Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
2010 թ. հուլիս ամսվա իրավախորհրդատվության արդյունքները Վանաձորում
Մարդու իրավունքների պաշտպանություն Հաշվետվություններ
/2010-Օգոստոս-07/
2010 թ. հուլիսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 21 քաղաքացիներ:
1 քաղաքացու խնդրի կապակցությամբ պատրաստվել է համապատասխան տեղեկատվության հարցում: Այսպես, Վանաձորի քաղաքացիները դիմել են հետևյալ խնդիրներով և հարցերով. Սոցիալական ապահովության իրավունք 1. Քաղաքացին ցանկանում էր իմանալ, թե ինչ հիմքով է անապահովության նպաստ տրամադրվում: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անապահովության նպաստից օգտվում են այն ընտանիքները, որոնց անապահովության գործակիցը երեսունից բարձր է: 2. Ինչպե՞ս է անձը հաշմանդամ ճանաչվում: Հայաստանի Հանրապետությունում «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5¹ հոդվածի դ եւ ե կետերով ՀՀ կառավարությունը սահմանում է հաշմանդամների բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնելու և վերականգնման անհատական ծրագրերը կազմելու, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների գործունեության կարգերը, բժշկասոցիոլոգիական փորձաքննության ժամանակ օգտագործվող հիմնական դասակարգիչները, եւ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները: 3. ՀՀ տարածքից դուրս մահացած ՀՀ կենսաթոշակառու քաղաքացու հարազատներն օգտվում են արդյո՞ք մահվան նպաստից: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն` հուղարկավորության միանվագ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է և ունի ընտանեկան նպաստի իրավունք: Եթե անձը ՀՀ տարածքում չի բնակվել, չի օգտվել ՀՀ-ում կենսաթոշակի իրավունքից, նրա մահվան փաստը չի գրանցվել ՀՀ տարածքում, անձի ընտանիքի անդամներն այդ իրավունքից չեն կարող օգտվել: 4. Ու՞մ և ի՞նչ կարգով է տրամադրվում միանվագ դրամական օգնություն: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն` միանվագ դրամական օգնության իրավունք ունի ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքը անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (...կարճատև ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում` սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ: 5. Որքա՞ն է կազմում բազային կենսաթոշակի չափը: Բազային կենսաթոշակի չափը կազմում է 8000 ՀՀ դրամ, որը յուրաքանչյուր տարի ենթակա է փոփոխման: Սեփականության իրավունք 6. Ովքե՞ր են հանդիսանում առաջին հերթի ժառանգներ: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն` առաջին հերթի ժառանգներ են հանդիսանում ժառանգատուի երեխաները, ամուսինը, ծնողները: 7. Ի՞նչ իրավունքներ ունի անձը սեփականության իրավունքով իրեն չպատկանող բնակարանի նկատմամբ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ սեփականության իրավունքով իրեն չպատկանող բնակարանի նկատմամբ անձը չունի տնօրինման (գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորություն) եւ տիրապետման ( փաստացի տիրապետում) իրավունքներ, սակայն սեփականատիրոջ համաձայնությամբ նա կարող է ձեռք բերել օգտագործման իրավունք: 8. Ինչպե՞ս է համասեփականատերերի կողմից օգտագործվում ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող բնակարանը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետվում և օգտագործվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի սահմանած կարգով: Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել, որ իր տիրապետմանը և օգտագործմանը տրամադրվի ընդհանուր գույքի մեջ իր բաժնին համաչափ մաս, իսկ դրա անհնարինության դեպքում` գույքը տիրապետող և օգտագործող մյուս մասնակիցներից պահանջել իր բաժնի արժեքը: 9. Բնակարանը գտնվում է ընդհանուր բաժնային սեփականության ներքո: Կարո՞ղ է համասեփականատերերից մեկը արգելել գազի օգտագործման նպատակով մյուս համասեփականատիրոջ կողմից խողովակաշարի ացկացումն իր տարածքով, եթե այլ կերպ հնարավոր չէ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` էլեկտրահաղորդման, կապի գծերի և խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման և հողաբարելավման, ինչպես նաև անշարժ գույքի սեփականատիրոջ այլ կարիքների համար սահմանվում է տարածքի սահմանափակ օգտագործման իրավունք: 10. Կտակի առկայության դեպքում ժառանգությունն ու՞մ է բաժին հասնում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ եթե ժառանգության մեջ բացակայում է ընդհանուր ժառանգության մասը, այսինքն՝ եթե չկա համասեփականատեր, հաշմանդամ երեխա կամ 60 և ավելի տարիք ունեցող անձ, ապա ժառանգությունը բաժին է հասնում նրան, ում անունը նշված է կտակում: 11. Ովքե՞ր կարող են արտահերթ կարգով ստանալ ԽՍՀՄ ներդրված ավանդների փոխհատուցումը: «ԽՍՀՄ ավանդների փոխհատուցման մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ առաջնահերթ փոխհատուցվում են այն անձանց ավանդները, ովքեր հանդիսանում են 70 և ավելի տարիք ունեցող նպաստառու և թոշակառու կամ Հայրենական մեծ պատերազմի մասնակից: 12. Ի՞նչն է հիմք հանդիսանում քաղաքացուն անօթևանի կարգավիճակից զրկելու և ՀՀ-ում կորցրած բնակարանի դիմաց փոխհատուցում չտրամադրելու համար: «Անօթևաններին բնակարանի հատկացման մասին» կառավարության որոշման համաձայն՝ անձը զրկվում է փոխհատուցում ստանալու իրավունքից, եթե նրա պայմանները բարելավվել են, փոխել է բնակության վայրը կամ գնել է բնակարան: Սպառողների իրավունք 13. Ի՞նչ կարող է անել քաղաքացին, եթե «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն դատական կարգով պահանջ է ներկայացրել իր ունեցած պարտքի վճարմանը հակադրելու պահանջով, սակայն ինքը համաձայն չէ պարտքի չափի հետ: ՀՀ քաղաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վճարման կարգադրություն ստացած կողմը կամ համաձայնում է ներկայացված պահանջի հետ, կամ ներկայացնում է իր առարկությունները: Քաղաքացիական իրավունք 14. Ինչպե՞ս կարելի է հարթել հարևանների միջի առկա վեճը: Եթե հարևանները չեն կարողանում փոխադարձ համաձայնությամբ կարգավորել իրենց փոխհարաբերությունները, ապա անհրաժեշտ է դիմել ոստիկանություն: 15. Ինչպե՞ս է կատարվում ՀՀ քաղաքացիների հաշվառումը: ՀՀ քաղաքացիների հաշվառումը կատարվում է ըստ նրանց ժամանակավոր եւ մշտական բնակության վայրի միայն մեկ հասցեով: Տվյալ հասցեում հաշվառվելու համար անհրաժեշտ է սեփականատիրոջ թույլտվությունը: Քրեական իրավունք 16. Քաղաքացին ցանկանում էր իմանալ, թե ինչ պատիժ է նախատեսված պարտադիր զինծառայությունից խուսափելու համար: ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ զինծառայությունից խուսափելու համար նախատեսված է պատիժ՝ կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամանակով կամ ազատազրկում՝ 3 տարի ժամանակով: Աշխատանքային իրավունք 17. Քաղաքացին 25 տարի աշխատել է Լեռնային Ղարաբաղի կոլտնտեսությունում որպես զոդող, սակայն աշխատած տարիներն աշխատանքային գրքույկում չեն գրանցվել, իսկ արխիվային փաստաթղթերը ռազմական գործողությունների հետևանքով ոչնչացել են: Ինպե՞ս կարող է հաստատել աշխատանքային ստաժը: Աշխատանքային ստաժի հաստատման համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին համապատասխան անհրաժեշտ է իրավաբանական նշանակություն ունեցող փաստի վերաբերյալ դիմում ներկայացնել դատարան: Դատավարական իրավունք 18. Կարող է արդյո՞ք հայցադիմումի մեջ վնասի փոխհատուցման պահանջի չափը ավելացվել: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն` անձը կարող է փոխել հայցային պահանջի չափը մինչև դատաքննության սկսվելը: Անհրաժեշտ է դատարան ներկայացնել միջնորդություն համապատասխան լրացուցիչ ծախսերով եւ դրանց ապացույցներով: Ընտանեկան իրավունք 19. Ի՞նչ կարգով է կատարվում ամուսնալուծությունը: ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` եթե առկա է ամուսինների համաձայնությունը, ապա ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում: Ամուսիններից մեկի համաձայնության բացակայության դեպքում ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով` դատարանին ամուսիններից մեկի հայցադիմում ներկայացնելու միջոցով: Պետական տուրքի վճարման պարտավորություն 20. Նոտարական վավերացում պահանջող գույքի օտարման պայմանագիր կազմելու դեպքում որքան է կազմում պետական տուրքը: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն` նոտարական վավերացում պահանջվող գույքի օտարման համար վճարվում է պետական տուրք 15.000 ՀՀ դրամի չափով: Իրավապահ մարմիններ 21. Քաղաքացին առանց պայմանագրի աշխատանքի է անցել անհատ ձեռներեցի մոտ` որպես պանրավաճառ: Աշխատանքի պայմանների և կարգի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Մոտ 10 օր աշխատելուց հետո ձեռներեցը բանավոր բողոք է ներկայացրել վաճառողուհուն` պանրի պակասոդի վերաբերյալ, թեև ապրանքի ընդունում եւ հանձնում աշխատանքի ամբողջ ընթացքում չի իրականացվել: Այնուհետև ձեռներեցը որոշել է, որ պանրի պակասոդի դիմաց վաճառողուհու աշխատավարձից պահումներ կարվի: Եվս 10 օր անց վաճառուղուհուն ձեռներեցը նորից պանրի նոր պակասորդի բողոք է ներկայացրել և դրան ավելացրել նախկին պակասորդի չափը: 2010 թվականի հունիսի 16-ին ձեռներեցը վեճի է բռնվել վաճառողուհու հետ, քաշքշել, սպառանցել նրան և ստպել գրել պարտքով վերցված գումարի վերցման պարտավորագիր` 90.000 դրամի չափով, միաժամանակ խլել և մինչև օրս իր ձեռքում է պահում նրա անձնագիրը: Մինչև 2010 թվականի օգոստոսի 6-ը ոստիկանությունը որևէ կերպ չի արձագանքել: Պատրաստվել է ոստիկանությանն ուղղված տեղեկատվության հարցում, որը ոստիկանությունում չեն վերցրել, այն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն և Լոռու մարզի դատախազություն: 2010 թվականի օգոստոսի 9-ին քաղաքացուն հրավիրել են ոստիկանություն, վերադարձրել անձնագիրը, ոչնչացրել ճնշումների ազդեցությամբ պատրաստված պարտավորագիրը:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների