իր անփույթ գործողությունների հետեւանքով»: Նրա խոսքով, դեպքից անմիջապես հետո Մորիս Հայրապետյանը իրեն պատմել է, որ երբ Խալաֆյանը վերցրել է դանակը ինքը փորձել է կանխել նրա գործողությունները, դանակը խլելու ընթացքում քաշքշուկ է առաջացել և դանակը մտել է նրա որովայնը: «Եթե 12 սմ խորությամբ մարդն իրեն խփի` դրա համար ուժ է պետք, իսկ այդ ուժը գործադրելու համար, առնվազն դանակի վրա պետք է հայտնաբերվեն մատնահետքեր, սակայն դանակի վրա մատնահետքեր չկան», դատարանի ուշադրությունը այս հանգամանքի վրա հրավիրեց Հարությունյանը, ով նախորդ նիստում հայտարարել էր, որ ներս մտնելով սենյակ դանակը տեսել էր Մորիս Հայրապետյանի ձեռքին. «Սրանով խփեց», դանակը ձեռքին ասել էր Հայրապետյանը քրեականի պետին: Հարությունյանը մեղադրող կողմի ուշադրությունը հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ ինքնասպանության դեպքում դանակի վրա պետք է անպայման մնային Խալաֆյանի մատնահետքերը: «Դանակի վրա ոչ մի պիտանի մատնահետք չկա: Նաեւ այս հանգամանքը ահագին լույս կսփռեր այնտեղ կատարված իրականությունը բացահայտելու գործում», - ասաց նա: Փաստաբան Սեդա Սաֆարյանը իր պաշտպանյալին խնդրեց բացատրել այն հանգամանքը, թե ինչու այս գործով մեղադրվող մյուս ոստիկանները դատարանում ցուցմունքներ տալիս չեն ներկայացրել Խալաֆյանի մահվան իրական հանգամանքները, շրջանցել են նաև այն հանգամանքը, որ մահվան սենյակ է մտել փսխոստիկանապետ Սամվել Տոնոյանը: «Ինչպես Տոնոյանի, այնպես էլ Համլետ Դավթյանի մտնելը այդ սենյակ, կարծես ոչ մեկը չի ուզում տեսնել և ես չեմ հասկանում, բերում ու կապում են հենց Աշոտ Հարությունյանի հետ: Ես այստեղ միտում եմ տեսնում: Դրանով բերում, ինչ որ մարդկանց մեղքը բարդում են ինձ վրա», հայտարարեց Հարությունյանը: Նա աsում է, որ Էջմիածնից բաժին է վերադարձել ժամը 16:00-ին և հենց Տոնոյանն իր ցուցմունքում նշել էր, որ Աշոտ Հարությունյանը բաժին է վերադարձել իրենից տաս րոպե հետո: «Այդ ինչպես եղավ, որ որևէ մեկը չտեսավ Տոնոյանի սենյակ մտնելը», հարցնում էր քրեականի պետը: Տոնոյանը նաև դատարանում տված իր ցուցմունքում նշել էր, թե Վահան Խալաֆյանի սենյակ ինքը մտել էր առավոտյան, սակայն Աշոտ Հարությունյանն այսօր դատարանում պնդեց, որ փոխոստիկանապետը այդ սենյակում գտնվել է ժամը 16:30-ից հետո և ոչ առավոտյան: Սեդա Սաֆարյանը արձանագրեց, որ տեղի ունեցածը կատարվել է իր պաշտպանյալի բացակայության ժամանակ, սենյակից դուրս գալուց շուրջ 40 րոպե հետո և հարց ուղղեց Հարությունյանին, որեւէ մեկը կարող էր այդ ընթացքում բռնություն կիրառել Խալաֆյանի նկատմամբ: «Կոնկրետ բան ես չեմ կարող նշել... Ես դմբդմբոց լսեցի, դմբդմբոցը լսեցի մինչ աղմուկը, երբ մտա աշխատասենյակ, աթոռները խառնված էին, ընկած էր գետնին մի աթոռ: Սա վկայում է այն մասին, որ այդտեղ քաշքշուկ է եղել, այդտեղ պայքար է եղել ու ոչ մեկը չի ուզում պատմի այդ մասին», ձայնը բարձրացնելով իր տեսածի մասին պատմում էր քրեականի պետը: Մինչ սենյակ մտնելը նաև ձայն է լսել «էս ինչ արեցիր»: Հարությունյանը նաև նկարագրեց պահարանը, որտեղից հանվել է դանակը: Այն առանց բռնակի է, պետք էր վերևից բացել, դանակը գդալների հետ միասին գտնվել է բանկայի մեջ, ինչը հանելու համար ժամանակ է պահանջվել: Աշոտ Հարությունյանը դատարանում հայտարարեց նաև, որ նույնպիսի գործարքի մեջ են մտել նաեւ իր դեմ ցուցմունք տված մյուս ոստիկանները: Նրա խոսքով, Հատուկ քննչական ծառայությունը «ուղղակի ճնշում է գործադրել» ամբաստանյալներ Գարիկ Դավթյանի եւ Գագիկ Ղազարյանի վրա, որ «եթե սենց չանեք, դուք էլ կկալանավորվեք»: Չարենցավանի ոստիկանության քրեական բաժանմունքի նախկին պետը հայտարարեց, թե իրականությունը թաքցնելու նպատակով Հատուկ քննչական ծառայությունը փորձել է գործարքի մեջ մտնել նաեւ իր հետ` առաջարկելով ցուցմունք տալ իր ղեկավարների դեմ: «Ես պարզ ասեմ` նման առաջարկ եղել է, որ` արի քո պետերի վրա դու էլ գրիր, տեսնենք ինչ ենք անում, - պատմեց Հարությունյանը. - Եթե ես արած լինեի ինչ-որ մի բան, մեխանիկորեն ես կընդունեի, որպեսզի այս պատժից շուտ պրծնեմ: Ես ոչ մի բան չեմ արել, ես պատրաստ եմ 20 տարի դատվել, բայց որևէ բան չեմ արել, որ իմ արարքի հետևանքով Վահան Խալաֆյանը այսպես կոչված ինքնասպանության չէր դիմելու»: Աշոտ Հարությունյանն այսօր դատարանում բազմիցս պնդեց, որ ինքը Խալաֆյանին չի ծեծել, սակայն այդպես էլ չասաց, թե ով կարող էր բռնության ենթարկել նրան, ինչն արդեն իսկ արձանագրված է դատաբժշկական փորձաքննությամբ: Դատաքննության ընթացքում այսօր արձանագրվեց նաև, որ սենյակը, որտեղ պահվել է Խալաֆյանը, մուտք է գործել փոխոստիկանապետ Սամվել Տոնոյանը, բայց ոչ ավելին: Մեղադրվող մյուս ոստիկանները, փաստորեն, խուսափել էին անգամ դատարանում այս մասին ցուցմունք տալ: Փոխոստիկանապետի հետ կապված տարբեր հարցադրումներ հնչեցին դատարանում, անգամ լրացուցիչ հարցաքննության կանչելու միջնորդություն եղավ, սակայն դատարանը առանց քննության թողեց այս միջնորդությունը: «Մարդուս փողերը կերար, էրեխուս արյունը խմեցիր», վկա Սամվել Տոնոյանին այսպես էր դատարանում դիմավորել Վահան Խալաֆյանի մայրը` Անահիտ Խալաֆյանը: Աղբյուրը՝ http://www.lragir.am/armsrc/country37943.html Ժաննա Ալեքսանյան
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների