Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Անընդունելի ինքնասպանություն
Մարդու իրավունքների պաշտպանություն Խոշտանգումներ Արդար դատաքննության իրավունք Ոստիկանություն
/2010-Օգոստոս-21/
Ինչպես դատական նախորդ նիստում, այնպես էլ օգոստոսի 20-ին Չարենցավանի ոստիկանության քրեական բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, ով երեկ դատարանում ցուցմունք տվեց, իր խոսքում նորից կրկնեց «այսպես կոչված ինքնասպանություն» ձևակերպումը:
Ավելին, նա դատարանում հայտարարեց, որ իր համար անընդունելի է Խալաֆյանի մահվան փաստը որպես ինքնասպանություն ներկայացնելը: «Ես ձեզ պարզ ասում եմ, որ ես չեմ ընդունում, իմ մեջ չի տեղավորվում հանգամանքը, որ մի մարդ կարող է վեր կենալ, դանակը վերցնել, շորերը բարձրացրացնել, դանակով երկու հատ քերձվածք անել, երկու անգամ հարվածել որովայնին, որից մեկը 12սմ, մյուսը` 3սմ խորությամբ: Դա իմ մեջ ընդհանրապես չի տեղավորվում, դա ես չեմ ընդունում, այսպես կոչված, ձևակերպված ինքնասպանությունը», հայտարարեց քրեականի պետը: Իր ցուցմունքի սկզբում Աշոտ Հարությունյանը ներկայացրեց իր և մյուս ամբաստանյալներից օպեր լիազոր Մորիս Հայրապետյանի միջև առկա ծառայողական բարդ հարաբերությունները և նրանց միջև մշտապես առկաև լարվածությունը: Նաև խոստովանեց, որ չնայած հարաբերությունների լարվածությանը դեպքից հետո պայմանավորվել են այլ կերպ ներկայացնել տեղի ունեցած, ինչի համար, ասաց, որ զղջում է: Ապրիլի 23-ին ձերբակալվել ապա կալանավորվել է Մորիս Հայրապետյանը այն նույն հոդվածով, ինչով հիմա մեղադրվում է ինքը` Աշոտ Հարությունյանը, սակայն կարճ ժամանակ անց Մորիս Հայրապետյանն ազատ է արձակվել և վերջինիս ցուցմունքների հիման վրա իր դեմ է քրեական գործը հարուցվել` Խալաֆյանի մարմնի վրա հայտնաբերված բռնության հետքերի հիման վրա: Հարությունյանի խոսքով մինչ իրեն կալանավրելը քննիչ Թորոսյանը նրան հարցրել է բռնության հետքերի մասին: Հարությունյանն ասել է, թե տեղյակ է, սակայն քննիչը նրա ուշադրությունը հրավիրել է արտաքին զննությամբ Խալաֆյանի ոտքերի վրա հայտնաբերված վնասվածքները`քերձվածքների տեսքով: «Ես ասացի, որ տեղյակ չեմ և պատկերացում էլ չունեմ»: Նկատի ունենալով այս ամենը Հարությունյանն ասում է, որ ինքը դիմում է գրել քննությունը վարող քննիչին` խնդրելով պարզաբանել, որ դատաբժշկական եզրակացության մեջ նշված «Խալաֆյանը վնասվածքները ստացել է մահվանից ոչ շատ ժամանակ առաջ ինչ կատեգորիա է և ինչ կարող է նշանակել»:: Ի վերջո, քրեականի պետը գիտակցել է, որ գլխավոր դատախազությունից կոնկրետ պատվեր կա իր դեմ «Որ քրեականի պետը պետք է դատվի որպես քրականի պետ և ոչ թե որպես Աշոտ Հարությունյան, պլանկա են բարձրացնում մարդիկ: Նկատի ունենալով, որ պատվեր կա, ես որոշեցի այստեղ իմ նշած հանգամանքները չնշել, պարզ գիտակցում էի, որ դեմն առնելու են, որովհետև սա շոու է, ուրիշ ոչինչ»: Հարությունյանն ասում է, որ ինքը հաշվի է առել այն հանգամանքը, որ որոշ մարդիկ արդեն հայտարարել էին, թե Աշոտ Հարությունյանի գործողությունների հետանքով է Խալաֆյանը ինքնասպանություն գործել: «Եվ որևէ մեկն արդեն հետ չէր կանգնելու արված հայտարարություններից»: Ոստիկանության բաժնում տեղի ունեցածի վերաբերյալ Աշոտ Հարությունյանը պատմեց, որ այդ օրը ինքը շուրջ չորս ժամ բացակայել է և ոստիկանության բաժին է եկել ժամը 16:30-ին սահմաններում: Հանդիպել է Խալաֆյանին, նրան ասել է, որ գողությունը բացահայտված է և լավ կլինի որ խոստովանի իր մեղքը, սակայն նա հրաժարվել է, թե ինքը մասնակից է գողությանը: Հարությունյանի խոսքով ինքը դուրս է եկել սենյակից և նորից վերադարձել է, երբ այդ նույն սենյակից լսել է դմդմբոց ու աղմուկ: Երբ ներս է մտել` տեսել է Խալաֆյանին գետնին ընկած, իսկ դանակը Մորիս Հայրապետյանի ձեռքում: Իր վերջին ցուցմունքում քրեականի պետը նշել է, որ Վահան Խալաֆյանի և մյուսների հետ, մասնավորապես աշխատել է Մորիս Հայրապետյանը և իր բացակայության ամբողջ ընթացքում նա բաժնից չի բացակայել: Դիմելով դատավարության մասնակիցներին Աշոտ Հարությունյանը հայտարարեց, որ պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի: «Եթե ինչ որ մի տեղ իմ ցուցմունքներում հանգամանքներ կան, որոնք ես չեմ նշել ու չեմ նշում, կխնդրեմ, որ այդ հարցերի շուրջ լինել օբյեկտիվ, չտրվել կրքերին ու հուզմունքներին, որովհետև հարգելի Խալաֆյաններ, ինչպես ձեզ է պետք պարզել իրականությունը, այնպես էլ ինձ է պետք»: Աշոտ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ ինքը չի կատարել այնպիսի արաք, որի հետևանքով որևէ մեկը դիմեր այնպիսի քայլի, ինչպիսին նկարագրեց ինքն իր ցուցմունքում: Աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ Աշոտ Հարությունյանի ցուցմունքը կիսատ մնաց: Այն կշարունակվի այսօր: Աղբյուրը՝ http://www.lragir.am/armsrc/country37769.html ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների