Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Մարդու իրավունքների մոնիթորինգ ոստիկանություն-քաղաքացի հարաբերություններում
Մարդու իրավունքների պաշտպանություն Ոստիկանություն Մոնիթորինգ
/2010-Օգոստոս-09/
2010 թ. օգոստոսի 1-7-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Երիտասարդների ներգրավումը Հարավային Կովկասի իրավապաշտպանական շարժման մեջ» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Մարդու իրավունքների մոնիթորինգ ոստիկանություն-քաղաքացի հարաբերություններում» թեմայով յոթօրյա դասընթաց: Դասընթացի նպատակն էր ուսուցանել մոնիթորինգի սկզբունքները եւ մշակել իրականացման գործիքները: Դասընթացին մասնակցում էին երիտասարդ իրավապաշտպաններ եւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից եւ Հարավային Օսեթիայից: Դասընթացի սկզբում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը մասնակիցներին ներկայացրեց ծրագրի գաղափարը եւ դասընթացի նպատակը՝ կարեւորելով քաղաքացիական հասարակության կառուցման գործում երիտասարդ իրավապաշտպանների ներդրումը: Դասընթացը վարում էին Մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամի (Վարշավա, Լեհաստան) դասընթացավարներ - փորձագետներ Յարոսլավ Կոպժուկը եւ Ալինա Զոֆիա Պոմորսկան: Յոթօրյա դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ոստիկանություն - քաղաքացի հարաբերություններում մոնիթորինգի կոնցեպցիան, դրա առարկան, նպատակը եւ խնդիրները, վերահսկողության բնագավառում կիրառվող մեթոդներն ու գործիքները: Դասընթացի բոլոր թեմաները ներկայացվեցին դասախոսությունների եւ գործնական աշխատանքների միջոցով: Մասնակիցներն ուսումնասիրեցին հանդուրժողականություն, մարդու իրավունքներ, մարդու եւ իշխանության միջեւ ուղղահայաց հարաբերություններ, իրավական պետություն, ժողովրդավարություն հասկացությունները, ինչպես նաեւ ներկայացվեց եւ ուսումնասիրվեց իրավունք եւ ազատություն հասկացությունների տարբերությունները, հատուկ ուշադրություն դարձվեց կյանքի իրավունքին /օր.՝ կյանքի իրավունքի եւ ինքնասպանության, էֆտանազիայի եւ մահապատժի հասկացությունների հարաբերությունները, կյանքի իրավունքի պաշտպանությանը պատերազմի ժամանակ եւ այլն/: Ներկայացվեցին նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների աղբյուրները եւ մարդու իրավունքների միջազգային պաշտպանությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական խորհրդի շրջանակներում եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեխանիզմներին, իսկ գործնական աշխատանքների ընթացքում խմբային աշխատանքների միջոցով մշակվեցին եւ փորձարկվեցին մոնիթորինգի իրականացման նախնական գործիքները: Մասնակիցները ծանոթացան մոնիթորինգի կոնցեպցիային եւ մոնիթորինգի ընթացքում տեղեկատվության հավաքագրման տեխնիկային եւ մեթոդներին: Դասընթացի մասնակիցներից յուրաքանչյուրը կիրականացնի մոնիթորինգ իր բնակավայրում սույն թվականի սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսների ընթացքում: Վերջնական զեկույցը, որը կամբողջացվի 4 ամիսների ընթացքում կատարված մոնիթորինգը, կազմակերպության կողմից կտպագրվի հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով եւ կտեղադրվի կազմակերպության էլեկտրոնային էջում: «Երիտասարդների ներգրավումը Հարավային Կովկասի իրավապաշտպանական շարժման մեջ» ծրագիրն իրականացվում է National Endowment for Democracy (NED) (Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդ) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների