Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Սպան «թզբեխը» ձեռքին չի մահացել, այլ` սերժանտին գրկած
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինծառայողների իրավունքներ Զինված ուժեր
/2010-Օգոստոս-28/
Հուլիսի 28-ին ԼՂՀ Մարտունու զորամասերից մեկում սպանված, դասակի հրամանատար Վարդգես Թադեւոսյանի երեք փոքրիկներն այլեւս չեն տեսնի հորը, բայց նրանք դեռ չգիտեն այդ մասին: Վարդգեսի ծնողները, կինը, պապիկը` արցունքն աչքերին ու հեծկլտոցը ատամների արանքում սեղմած փորձում են նրանց հեռու պահել այդ գույժից` չխաթարելու համար նրանց անհոգ մանկությունը: Ուզում են, որ նրանք հորը հիշեն այնպիսին, ինչպիսին միշտ եղել է` հոգատար հայր, ուժեղ զինվոր: Համենայնդեպս, երեխաներից մեծի` դեռ նոր դպրոց հաճախող Արարատի հուշերում նա այդպես էր մնացել... Եվ որքան էլ դժվար է, մենք` Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ համարձակվեցինք այցելել որդեկորույս ծնողներին: Թեեւ Վարդգեսի հարազատներն այնքան էլ չէին ցանկանում մեզ հետ զրուցել, սակայն խնդրեցինք նրանց գոնե Վարդգեսի մասին պատմել: Ավագ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանը, մինչ զորամասի սպա դառնալը, 2 տարի սովորել էր Մոնթե Մելքոնյան վարժարանում, 4 տարի` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, 7 տարի ծառայել էր ԼՂՀ զորամասերում, որից 5-ը` «Եղնիկներում», 2-ը` Մարտունիում: Լավ ծառայության համար ԼՂՀ իշխանությունների կողմից պարգեւատրվել էր ադմիրալ Իսակովի անվան հուշամեդալով: Նրան նույնիսկ առաջարկել էին տեղափոխվել Հայաստան ու այստեղի զորամասերում շարունակել ծառայությունը, սակայն նա մերժել էր այդ առաջարկը: Ծնողներն ասում են, որ գոհ է եղել ծառայությունից եւ նրան ծառայողական բնակարան են հատկացրել ԼՂՀ-ում, որտեղ բնակվել է կնոջ ու երեխաների հետ: Հոր պատմելով` ամեն օր խոսել են տղայի հետ, օրը` 4-5 անգամ, տարին երկու անգամ գնացել տեսել են նրան, եւ Վարդգեսը որեւէ հարցում չի տրտնջացել, բայց ազատամարտիկ հայրը միշտ զգուշացրել է` «ուշադիր եղի, զգույշ եղի»: Որդին հարազատներին ասել է, որ իրենց դասակին նախատեսվածից 5 օր շուտ` հուլիսի 23-ին են հանել դիրքեր. «տրիվոգայա եղել, թե ուչենիա` չգիտենք»` ասում են հարազատները` ավելացնելով, որ քննիչի ներկայացմամբ` Վարդգեսն իր պատասխանատվության տակ գտնվող դիրքերից մեկից իջել է գետնատնակ, որ գնա մյուս «պոստ», բայց հենց այդ ժամանակ` մոտավորապես 17.30-ին էլ եղել է դեպքը: Վարդգեսը հոր` Արարատի հետ վերջին անգամ խոսել է հուլիսի 28-ին, մոտավորապես ժամը 13-ին: Արտառոց որեւէ բան չի լսել որդուց, ամեն ինչ նորմալ է եղել: Հարազատները չխորացան դեպքի մանրամասների մեջ ու ասացին, որ նախաքննական մարմնի ասածին չհավատալու հիմքեր չունեն, թեեւ մի բան, այնուամենայնիվ, զարմացնում է նրանց. Վարդգեսը զինվորների եւ նույնիսկ Կարոյի հետ լավ հարաբերություններ է ունեցել: Նա չի հավատում, որ իր որդին «թզբեխով» ու ոչ պատշաճ վիճակով է եղել, ինչպես փորձում են լրատվամիջոցներով ներկայացնել իր որդուն: Մայրը` տիկին Անահիտը, ով ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, ասաց, որ իր որդին սերժանտին գրկած վիճակում է մահացել` ձեռքը նրա գլխի տակ: Դեպքի մասին զորամասի հրամանատարությանը տեղեկացնողը հենակետի տղաներից մեկն է եղել: Վարդգեսի կնոջը` Սյուզաննային ամուսնու վիրավորվելու մասին ասել են հուլիսի 28-ին, ժամը 21.10-ի սահմաններում: Այդ օրը նրան` երեխաների հետ տարել են մորեղբոր տուն` Ճարտար, որտեղից էլ վերադարձել է Երեւան եւ այստեղ իմացել ամուսնու սպանության մասին: Վարդգեսի դին Երեւան են բերել ծածկոցով փաթաթված, հագին` շապիկ: Դիահերձմանը ներկա է եղել նաեւ Վարդգեսի հորեղբոր որդին: Հարազատներն ասում են, որ մարմնի վրա նա չի տեսել բռնության հետքեր, բայց եղել են հրազենային մոտ 20 կրակոցի հետքեր: Մահվան մասին տեղեկանքում նշված էր` «կրծքավանդակի, որովայնի, աջ վերին վերջույթի գնդակային միջանցիկ կույր բազմաթիվ վիրավորումներ»: Վարդգես Թադեւոսյանն արդեն չկա, եւ նրա հարազատները չգիտեն, թե ինչպես են լուծելու կերակրողից զրկված ընտանիքի, առանց այն էլ սոցիալապես անապահով վիճակում գոյատեւող երեք փոքրիկների սոցիալական կարիքները: Վարդգեսի հայրը` Արարատ Թադեւոսյանը եւս այս պետության, հայի տեսակը պահպանելու համար է արյուն թափել. Արցախյան ազատամարտում, Հատուկ գնդի հետ միասին նա մասնակեցել է Օմարի լեռնանցքի պաշտպանության մարտերին: Թադեւոսյանների ընտանիքին հրաժեշտ տալուց առաջ հարցրինք Վարդգեսի որդուն` փոքրիկ Արարատին` երբ մեծանաս, ի՞նչ ես դառնալու, նա պատասխանեց` «զինվոր»: Նա չգիտեր, որ այս պետությունն իր պապիկի ու հոր պես նվիրյալ զինվորին պահել, պահպանել ու գնահատել չգիտի: Այս պետության իշխանավորն իր զինվորին միայն ստորացնում, խոշտանգում, սպանում է, իսկ նրա զավակին որբացնում, դա է պատճառը, որ Արարատը հայրիկին այլեւս չի տեսնելու... Աղբյուրը՝ http://www.zhamanak.com/article/15855/
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների