Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Ուզել է վնասել, ոչ թե սպանել
Մարդու իրավունքների պաշտպանություն Խոշտանգումներ Արդար դատաքննության իրավունք Ոստիկանություն
/2010-Օգոստոս-21/
Վերջինս այն երեք օպեր լիազորներից մեկն է, ում ներկայությամբ Խալաֆյանը ինքնասպանություն է գործել, սակայն նրանցից և ոչ մեկը չի կարողացել կանխել նրա գործողությունները: Օպեր լիազորներից երկուսն արդեն նախորդ դատական նիստերում ցուցմունքներ տվել են, սակայն բուն մահվան հանգամանքները ներկայացրել են կցկտուր ու թռուցիկ մահվան նկարագիրն անպարզ է մնացել: Այդ առումով նախորդ երկուսի ցուցմունքներից առանձնապես չէր տարբերվում նաև Գագիկ Ղազարյանի ցուցմունքերը: Նա նույնպես ներկայացրեց Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական բաժնի պետ, ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի և Վահան Խալաֆյանի միջև երկխոսությունը: «Հանցագործությունը բացահայտված է, գողացված ապրանքը հայտնաբերված է, հիմա ինչ ես ասում, դու կաս մեջը, թե չէ», հարցրել է Աշոտ հարությունյանը Վահան Խալաֆյանին, -«Չէ, ես ոչ մի բանից խաբար չեմ», պատասխանել է Խալաֆյանը: Օպեր լիազորի խոսքով, Հարությունյանը մեկ ապտակ է հասցրել Խալաֆյանին ու դուրս եկել սենյակից: Նրա դուրս գալուց հետո , մի քանի րոպեների ընթացքում է տեղի ունեցել դեպքը, սակայն օպեր լիազորը հրաժարվեց ներկայացնել մանրամասներ, թե ինչպես Վահան Խալաֆյանը հասցրեց այդ մի քանի րոպեների ընթացքում, ոստիկանների ներկայությամբ ինքն իրեն դանակով երկու անգամ հարվածել. «Մինչև ես հասա իրեն, դանակը ձեռքից գցեց»: Դատավորի հորդորին, թե ավելի մանրամասն պատմեք, պատասխանեց, թե «մանրամասներ չի տեսել», սակայն համոզմունք հայտնեց, թե Վահան Խալաֆյանը ինքնասպանություն գործելու մտադրություն չի ունեցել: «Նա ինքն իրեն ուզել է վնասել, ոչ թե սպանել»: Օպեր լիազորը բավականին լարված էր ցուցմունքներ տալիս, հատկապես, հարցերին պատասխանելիս ակնհայտ դարձավ նրա լարվածությունը: Մի պահ եկավ, որ նա պատասխանեց Խալաֆյանների ռեպլիկներին: Երբ իրավիճակը դատարանում սրվեց, Խալաֆյանները հայտարարեցին, որ մի քանի օր առաջ իրենց հետ մասնավոր զրույցի ընթացքում Գագիկ Ղազարյանն իրենց այլ մանրամասներ է ներկայացրել, մասնավորապես, որ Աշոտ Հարությունյանը Խալաֆյանին ոչ թե մեկ ապտակ է հասցրել, այլ դաժան ծեծի է ենթարկել իրենց ներկայությամբ: Հնչեցին պառնալիքներ ու հայհոյանքներ, քաշքշուկ սկսվեց: Մի քանի տասնյակ ոստիկաններ մի կերպ էին զսպում լարված իրավիճակը: Դատական նիստը վերսկսելուց առաջ դատավոր Մակյանը դահլիճից հեռացրեց Վահան Խալաֆյանի մի քանի հարազատներին, իսկ դահլիճում տեղի ունեցող իրարանցումը նկարահանելու համար հեռացվեց նա «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը: Դատավորը նախազգուշական դիտողություններ արեց ամբաստանյալներ Գագիկ Ղազարյանին և Աշոտ Հարությունյանին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար` խոստանալով, որ կրկնվելու դեպքում դատական նիստերը կանցկացվեն դռնփակ կարգով: Դատավարության կողմերը ամբաստանյալ Գագիկ Ղազարյանի ցուցմունքներում հակասություններ արձանագրեցին դատարանում հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքները, որից պարզ դարձավ, որ երեք օրերի ընթացքում նրա տված ցուցմունքներն էապես տարբերվում են իրարից: Մի դեպքում ամբաստանյալներից Մորիս Հայրապետյանի հետ առերեսման ժամանակ Գագիկ Ղազարյանը պնդել է, թե Աշոտ Հարությունյանը Խալաֆյանին ծեծի է ենթարկել, մյուս դեպքում ասել է, թե ապտակել է, իսկ նախնական ցուցմունքում ասել է, թե Վահան Խալաֆյանի նկատմամբ որեւէ մեկը բռնություն չի գործադրվել: Ամբաստանյալը հստակորեն չկարողացավ ներկայացնել, թե ինչու է հակասական ցուցմունքներ տվել: Փաստաբան Սեդա Սաֆարյանի հարցերին պատասխանելիս օպեր լիազորն ակնհայտորեն նյարդայնանում էր: Դատավորը մի քանի անգամ դիտողություն արեց նրան: Փաստաբանը, մասնավորապես, հարցնում էր, թե սենյակում, որտեղ գտնվել են օպեր լիազորներն ու Վահան Խալաֆյանը, այլ անձինք մուտք գործել են, թե` ոչ: Հարցն ավելի կոնկրետացնելով փաստաբանը հարցրեց. «Օպեր գծով պետի տեղակալ Սամվել Տոնոյանը մտել է սենյակ»: Ամբաստանյալը բացասական պատասխաններ էր տալիս: Օպեր լիազոր Գագիկ Ղազարյանի ցուցմունքի ամբողջ ընթացքում Վահան Խալաֆյանի մայրը` Անահիտ Խալաֆյանը ռեպլիկներ էր նետում. «Տոնոյանի շներ»: Աղբյուրը՝ http://www.lragir.am/armsrc/country37760.html ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների